Անասնագոմում համագյուղացու նկատմամբ համասեռական գործողություններ է կատարել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՍյունիքում համագյուղացու նկատմամբ համասեռական գործողություններ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է:
Ըստ մեղադրանքի՝ Հակոբը (անունը փոխված է) բռնի գործողություններ կատարելու դիտավորությամբ իրենց գյուղի անասնագոմ է կանչել համագյուղացի Արամին (անունը փոխված է), որտեղ իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալով, բռնության գործադրմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունը՝ մեղադրյալի և տուժողի անունները փոխված են:
Աղբյուր` Փաստինֆո