Հետպատերազմյան շրջանում աճել են բնակարանների վարձակալության գները. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Հետպատերազմյան շրջանում շեշտակիորեն աճել են բնակարանների վարձակալության գները։
Մի քանի բրոքերների հետ զրույցից պարզ դարձավ, որ թանկացումը պայմանավորված է Արցախից Հայաստան տեղափոխված փախստականների փաստով։ Եթե, օրինակ, սեպտեմբերին կարելի էր Երեւանի ծայրամասային թաղամասերում 60-80 հազար դրամով տներ վարձակալել, ապա այսօր մեկնարկային գները ամենափոքր քառակուսիների համար սկսվում են 100 հազար դրամից։
Բրոքերների կանխատեսումներով, այս իրավիճակը կարող է շարունակվել մինչեւ գարուն՝ մարտ-ապրիլ ամիսները, մինչեւ վիճակը կայունանա։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում