Ընդդիմությունն ավելի կոշտ միջոցների՞ է դիմելու. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերն այս օրերին մարտավարական կտրուկ փոփոխություններ են մշակում։ Չի բացառվում, որ խաղաղ անհնազանդության ակցիաներին, փողոցներ փակելուն զուգահեռ, առաջիկա օրերին ավելի կոշտ միջոցներ կիրառվեն։ Օրինակ, հանրապետությունով մեկ գործադուլներ հայտարարվեն, որը կարող է երկրի տնտեսությունը կաթվածահար անել։
Բանն այն է, որ գրեթե բոլոր խոշոր գործարարները, մեծ հիմնարկ-ձեռնարկությունների, մասնավոր ընկերությունների ղեկավարները կողմ են հրաժարականին, բացառությամբ նրա սրտի օլիգարխ Սամվել Ալեքսանյանի։ Եվ եթե գործադուլ սկսեն, կարող է պարալիզացվել ամեն ինչ՝ սկսած ինտերնետ ու հեռախոսային կապից մինչեւ տրանսպորտային հաղորդակցություն, սննդի օբյեկտներ եւ այլն։
Երեկ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեցինք՝ մասնավորապես ի՞նչ նոր ակցիաներ են սպասվում, ավելի կոշտ միջոցների՞ են դիմելու։ Նա չցանկացավ պատասխանել։ Հարցրինք նաեւ՝ գործադուլի կոչեր հնչելո՞ւ են։ «Երբ հնչեն, կիմանաք»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում