Վարչապետը որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Մեր տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանը հրավիրել է ուժայիններին եւ ուղիղ հարցրել՝ ինձ հե՞տ եք, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասել է՝ միանշանակ, ԱԱԾ տնօրենն ու ԳՇ պետն ինչ-որ անորոշ բաներ են ասել՝ օրենքի ու օրինականության մասին, ինչից վարչապետը դժգոհ է մնացել եւ որոշել է կրկին ԱԱԾ տնօրեն փոխել, որպեսզի անվերապահորեն իրեն նվիրված մարդ նշանակի։
Ասացին, որ առաջարկ է արվել նախկին զինդատախազ, Խաչատուր Սուքիասյանի խնամի Գագիկ Ջհանգիրյանին: Նա, սակայն, հրաժարվել է՝ մոտավորապես այսպես ասելով. «Ես խորտակվող նավում պաշտոն չեմ ստանձնի»: Մենք կապվեցինք Գագիկ Ջհանգիրյանի հետ։ «Ոչ, նման առաջարկ չկա, որեւէ մեկնաբանություն չեմ անում»,- ասաց նա եւ արագ անջատեց հեռախոսը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում