Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հայտնեց, թե որ դեպքում հրաժարական կտա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա, քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու է կատարել վարչապետի իր գործառույթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ:

«Այս օրերին, բացի սահմանային անվտանգությունից, մենք առերեսվում ենք տեղեկատվական անվտանգության խնդիրների հետ: Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել Հայաստանի եւ Հայաստանի ժողովրդի դեմ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ տարածվում են ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություններ, և սրա նպատակը ժողովրդի շրջանում տագնապի զգացումը խորացնելն է, խուճապ ստեղծելը: Փաշինյանը օրինակներ բերեց:

«Անընդհատ լուրեր են շրջանառվում իմ հրաժարականի մասին։ Մինչդեռ, հստակ ասել եմ, որ ժողովրդի կողմից ինձ տրված կարգավիճակից կարող եմ հրաժարվել միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա։ Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները և պարտավորվել եմ դա անել շիտակ և ազնիվ», — ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսօրվա թիվ 1 խնդիրը Հայաստանի շուրջ անվտանգության միջավայրի կայունացումն է, և կառավարությունը հետեւողականորեն գնալու է այս ճանապարհով:

Անդրադառնալով Արցախի, սահմանների վերաբերյալ տարածվող այլ ապատեղեկատվություններին՝ Փաշինյանը նշեց. «Ես խնդիր եմ առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները: Եվ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, եւ նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա»:

Նա այս առումով շատ կարևորեց, որ հանրությունը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից:

Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառեր
Ամենադիտված