Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պա­տե­րազ­մի հե­տև­ան­քով մի­այն այ­գե­գոր­ծու­թյան և դաշ­տա­վա­րու­թյան ոլոր­տը շուրջ 40-50 մի­լի­ոն դո­լա­րի վնաս է կրել»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմն իրավիճակ փոխեց բոլոր ոլորտներում։ Երկրում անորոշության մթնոլորտ է, որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե ինչ է սպասվում մեզ, բայց որ կանխատեսումներն այնքան էլ լավը չեն, ակնհայտ է բոլորիս համար։ Արցախի այն տարածքներում, որոնք անցել են թշնամու տիրապետության տակ, կային մեծ թվով ցանքատարածություններ։ Հայաստանի տարբեր մարզերից արդեն իսկ ահազանգեր ենք ստանում, որ արոտավայրերից օգտվել մարդիկ չեն կարող, քանի որ դրանք գտնվում են թշնամու ուղիղ նշանակետի տակ, կամ էլ, ինչն ավելի սարսափելի է, մաս-մաս անցնում են թշնամուն, քանի որ մեր երկրի պետական սահմանների սահմանագծման հարցում պետությունը դրսևորում է դատապարտելի անգործություն։

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ մեր զրույցը սկսվում է գյուղոլորտի` արդեն իսկ հաշվարկված կորուստների մասին տեղեկատվությամբ։ «Լեռնային Ղարաբաղում ունեցել ենք հողային կորուստներ։ Միայն այգեգործության և դաշտավարության հետ կապված ունենք 40-ից 50 միլիոն դոլար կորուստ։ Խոսքն այս տարվա մասին է։ Այնտեղ հիմնականում այգիներ էին։ Մարդիկ նռնենիներ էին տնկել, որոնք պետք է բերք տային։ Ունեինք արքայանարնջի նորատունկ այգիներ՝ մոտ 20 հազար տնկի։ Ունեինք սոխի մոտ 200 հեկտար ցանքատարածություն։ Եվ, իհարկե, կորցրել ենք 50 հազար հեկտար ցորենի ցանքատարածություն։ Դա մոտ 100 հազար տոննա ցորենի բերք էր, որը գալիս էր Հայաստան։ Մենք Ռուսաստանի Դաշնությունից այդքան տոննա պակաս էինք ձեռք բերում, այն ապահովում էր Լեռնային Ղարաբաղը։

Սակայն այդ բոլորը մնաց սահմանից այն կողմ։ Մեր հաշվարկներով՝ մոտ 50 միլիոն դոլարի վնաս ունենք։ Անասնապահության առումով էլ լուրջ կորուստներ կան, սակայն հաշվարկները դեռ ամբողջությամբ չենք կատարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրաչ Բերբերյանը։ Սա՝ Արցախի մասին։ Իսկ ի՞նչ պատկեր ունենք Հայաստանում, մասնավորապես սահմանամերձ շրջաններում։ «Հատկապես Սյունիքի մարզում արոտների կորուստը կհանգեցնի նրան, որ անասնագլխաքանակը կնվազի, հատկապես կունենանք գլխաքանակի լուրջ պակաս ոչխարաբուծության մեջ։ Հաշվարկներ այս առումով ևս կանենք, բայց ակնհայտ է, որ անասնապահությունը ևս մեծ վնասներ է կրելու։ Մեկ այլ հարց է նաև Սոթքի տարածաշրջանը։ Այնտեղ ունենք շատ լուրջ ֆերմերներ, որոնք կարտոֆիլագործությամբ են զբաղվում։

Կարծում եմ, որ այս տարի մարդիկ ցանքատարածությունները կպակասեցնեն։ Հոգեբանական խնդիր կա, թուրքը «գլխների վերևում» կանգնած է։ Այստեղ էլ մտահոգվելու լուրջ պատճառներ ունենք»,նշում է մեր զրուցակիցը։ Չնայած վատատեսական ահազանգերին ու նաև կանխատեսումներին, Բերբերյանը լավատես է։ «Եթե ճիշտ կազմակերպենք գյուղատնտեսությունը և Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանն էլ խելքի բերենք կամ փոխենք, ապա հնարավոր է շատ կորուստներ վերականգնել։ Հրատապ հարց է գյուղատնտեսության նախարարության վերականգնումը, որը կհամալրվի լուրջ մասնագետներով, ոչ թե «վազող, քայլող, թռչող» կադրերով։ Մեր տնտեսությանը ամենաուժեղ հարվածը հասցրեց Նիկոլ Փաշինյանը, որը փակեց ՀՆԱ ունեցող գյուղնախարարությունը։

Դրա վերականգնումից հետո պետք է կազմել ոլորտի վերականգնման օպերատիվ ծրագիր։ Բացի դա, մշակել ծրագիր արտահանումների, տարածաշրջանային ազդեցությունների վերաբերյալ։ Մենք պետք է հստակ հասկանանք, թե ինչ տեղ ենք ունենալու տարածաշրջանում, թե չէ նախարար են բերել, ասում է՝ «շատ լավ կլինի, եթե սահմանը բացվի և առևտուր անենք Ադրբեջանի հետ»։ Պետք է, ախր, ուսումնասիրել ոլորտը, հասկանալ, որ մենք գյուղատնտեսական արտադրանքի առումով գրեթե նույն գոտում ենք, ինչ Թուրքիան և Ադրբեջանը, պետք է ծանոթ լինել բնակլիմայական պայմաններին։ «Ոտաբոբիկ» կադրեր են հայտնվում նախարարություններում»,-ասում է ՀԿ-ի նախագահը։ Նա նշում է՝ ուսումնասիրությունները պետք է այս ոլորտում նաև ուղղված լինեն հետևյալ հարցին՝ ի՞նչ կարող ենք արտադրել ներքին շուկայի համար։ «Մեր ուժերն ինչի՞ համար կբավարարեն։

Ուղղությունները հստակեցնելուց հետո առաջին հերթին պետք է սկսել զարգացնել ներքին շուկայի սպառումը։ Օրինակ՝ թռչնաբուծության դեպքում կկարողանանք ներքին շուկայում սպառումն ապահովել։ Իհարկե, մեզ մոտ երկու տարի ժամանակ է պետք դրան հասնելու համար։ Նույնը ոչխարի, խոզի մսի արտադրության դեպքում։ Սա կարող ենք հստակ կարգավորել։ Բայց նույն ցորենի դեպքում մեր երկիր ներմուծման ծավալները կավելանան։ Ցորեն արտադրում են այն երկրները՝ Ուկրաինան, Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ-ն, որոնք ունեն անսահմանափակ ցանքատարածություններ։ Այն ոչ թանկարժեք կուլտուրա է իր արժեքով, եթե համեմատենք, օրինակ՝ լոլիկի հետ։ Լոլիկի մեկ հեկտարը 5-8 անգամ ավելի շահույթ է բերում, քան ցորենը։ Ցորենը նաև քիչ աշխատատար կուլտուրա է։ Մեր գյուղացին պատրաստ է շատ չարչարվել, բայց ստանալ թանկարժեք բերք, որը կարտահանվի նույն Ռուսաստանի Դաշնություն, իսկ դրա փոխարեն մենք հացազգիներ կներկրենք։ Մենք արտահանման շուկաների խնդիր չունենք»,-ընդգծում է Բերբերյանը։ Հավելում է՝ մեր գյուղացին հրաշալի հոգեբանություն ունի, շատ բան կախված է ոլորտի կազմակերպիչներից։

«Եթե վստահեց նախարարին կամ ղեկավարին, կգնա նրա հետևից։ Խորհրդային Միության տարիներին, երբ գյուղնախարարը Հենրիկ Թարջումանյանն էր, ժողովուրդը հավատաց նրան, ստեղծվեցին «Դեմիրճյանի այգիները», հզորացավ կարտոֆիլի արտադրությունը երկրում։ Ժողովուրդը հավատում էր նրան, գնում նրա հետևից, իսկ նա էլ նեցուկ էր գյուղացուն, գյուղմթերք արտադրողին։ Մեր վերջին նախարարներից շատերը նույնիսկ տեղյակ չէին, թե գյուղը որտեղ է։ Ներկայիս վիճակի ամենամեծ մեղավորը ժողովուրդն է այն առումով, որ, ավաղ, հավատաց ստախոսներին։ Բայց դե, երևի սա էլ պետք է անցնենք ուժեղ պետություն դառնալու համար, որ վերջապես սկսենք թացը չորից տարբերել։ Նորից եմ ասում՝ ճիշտ քայլերի դեպքում երկիրն անպայման խել քի կբերենք»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված