«Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը». վարչապետ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ազատություն» TV-ին, որի ամբողջական տարբերակը եթեր կհեռարձակի ժամը 18:30-ին: Մինչ այդ, տարածված անոնսում, լրագրողի դիտարկմանը` «Դուք բոլորին մեղավոր եք համարում, բացի Ձեզնից, ի վերջո, Դուք եք այս իրավիճակում երկրի ղեկավարը: Ասում եք` պատասխանատվություն ստանձնում եք, բայց մեղադրանքներն ուղղում եք այլ ուղղություններով», վարչապետն այսպես պատասխանեց. «Ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»: |