Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայկական զորքերը պետք է հեռանան Արցախի ամբողջ տարածքից. Коммерсантъ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուս խաղաղապահները Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած միջադեպը կարգավորել են Բաքվի օգտին։ Նոր քարտեզի վրա այդ տարածքը նշված է որպես ադրբեջանական, իսկ Telegram-ալիքներում հայտնվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հայ զինվորները զենքը հանձնում։ Հակամարտության կողմերը տարբեր կերպ են մեկնաբանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 10-ի հայտարարությունը․ Բաքվում համոզված են, որ հայկական զորքերը պետք է լքեն Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը, իսկ Երևանում համարում են, որ դա վերաբերում է միայն դրա շուրջ եղած շրջաններին, գրում է Коммерсантъ-ը։
     Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կրկին թարմացրել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության քարտեզը՝ ըստ էության վերադարձնելով դրա նախկին տեսքը։ Եթե դեկտեմբերի 13-ի քարտեզի վրա խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ընդգրկված էին Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, ինչպես նաև այնտեղ տանող ճանապարհը, ապա դեկտեմբերի 14-ի՝ ուղղված տարբերակում դրանք նշված են որպես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ: Ավելին՝ «պայմանական նշաններ» բաժնում հայտնվել է մի գիծ, որով ընդգծվել է խաղաղապահ առաքելության գոտին։ Այն նշված է որպես «ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի»։ Այս նորամուծությունը կարող է նշանակել, որ խաղաղապահներն իրավունք չունեն իրենց ազդեցությունը տարածել այդ գծից դուրս։
     Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-12-ը Հադրութից ոչ հեռու գտնվող 2 գյուղերում, ըստ էության, վերսկսվել էին մարտական գործողություններն ադրբեջանական զորքերի և հայկական ջոկատների միջև։ Իրավիճակի սրացումը հանգեցրել է ռուս խաղաղապահների հասցեին առաջին լուրջ քննադատությանը։ Ընդ որում, այն հնչել է 2 կողմերից։
     Սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անթաքույց դժգոհությամբ ակնարկեց, որ խաղաղապահները վաղուց պետք է հայտնվեին սրացման գոտում։ «Ինչու՞ հարձակման պահին խաղաղապահներն այնտեղ տեղակայված չէին, դա առանձին քննարկման և վերլուծության նյութ է»,-հայտարարել է Հայաստանի վարչապետը:
     Իսկ երբ 2 գյուղերի շրջանում հայտնվեց խաղաղապահ զորակազմը, քննադատական հայտարարություններ եղան արդեն Բաքվից։ «Ռուս խաղաղապահների կողմից ներկայացված նոր քարտեզը միանգամայն անհասկանալի է»,- Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Ադիլ Ալիևը՝ նկատի ունենալով այն տարբերակը, ըստ որի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը գտնվում էին ռուսական զորքերի վերահսկողության տակ: «Խաղաղապահների գործունեությունը ամրագրված է միջազգային իրավունքով, և նրանք ոչ մի դեպքում չպետք է դուրս գան իրենց վրա դրված պարտականությունների և պատասխանատվության շրջանակներից: Նրանց պատրաստած քարտեզն իրավական կամ քաղաքական հիմք չունի»։
     «Այո, խաղաղապահների գործողությունների վերաբերյալ դժգոհություն եղել է, Коммерсант-ի հետ զրույցում ասել է ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի փորձագետ Ֆարհադ Մամադովը։ «Ադրբեջանում հանրությունն ուշադրություն է հրավիրել նոյեմբերի 10-ի համաձայնագրի 4-րդ կետի վրա: Դրանում խոսվում է այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը մտցվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»։
     Երևանում և Ստեփանակերտում համաձայնագրի տեքստն այլ կերպ են մեկնաբանում։ Հայ պաշտոնյաներն այս թեման հրաժարվել են մեկնաբանել, բայց անանունության պայմանով զրույցներում հասկացրել են, որ, իրենց կարծիքով, համաձայնագրի 4-րդ կետը վերաբերում է միայն Քարվաճառի, Աղդամի և Լաչինի շրջաններին, որոնք Ադրբեջանին են հանձնվել մինչև դեկտեմբերի 1-ը: Ինչ վերաբերում է Ղարաբաղի մնացած տարածքին, որը խորհրդային տարիներին մտնում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ, ապա այնտեղ, ըստ թերթի հայ զրուցակիցների, պետք է իրականացվի համաձայնագրի մեկ այլ կետ՝ առաջին կետը։ Դրանում ասվում է, որ նոյեմբերի 10-ի կեսգիշերին լիակատար հրադադարից հետո «Հայաստանն ու Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»։ Հետևաբար, Հադրութի մոտակայքում գտնվող դիրքերը նույնպես պետք է մնան հայկական զորքերի և աշխարհազորայինների վերահսկողության տակ։
     Իր հերթին, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան Коммерсантъ-ին հավաստիացրել է, որ նման մեկնաբանությունը սխալ է, և հայկական զորքերը պետք է հեռանան Ղարաբաղի ամբողջ տարածքից:
     Ընդ որում, ռուս խաղաղապահների վերջնական որոշումը՝ լքել Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը, կարող է բացասաբար ընկալվել Երևանում, հավելել է աղբուրը:

Դադարեցվե՞լ են ռազմական հանցագործություններ կատարած ադրբեջանցիների նկատմամբ քրեական հետապնդումները. Ինչու է ՔԿ-ն լռում և ում շահերն է պաշտպանում․ «Փաստինֆո»Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի մի շարք փողոցներումՀՀ և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ուղղված հարցերԵրևանում բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի ինքնիշխան իրավունքն է` աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակՓոփոխություններ են կատարվել Արցախից 2020 թ․ տեղահանված անձանց բնակապահովման պետական աջակցության ծրագրի ընթացակարգումԵրևանում հրդեհ է բռնկվել երթուղային ավտոբուսումՎարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով հերթական խարդախությունն է բացահայտվելՍևանում հանգստյան տան տանիքում հայտնաբերվել է տղամարդու մարմինԶելենսկու հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է Ուկրաինայի և ՌԴ միջև խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասինՓակ է լինելու Արմենակյան փողոցի՝ Սարալանջ փողոցի խաչմերուկից դեպի «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհի առաջին երթևեկելի գոտինՈրքան էլ Խաղաղության պայմանագրով փորձեն խաբել մեզ, քանի Արցախի ղեկավարությունը Բաքվում է, պատերազմը չի ավարտվել. Աշոտ ՂուլյանՍանոսյանին ներկայացվել են ՀՀ-ում կոշտ կենցաղային թափոնների կառավարման նախնական ուսումնասիրման մի քանի տարբերակներՊապոյանը և ՀԲ գրասենյակի ներկայացուցիչներն անդրադարձել են ՀՀ-ում զբոսաշրջության ոլորտի զարգացման հնարավորությանըՄիասնական աղոթք է հնչում Սուրբ Աննա եկեղեցում՝ գերիների տունդարձի համար (Տեսանյութ)Նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա կգտնվի Մայր տաճարի վերաօծմանըԹուրքիան ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ դառնալ, բայց արդյունքի առայժմ չի հասնում. ԷրդողանՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «Լույս» հիմնադրամԱՄՆ-ն F-35 կործանիչների խումբ է տեղակայել ՀունաստանումՀամայնքապետի որդուն հավաքներից ազատելու համար կեղծ նշումներ են արվելՌԴ ՊՆ-ն հայտնում է կորուստների մասինՏղաս այդպես էլ հորը չտեսավ․ Անդրեյը հավերժ մնաց 27 տարեկանՄեծ Բրիտանիան և Լիբանանը կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Խոշոր վթար՝ ԵրևանումԱտում եմ ինձ, որ այդքան հայրենապաշտ էի դարձրել որդուս. Կարին Տոնոյան Գողացել են WhatsApp հաշիվներ. մեդիափորձագետ Բաքվում խոշոր հրդեհ է բռնկվել Փաշինյանի խոստումը՝ Ալիևին Ինչպես նախարարը զոհաբերեց իր տեղակալին՝ հանուն իր պաշտոնի Էրդողանը նվաստացրեց Փաշինյանին ՌԴ-ում կարող են արգելել երկքաղաքացիությունը. հայերը մտածելու տեղիք ունեն2020 թվականի պատերազմում պարտությունը երաշխավորված է եղել. Տիգրան ԱբրահամյանԿարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Պեկինի մրցաշարում Նյու Յորքում կայացել է Բլինկեն-Ֆիդան հանդիպում «Մայր Հայաստանի» աննախադեպ այցըԾանոթ ու միաժամանակ անհայտ … օդաչորացուցիչ Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 78 դեպք «Հայաստան և ամերիկյան ընտրություններ. մեդիա շոու և քաղաքական լոբբինգ»  «Տարասովը պարզաբանել է, թե արդյո՞ք Երևանում ընդդիմությունը կարող է հույս դնել դրսից եկած հայերի վրա»  Սկսվել է 44-օրյա պատերազմը․ պատմության այս օրը (27 սեպտեմբեր)Երթևեկության փոփոխություն է կատարվելու ՃՏՊ Կոտայքի մարզում․ վիրավորը հոսպիտալացվել էԳագիկ Սուրենյանը՝ ցուրտ հոսանքների ներթափանցման մասինՀրդեհ Մուսալեռ գյուղում Ահազանգ․ Մալաթիայում անծանոթը դպրոցականներին նստեցնում է իր ավտոմեքենանՌուբլին՝ հիմաՎթարի հետևանքով 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ2 քույր էին․ մանրամասներ՝ Վարդենիկում ինքնասպան եղած 16-ամյա աղջկա մասին Արցախի հարցի լուծողը ժողովուրդն է. Նիկոլ Փաշինյանի խոստումն ու սուտը. Մաս 222. «Ժողովուրդ» 2017թ.-ին 20 հազար, իսկ 2023թ.-ին 40 հազար հանցագործություն. հետհեղափոխական ՀՀ-ում ցուցանիշն աննախադեպ է. «Ժողովուրդ»
Ամենադիտված