Ուժայինների ղեկավարները կփոխվեն, ԱԺ նախագահ կդառնա Դավիթ Իշխանյանը. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Արցախում մեկնարկել է ազգային համաձայնության իշխանության ձեւավորման գործընթացը։ Այդ շրջանակներում առաջիկայում պաշտոնները կլքեն ամենաքննադատված պաշտոնյաները։
Մեր տեղեկություններով, առաջին հերթին ուժայինները՝ ԱԱԾ տնօրեն, ոստիկանապետ, գլխավոր դատախազ։ Փոփոխություններ կլինեն նաեւ խորհրդարանում, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը կդառնա ԱԺ նախագահ․ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Արայիկ Հարությունյանի կուսակից, արդեն նախկին կուսակից Արթուր Սարգսյանը։
ԱՀ նախագահը երեկ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցությունից դուրս գալու մասին եւ ուղերձ հղեց, որով, ըստ էության, ազդարարեց իշխանության թավշյա փոխանցումը Վիտալի Բալասանյանին։ Ավելին, նա հրապարակած ուղերձը խմբագրելուց հետո խոստացավ․ «Առաջին իսկ հնարավորության պահին վայր եմ դնելու նախագահական լիազորություններս, եւ ողջամիտ ժամկետում Արցախում կազմակերպվելու են արտահերթ համապետական ընտրություններ, որի ժամանակ ես չեմ առաջադրվելու եւ դուրս եմ գալու քաղաքականությունից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում