Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վրա հարձակումը կարող է պատերազմական հանցագործություն լինել. HRW

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հոդվածով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ուղղությամբ Ադրբեջանի հասցրած հարվածների թեմային ու նշել՝ գործողությունների ընթացքում մեկ օրվա ընթացքում ադրբեջանական ուժերը երկու հարված են հասցրել եկեղեցուն:

Այս առնչությամբ Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Հյու Ուիլյամսոնը նշել է. «Մի քանի ժամվա ընթացքում երկու առանձին հարձակումները ենթադրելու առիթ են տալիս, որ եկեղեցու վրա հարձակումը եղել է կանխամտածված, չնայած նրան, որ առկա չեն բավարար ապացույցներ: Human Rights Watch-ի կողմից հավաքված զենքի մնացորդները ապացույց են նրա, որ օգտագործվել են կառավարվող զինատեսակներ»:

Կազմակերպությունն այս առնչությամբ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը BBC-ին տված հարցազրույցը, որի ժամանակ նա ասել էր եկեղեցու վրա հարձակումները կարող են լինել միայն պատահականության հետևանք:

Այնուամենայնիվ, բազմաթիվ գործոններ ցույց են տալիս, որ երկու հարձակումներն էլ ուղղված են եղել եկեղեցուն:

«Հայտնաբերված մնացորդները ցույց են տալիս, որ օգտագործված զենքերն ունակ են ուղղված լինել որոշակի թիրախի: Երկու հարված է հասցվել եկեղեցու տանիքի նույն հատվածին՝ հարվածի կետի միջև ոչ ավելի, քան երկու մետր տարբերությամբ: Սա էապես նվազեցնում է ավելի նվազ ճշգտությամբ զենքի օգտագործման հավանականությունը», - ասվում է հոդվածում:

Նշենք՝ միջազգային մարդասիրական իրավունքը պատերազմող կողմերից պահանջում է ամեն պահի տարբերակել քաղաքացիական օբյեկտները և ռազմական թիրախները: Քաղաքացիական օբյեկտների դեմ ուղղված հարձակումներն արգելվում են և համարվում են ռազմական հանցագործություններ: Պատերազմող կողմերից պահանջվում է նաև հարգել մշակութային ունեցվածքը: Դրանց վրա չպետք է հարձակվել, քանի դեռ հրամայականորեն չի պահանջվում այդ անել՝ պայմանավորված ռազմական անհրաժեշտությամբ:

Կազմակերպությունը շեշտում է՝ հանցավոր դիտավորությամբ կատարված պատերազմի օրենքների լուրջ խախտումները՜  դիտավորյալ թե պատահաբար, ռազմական հանցագործություններ են:

HRW-ի պնդմամբ՝ այս հարձակումները պետք է անաչառ կերպով հետաքննվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական կողմը հեռահար հրթիռներով ռմբակոծել է Գյանջա քաղաքի օդանավակայանը․ պատմության այս օրը (04 հոկտեմբեր)Իրանում երկրաշարժ է գրանցվելBrent-ի գինը կտրուկ անկումից հետո կայունացել է մեկ բարելի դիմաց 77,5 դոլարի մակարդակում Քննարկվել է Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհի կառուցման ընթացքը Հայաստանում ստեղծվել է իշխող վարչախմբի գործողություններին հանրային գնահատական տալու նախադեպ ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպում կլինի․ մանրամասներ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականությունը. Հայաստանին միակողմանի տոմս են վաճառում Արժանի էինք այս հաղթանակին. «Նոա»-ի գլխավոր մարզիչ «Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Ամենադիտված