Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ դեմակրացիայի մասին կետ չկա, բայց դա տրամաբանական շարունակությունն է․ ԱԽ քարտուղար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս պահին Սյունիքում դեմարկացիա է կատարվում, եւ դրա շրջանակներում ճշգրտվում է սահմանը Սյունիքում եւ ոչ միայն։ Կարելի է ասել՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի գործընթաց է ընթանում։ Այս մասին «Հանրային» ՀԸ եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ այդ գործընթացն ուղի՞ղ է, թե ՌԴ-ն միջնորդ է, Գրիգորյանը նշել է՝ երբեմն՝ ուղիղ, երբեմն՝ միջնորդավորված։

Հարցին՝ մենք չունե՞նք հողեր, որ Ադրբեջանի տարածքում են եւ պետք է մեզ վերադարձնեն, , Գրիգորյանն ասել է․ «Հայաստանի Հանրապետությունը հարեւան ունի, որի հետ դեմարկացիա դեռ չի ունեցել, այս դեպքում դեմարկացիայի պրոցեսը, բնականաբար, որոշակի ցավոտ պրոցես է լինելու։ Սյունիքում ամբողջովին տարածքը վերահսկվում է Պաշտպանության բանակի կողմից՝ 1994 թվականից սկսած։ Այսինքն՝ նման հարց նույնիսկ չի էլ եղել 1994 թվականից սկսած։ Միայն այս պատերազմի արդյունքում է, որ դեմարկացիայի պրոցեսում որոշակի հստակեցումներ են կատարվում»։

Դիտարկմանը, թե Գրիգորյանը հայտարարել է, որ այն, ինչ կատարվում է Սյունիքում ու Կապանում, հիմնված է ինչ-որ փաստաթղթերի վրա, իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չկա ինչ-որ հավելյալ փաստաթուղթ, կա միայն հայտարարությունը, ԱԽ քարտուղարն ասել է․ «Բնականաբար, միայն հայտարարությունն է։ Փաստաթուղթ ասելով՝ նկատի եմ ունեցել Խորհրդային միության ժամանակաշրջանում ձեւավորված փաստաթղթերը»:

Հարցին՝ այսինքն՝ 1985 թվականի քարտեզի հիման վրա բաժանո՞ւմ ենք հողերը, Գրիգորյանն  արձագանքել է՝ դեմարկացիան դժվար պրոցես է. «Ամբողջովին հստակեցում մտցնելու համար երբեմն բանակցություններ էլ են անհրաժեշտ լինում, տեղեր կան, որ բանակցություններ են լինում, տեղեր կան, որ որոշակի չափով ավելի հստակ են լինում։ Պետք է ընկալենք՝ որեւէ հենասյուն պետք է ունենանք, որովհետեւ չենք կարող 18-19-րդ դարի որեւէ փաստաթղթով դեմարկացիա կատարել, չենք կարող նաեւ 1991-ից հետո ինչ-որ փաստաթղթով դեմարկացիա կատարել, որովհետեւ այդպիսի փաստաթուղթ գոյություն չի ունեցել։ Փորձել ենք գտնել որեւիցե փաստաթուղթ, որի հիման վրա կկատարենք, որովհետեւ եթե փաստաթղթի հիման վրա չկատարվի, կարող են ընկալումները շատ տարբեր լինել»։

Դիտարկմանը՝ իսկ ո՞ր հենքով է ընդհանրապես դեմարկացիա կատարվում, կա՞ հայտարարության մեջ նման կետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դեմարկացիա կատարեն, Գրիգորյանն ասել է՝ դա տրամաբանական շարունակություն է. «Չի կարող լինել, որ դեմարկացիա չլինի։ Մենք, միանշանակ, ավելի շատ ենք հետաքրքրված դեմարկացիայով»։

Դիտարկմանը, թե դա դեռեւս հողեր է տալիս Ադրբեջանին, մեզ ի՞նչ է տալիս, Գրիգորյանը պատասխանել է, որ պետք է հասկանալ՝ պատերազմի արդյունքների, ստեղծված իրավիճակի պայմաններում պետք է հստակություններ լինեն։

«Այն ժամանակ այդպիսի հստակեցումներ չեն եղել, օրինակ՝ Տավուշում, կարելի է ասել, հիմնականում կան դեմարկացիաները, որովհետեւ Արցախյան առաջին պատերազմի շրջանում այդ հստակությունները մտցվել են, բայց Գեղարքունիքի մարզի մի մասում, Վայոց ձորում, Սյունիքում այդպիսի անհրաժեշտություն երբեք չի եղել եւ այսօր այդ անհրաժեշտությունը կա։ Քանի որ, հասկանալի պատճառներով, Սյունիքում որոշակի չափով սպառնալիքները ավելին են, քան եղել են, այդ իսկ պատճառով այնտեղ կա նաեւ ռուսական զորք»,-նշել է նա։

Դիտարկմանը՝ եթե համաձայնագրում այդպիսի բան չկա գրված, ինչո՞ւ ենք մտել այդ պրոցեսի մեջ, ԱԽ քարտուղարն արձագանքել է՝ կա դրա անհրաժեշտությունը։

«Տեղեր կան, որ մենք նաեւ բանակցում ենք, դիրքեր կան, որ բարենպաստ պայմաններում ենք»,-նշել է նա։

Հարցին՝ արդյոք ինքը տեսնո՞ւմ է վտանգ, որ Ադրբեջանը մեզնից գերիներ է վերցնում, որ հետագայում դրանք փոխի հողերի հետ, Գրիգորյանն արձագանքել է՝ օրակարգում երբեք չի եղել «հող՝ գերիների դիմաց» քննարկում. «Գերիների հարցն ամենանուրբն է։ Բոլորս էլ ցանկանում ենք մեկ օր առաջ գերիները վերադառնան։ Հիմա մենք բանակցում են, որ գերիները վերադարձնենք»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ադրբեջանցիների հետ բանակցել համայանքապետները, Գրիգորյանը պատասխանել է, որ ցանկացած կազմակերպություն, որի վրա կա ավելի մեծ ծանրաբեռնվածություն, քան նախկինում է եղել, կարող է որոշակի դեպքերում 100 տոկոս չկարողանալ իրականացնել աշխատանքը. «Գյուղապետերից հետո որոշ ժամանակ անց հայտնվում են նաեւ զինվորականները։ Հայաստանի սահմանը 500 կմ-ով ավելացել է, ինչի հետեւանքով բոլոր խնդիրները միանգամից լուծելու հնարավորություն չունենք»։

 

 

Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  
Ամենադիտված