Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ պարգևավճարներն ավելի են կարևորվում, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հասարակության աչքից ու ականջից հեռու՝ իշխանություններն Ազգային ժողովում սահուն անցկացրեցին հաջորդ տարվա պետական բյուջեն։ Այն այդպես էլ մի կարգին չքննարկվեց։ Բյուջեի քննարկումները համընկան պատերազմական ու հետպատերազմական ծանր ժամանակաշրջանի հետ։ Երբ մարդիկ զբաղված էին կորուստները հաշվելով՝ իշխանությունները բյուջեի նախագիծը մտցրեցին խորհրդարան և իրենց դակիչների միջոցով հաստատեցին։

Բյուջեն հաստատվեց՝ առանց հաշվի առնելու երկրում ստեղծված նոր իրողությունները։

Ամբողջությամբ պահպանվեցին, մի բան էլ ավելացան պարգևավճարները։ Նույնիսկ չնկատելու տվեցին պաշտպանության ու ազգային անվտանգության հետ կապված խնդիրները, որոնք առաջացել են հետպատերազմական շրջանում։

Պարգևավճարները շատ ավելի կարևորվեցին, քան երկրի անվտանգությունն ու պաշտպանությունը։

Հաշվի չառան անգամ Զինծառայողների ապահովության հիմնադրամի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը։ Իրավիճակ, որն առաջացել է պատերազմում մեր ունեցած հազարավոր զոհերի ու վիրավորների արդյունքում։

Մինչև պատերազմ Հիմնադրամը բավական լուրջ գումարների հասնող ազատ միջոցներ ուներ։ Պատերազմից հետո այլևս դրանք բավարար չեն՝ փոխհատուցելու հայրենիքի համար նահատակված զինվորների ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարները։

Փոխարենը մտածելու այդ մասին, կառավարությունն ավելի քան 18,8 մլրդ դրամ կամ 35-40 մլն դոլար է հատկացրել՝ պարգևավճարներ տալու համար։

Խնդիրը գուցե այնքան էլ պարգևավճարները չեն, որքան իշխանությունների վերաբերմունքը։

Այսպե՞ս ենք գնահատում մեր զինվորներին, ովքեր իրենց կյանքը տվեցին հայրենիքի փրկությանը։

Բյուջեն հաստատվեց այնպես, ինչպես ներկայացվել էր մինչև պատերազմը։ Չնայած պատերազմից հետո ամեն ինչ մեր երկրում գլխիվայր շուռ է եկել՝ բյուջեն մնաց նույնը։ Կառավարությունն այդպես էլ նպատակահարմար չգտավ այն վերանայել և համապատասխանեցնել նոր իրողություններին։

Թե ինչո՞ւ, այլևս էական չէ։ Բյուջեն ընդունվել է և ենթակա է կատարման։ Բայց կատարման համար պայմանները հուսադրող չեն։ Տնտեսության ծանր վիճակը լավատեսության հիմքեր չի տալիս։ Զարմանալի չէ, որ բյուջետային ծախսերի կատարման մի հսկայական բեռ կրկին դրվել է դեֆիցիտի վրա։ Խոսքն ավելի քան 341 մլրդ դրամի մասին է։

Ծախսերի 18 տոկոսն ակնկալվում է կատարել այդ գումարների հաշվին։ Պարտք պիտի վերցնենք, որպեսզի բազմաթիվ առաջնահերթ ծախսեր ֆինանսավորենք։

Արդեն հաջորդ տարի պետական պարտքը կանցնի 9 մլրդ դոլարից ու կգա ծանրանալու երկրի ու սերունդների վրա։ Հաջորդ տարի պարտքը սպասարկելու համար կառավարությունը ստիպված կլինի վճարել 470 մլրդ դրամ կամ ավելի քան 900 մլն դոլար։ Այդ գումարը դուրս է գալու բյուջեից։

Պարտքը կավելանա, որովհետև բյուջեն բավարար եկամուտներ չունի։ Հաջորդ տարվա բյուջեի եկամուտների ակնկալիքը շատ ավելի քիչ է, քան նախատեսված էր այս տարվա համար։

2020թ. նախատեսված էր՝ 1 տրիլիոն 695 մլրդ դրամի, 2021թ. համար նախատեսված է 1 տրիլիոն 509 միլիարդի եկամուտ։

Բյուջեի եկամտային ակնկալիքն ավելանալու փոխարեն՝ կրճատվել է 186 միլիարդով։

Այսինքն՝ հաջորդ տարի մենք դեռ չենք հասնելու այն ցուցանիշին, որին պատրաստվում էինք հասնել այս տարի։

Այս տեմպով գնալու դեպքում, հավանաբար, ևս մեկ կամ երկու տարի պետք կլինի 2020թ. բյուջեի՝ ի սկզբանե նախատեսված ցուցանիշին հասնելու համար։ Թեև այդ ցուցանիշն այդպես էլ անհասանելի մնաց կառավարությանը։

2020թ. մենք բյուջեով նախատեսված 1 տրիլիոն 695 մլրդ դրամի եկամուտները չենք ստանա։ Դրանք անհամեմատ ավելի քիչ կլինեն, քան նախատեսված էր բյուջեով։

Ակնկալիքը 1 տրիլիոն 320 մլրդ դրամ է, ինչը 375 միլիարդով պակաս է բյուջեով պլանավորվածից։

Այլ խնդիր է, իհարկե, թե ինչո՞ւ է այդպես։ Այդպես է, որովհետև տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Կառավարությունն իր կողմից ամեն ինչ արեց, որպեսզի տնտեսության դժվարություններն ավելի մեծ լինեն։ Հետևանքը տեսնում ենք նաև պետական բյուջեում։ Եվ ոչ միայն այս, այլև հաջորդ տարի կտեսնենք։

Պետական բյուջեով հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է կատարել ավելի քիչ ծախս, քան նախատեսել էր այս տարվա բյուջեով։ 2020թ. նախատեսված էր՝ 1 տրիլիոն 855 մլրդ դրամի, 2021թ. նախատեսված է 1 տրիլիոն 850 միլիարդի ծախս։

Հաջորդ տարի 5 միլիարդով պակաս ծախսեր են ակնկալվում, քան պիտի կատարվեր այս տարի։

Թեև այս տարվա ծախսերը ևս պակաս թերի չեն լինելու, ինչպես եկամուտները։ Կառավարությունն այդպես էլ չի կարողանում գտնել ծախսերի ժամանակին կատարման բանալին։ Խոսքը հազար ու մի անկարևոր կամ, ասենք՝ պարգևավճարների համար նախատեսված ծախսերի մասին չէ։ Դրանց նույնիսկ չկատարումը ձեռնտու է բյուջեի համար։

Բայց այդ ծախսերը չէ, որ կառավարությունը թերանում է կատարել։ Կառավարությունը թերանում է կատարել այն ծախսերը, որոնք ունեն տնտեսական նշանակություն։ Դրանք ստեղծում են ենթակառուցվածքներ և լրացուցիչ խթաններ հաղորդում տնտեսությանն ու տնտեսական զարգացումներին։

Այս ծախսերը, ինչպես միշտ, թերակատարվում են։ Արդյունքում՝ բյուջեով հատկացվող գումարները չեն ծառայում այն նպատակներին, որոնց պիտի ծառայեին։

Զարմանալի չէ, որ տնտեսության հետ կապված ակնկալիքները շատ ցածր են։ Այս տարի կլինի խորը անկում, ու դրա վրա հաջորդ տարի հազիվ 3,2 տոկոսանոց աճ ենք սպասում։ Չնայած դա էլ հարցական է՝ այսօրվա կառավարության պարագայում։ Կառավարություն, որը չունի  վստահություն՝ ինչպես դրսի, այնպես էլ՝ ներսի գործընկերների շրջանում։

Նման կառավարության հետ տնտեսությունն ապագա չի կարող ունենալ։ Նման կառավարության գոյությունը վտանգ է տնտեսության առաջընթացի համար։ Նման կառավարության պայմաններում անիմաստ է ակնկալել որևէ լուրջ տնտեսական ծրագրի իրականացում։ Մի բան էլ, փակվելու են գործող ծրագրերը։

Ահա այն, ինչ մեզ սպասվում է հաջորդ տարի՝ այս կառավարության ու նրա հաստատած բյուջեի հետ։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը ակցիաների շարք է իրականացրել Երևանում Կրակոց՝ Սուրենավան գյուղի գազալցակայանում. տղամարդու են տեղափոխել հիվանդանոցՌուբլու նվազագույն արժեք է սահմանվելՓարսյանի եղբորը ձերբակալել են․ «Հրապարակ» 13 մլն 740 հազար դրամ` ուսուցչի տոնին. ի՞նչ միջոցառում է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը․ «Ժողովուրդ» Ինչպես իշխանությունն է, այնպես էլ՝ իր ոստիկանապետը․ «Հրապարակ» Ովքե՞ր են հրաժարվել Արդարադատության նախարարի պաշտոնից. «Ժողովուրդ» Քաղաքը չբեռնաթափվեց, բայց քաղաքապետարանի բյուջեն լցվեց․«Հրապարակ» Տղամարդը փորձել է Կիրանցի երեխաներին առևանգելՈստիկանները ծեծում են, ո՛չ թե սահման պահում. Փաշինյանը խաբել է. Մաս 226․ «Ժողովուրդ» Նախարարի փնտրտուքը շարունակվում է․ «Հրապարակ» ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կան
Ամենադիտված