Հայաստանի կառավարությունը կքննարկի Արցախի ճանաչման օրենքի նախագիծը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 5-ի նիստի օրակարգում:
Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:
Միաժամանակ, ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: