Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոն­սենս է, երբ պարտ­վածն իր դե­մա­գո­գի­ա­յով և ստե­րով փոր­ձում է ամեն գնով պահ­պա­նել իշ­խա­նու­թյու­նը». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք ականատես ենք լինում պարտված իշխանության ներկայացուցչի կողմից իշխանությունն ամեն գնով պահելու խնդրի հետ: Նոնսենս է, երբ պարտված, կապիտուլ յացիա ստորագրած ղեկավարն իր պնդերեսությամբ, իր լկտիությամբ, իր գեղցիությամբ, դեմագոգիայով և ստերով փորձում է ամեն գնով պահպանել իշխանությունը՝ ընդունակ լինելով յուրաքանչյուր նողկալի քայլի: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի դիտարկումն է, որի հետ «Փաստը» զրուցել է մի շարք հարցերի շուրջ, ամփոփել նաև ավարտին մոտեցող 2020 թվականը: «Գործ ունենք պետական մտածելակերպից զուրկ, սեփական թայֆաբազությամբ առաջնորդվող, սեփական շահերը պետական շահերից վեր դասողի հետ, որը հիմա էլ փորձ է կատարում իր զոռբայությամբ առաջ տանել իր թեզերը:

Փորձում է ցույց տալ հասարակությանը, թե ամեն ինչ շատ նորմալ է, ոչ մի բան էլ չի եղել՝ «ի՞նչ անենք, որ պարտվել ենք, այդ պարտությունը բոլորինս է» տրամաբանության մեջ: Այսինքն, ինքն իր և իր թիմի տապալումը փորձում է փաթաթել բոլորիս վզին՝ չհասկանալով, որ եթե պարտված ղեկավար լինելով՝ ինքն ինչ-որ ձևաչափով կարող է Հայաստանի ներսում իր պրիմիտիվ քայլերով ու պրիմիտիվ տեխնոլոգիաներով ինչ-որ բանի հասնել, ապա դրսում իր նման կապիտուլ յանտին ուղղակիորեն անտեսում են, արհամարհում կամ էլ գերադասում ընդհանրապես հետը գործ չունենալ: Վառ օրինակը ԱՊՀ երկրների գագաթաժողովն էր, որին ինքը չներկայացավ՝ պատճառաբանելով հոր մահը, թեպետ իր հոր էքնահողի օրը «սգո երթ» շոու էր կազմակերպել դեպի Եռաբլուր, ինչը խայտառակություն էր:

Ամբողջ երկրի ադմինիստրատիվ ռեսուրսը օգտագործվել էր այդ ժեխ զանգվածին հավաքելու և Փաշինյանի հետևից դեպի Եռաբլուր տանելու համար»,-մեզ հետ զրույցում շեշտեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ նման խայտառակ վիճակի ականատես եղանք նաև Սյունիքում: «Ամեն գնով փորձեց սողոսկել Սյունիք՝ հույսը դնելով իր դեմագոգիայի, կեղծիքների ու ստերի վրա, հույս ունենալով, որ կկարողանա սյունեցիներին խաբել, փափուկ բարձ դնել գլխների տակ, համոզել, որ ամեն ինչ լավ է լինելու: Ի դեպ, այդ խայտառակ գործընթացը դեռ նախօրեից սկսել էր պարտված Նիկոլի ՊՆ նոր նախարարը: Կամ՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներ են հայտնվում, ասում են՝ շատ նորմալ է, եթե հանկարծ արտառոց բաներ լինեն, զանգեք ԱԱԾ: Լավ, ո՞ւր ենք հասել, ի՞նչ իրավիճակում է երկիրը»,-ընդգծեց Գ. Համբարյանը՝ հավելելով, որ հիմա էլ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը համոզել, թե Սյունիքից հող չի տվել: «Է, հա, հող չես տվել, բայց այնպիսի բարձունքներ ու դիրքեր ես տվել, որ այսօրվա դրությամբ Կապանում ապրող ամեն բնակիչ իրեն վտանգված է զգում:

Ն. Փաշինյանը կարո՞ղ է առհասարակ երաշխավորել որևէ մեկի անվտանգությունը: Ի՞նչ եղավ Արցախում Խծաբերդի և Հին Թաղերի հետ: Կապիտուլ յացիայի ակտի տակ իր ստորագրությունից հետո այդ երկու գյուղերը չանցա՞ն ադրբեջանցիների վերահսկողության տակ: Կամ իր տականք քաղաքականության հետևանքո՞վ չէ, որ 100-ից ավելի մոբ ռեզերվի զինվորականներ հայտնվեցին գերության մեջ»,-նշեց նա: Գագիկ Համբարյանի դիտարկմամբ, վարչական ռեսուրսի կիրառումը, այդ ռեսուրսը գործի դնելը միայն մի բան է ապացուցում: «Ամեն դեպքում, «սգո երթ» շոուով նա ապացուցեց, որ պարտված է: Եթե ընդամենը երկուսուկես տարի առաջ, չունենալով իշխանություն, բացառապես մեկ կոչով կարող էր լցնել Հանրապետության հրապարակը, իսկ արդեն իշխանություն ունենալով՝ 2018 թ. աշնանը մեկ կոչով 70 հազար մարդ հավաքել ԱԺ-ն շրջափակելու համար, ապա հիմա այլ իրավիճակ է:

Հիմա դեռ մեկ շաբաթ առաջ անոնս անելով, բոլոր պետական կառույցներին նախապատրաստելով այդ երթին՝ կարողացավ լավագույն դեպքում 10-12 հազար հաճախորդների ապահովել, որոնցից 7500ը, ըստ լավատեղյակ աղբյուրների ու լրատվամիջոցների, իրավապահ և ուժային կառույցների ներկայացուցիչներ էին: Սա իր պարտությունն է. նա աջուձախ ամեն անկյունում զառանցում է ժողովրդի կողմից ընտրյալ լինելու մասին, ինչ-որ ուղիղ եթերներ է մտնում, բայց չտեսանք այդ ժողովրդին: Մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «վայելելով»՝ մենք ամեն րոպե ահռելի մեծ կորուստներ և հետընթաց ենք ունենում»,- նկատում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այդ հետևանքները ներհայաստանյան իրավիճակի վրա օր օրի էլ ավելի ակնհայտ կդառնան:

«Սոցիալ-տնտեսական բարդությունները շատ արագ գլուխ են բարձրացնելու: Հաշվի առնենք, որ արդեն դրամի արժեզրկում ունենք, առաջին անհրաժեշտության ապրանքների գների կտրուկ աճ կա, շատ շուտով կտեսնենք նաև էլեկտրաէներգիայի ու գազի գնի աճ: Այս ամենի հետևանքը շատ շուտով հասարակությունն արդեն իր մաշկի վրա կզգա, որի միակ մեղավորը Հայաստանի գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որի ապաշնորհ ու տգետ արտաքին քաղաքականության հետևանքով մենք Արցախյան այս վերջին պատերազմին հանգեցինք: Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ ու անտրամաբանական արտաքին քաղաքականությունը բերեց նրան, որ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց:

Մենք սարսափելի կորուստներ ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում, մեր վարկանիշը կտրուկ նվազել է, որովհետև ոչ մի երկիր, ոչ մի պետություն ու պետության ղեկավար չի կարող հարգալից վերաբերվել այն երկրին, որի ղեկավարը տանուլ է տվել պատերազմը, ստորագրել է կապիտուլ յացիա, ծնկի է եկել թշնամական երկրի ղեկավարի առաջ, բայց ամեն գնով փորձում է պահպանել իշխանությունը»,-հավելեց քաղաքագետը: Վերջում, անդրադառնալով 2020 թ.-ին ու ամփոփելով անցնող տարին՝ Գ. Համբարյանը շեշտեց. «Հայաստանի Հանրապետության համար 2020 թվականն աղետալի էր, և աղետալի էր հիմնականում գործող իշխանությունների ապաշնորհ լինելու պատճառով: Կորոնավիրուսի համաճարակը պատել է ամբողջ աշխարհը, բայց շատ երկրներ, այդ թվում՝ ՀՀ-ի մակարդակի, հաջողությամբ պայքարել ու պայքարում են կորոնավիրուսի դեմ: Իսկ մենք ի՞նչ ենք տեսնում: Ապաշնորհ կառավարության գործունեության հետևանքով կորոնավիրուսի զոհերի թիվը շուրջ 4000 է: Կորոնավիրուսի հետևանքով մենք ունեցանք նաև տնտեսական աճի կտրուկ նվազման տեմպեր, որի վերականգնումը չտեսանք նույն գործող իշխանությունների քայլերի արդյունքում:

Իսկ 2020 թ.-ի «ակորդը» եղավ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը, որը սանձազերծվել է Նիկոլ Փաշինյանի սխալ և դեստրուկտիվ արտաքին քաղաքականություն վարելու հետևանքով. երկուսուկես տարի շարունակ Փաշինյանը ջանադրաբար փչացրեց հարաբերությունները մեր թիվ մեկ գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ, երկուսուկես տարի միտումնավոր բանակի համար գնվելիք զենքի, կարևորագույն զինտեխնիկայի գնումը կանխեց ու բուտաֆորիա գնեց: Մենք տեսանք, որ 44 օր տևած պատերազմի ընթացքում ամբողջ հայ հասարակությունն ու հայությունը խաբվեց գործող իշխանությունների ու նաև Ն.Փաշինյանի մանկլավիկների կողմից: Եվ սա այն դեպքում, երբ Փաշինյանը պատերազմից դեռ ամիսներ առաջ է իմացել, որ բանակը պատրաստ չէ լայնամասշտաբ ռազմական գործողություններին: ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ մասին դեռ 2020թ. ամռանն է նախազգուշացրել: Իսկ պատերազմը սկսվելու արդեն չորրորդ օրը նույն Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին անվտանգության խորհրդի նիստի ժամանակ զգուշացրել է, որ մենք շատ վատ ու աղետալի վիճակում ենք:

Բայց, խաբելով հասարակությանը, Ն. Փաշինյանը մեզ պատերազմի է տարել, որի հետևանքով, չճշտված տվյալներով, ավելի քան 5000 զոհ, 10-12 հազար վիրավոր ունենք, Արցախի Հանրապետության տարածքի 82 տոկոսի կորուստ, նաև խայտառակ իրավիճակ Սյունիքում: Այսպիսի «արդյունքներով» մենք թևակոխում ենք 2021 թվական: Եթե Ն. Փաշինյանը շարունակի իր ղեկավարումը, 2021-ն էլ ավելի աղետալի է լինելու Հայաստանի ու հայության համար: Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն նվեր է թուրք-ադրբեջանական տանդեմի համար, որովհետև ինքը կարողանում է իրագործել այնպիսի ծրագրեր, որոնք չի կարող իրագործել Ադրբեջանն իր ավագ եղբայր Թուրքիայի հետ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված