Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ մոտ փակ շրջան է. պետք է ունենանք շրջակա միջավայրի ուժեղ նախարարություն՝ համալրված լուրջ մասնագետներով»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականը մոտենում է ավարտին։ Բնապահպանական ոլորտի խնդիրները և անցնող տարում կատարված ու չարված աշխատանքը «Փաստն» ամփոփել է բնապահպան Սիլվա Ադամյանի հետ զրույցում։ Նա նշում է՝ ծանր տարի էր, խնդիրները՝ բազմազան։ Նախ՝ անդրադառնում ենք հանքարդյունաբերության ոլորտին: Բնապահպանն ասում է՝ այս ոլորտում առաջին գծում Ամուլսարի խնդիրն էր։ «Նոր կառավարությունը եկել էր ոլորտը կարգավորելու բազմաթիվ խոստումներով, սակայն տեսանք այլ իրավիճակ։ Կառավարությունը փորձում էր Ամուլսարի շրջակայքի բնակչությանը, մեր երկրի հանրությանը համոզել, որ հանքի շահագործումը պետք է մեր պետությանը, այն զրո ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Այս պնդումն անընդհատ շրջանառվում էր տարբեր լրատվամիջոցներով, անհատների միջոցով։ Մեր թիմը, որը բաղկացած է փորձագետներից, տեղյակ է և զբաղվել է Ամուլսարի խնդրով, կազմել էր փաթեթներ և ներկայացրել շրջակա միջավայրի նախարարությանը, կառավարությանը՝ ընդգծելով բոլոր այն ռիսկերը, որոնք այսօր էլ տեսնում ենք հանքի շահագործման դեպքում։ Բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել, ելույթներ թե՛ նախկին, թե՛ ներկայիս կառավարությունների օրոք։ 2018 թվականի հեղաշրջումից հետո հանդիպումները եղել են միայն շրջակա միջավայրի նախարարության մակարդակով՝ նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի օրոք։ Օբյեկտիվ լինելով՝ պետք է ասենք, որ մեր և այլ փորձագետների ներկայացրած փաթեթների բովանդակությունը նրա միջոցով հասել է տեղ։

Դրա հետ մեկտեղ պետք է շեշտել տեսչական մարմնի աշխատանքը, երբ դրա ղեկավարը Արթուր Գրիգորյանն էր։ Բավականին մեծ աշխատանք արվեց, բայց թույլ տրվեցին նաև բացթողումներ, և կառավարությունը փորձեց շրջանցել այդ ուսումնասիրությունները։ Դա անդրադարձավ Ամուլսարի խնդրի վրա։ Ոչ մի փորձագետի կարծիք հաշվի չառան։ Հիմա էլ էկոնոմիկայի նորանշանակ նախարարն ասում է, որ հանքը պետք է շահագործվի և դառնա Հայաստանի թիվ մեկ հարկատուն։ Բայց տեսանք Սոթքի հետ ինչ եղավ, հիմա Սյունիքն է, Քաջարանը։ Բնապահպան եմ, պետք է դեմ լինեմ հանքարդյունաբերությանը, բայց խելամիտ եմ վերաբերվում այս խնդիրներին։ Տարիներ շարունակ գործող ընկերությունները պետք է լավացնեն իրենց աշխատանքը, պետբյուջե մուտքեր ապահովեն։ Այսօր արդեն Քաջարանն է վտանգված, այնտեղ ռիսկեր կան։

Եթե չես կարողանում պահել այն, ինչ ունես, ինչպե՞ս ես Ամուլսար շահագործում։ Հանքարդյունաբերության ոլորտում ունենք ընդդիմադիրների թիմ, որն ամեն ինչ անելու է, որպեսզի Ամուլսարում հանք չշահագործվի, քանի որ դա կլինի Ջերմուկի վերջը։ Այլևս իրավունք չունենք տարածք աղտոտելու։ Այսօր ահազանգեր ունենք, որ Սյունիքում անտառներ ենք կորցրել, այս իրավիճակում ինչպե՞ս կարող ենք թույլ տալ, որ նման մասշտաբի հանք շահագործվի»,-ասում է Սիլվա Ադամյանը: Հաջորդիվ անդրադառնում ենք Սևանա լճի հիմնախնդրին: Բնապահպանն ընդգծում է՝ երբ իշխանությունը փոխվեց, «SOS Sevan» նախաձեռնությունը բավականին ակտիվ սկսեց քննարկել լճից ջրի բացթողման հարցը։ «Հենց ամենասկզբից իշխանությունը ցույց տվեց իր դեմքը՝ կողմ քվեարկելով ջրի բացթողմանը, հետո բնապահպանների ճնշման ներքո որոշում կայացվեց ջրբացթողումները հասցնել մինիմումի, որովհետև լճում ունեինք ծաղկման պրոցես։

Մեր գիտնականներն ահազանգում էին՝ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, ձկնապաշարները քչանում են, և հենց դրա պատճառով լիճը ծաղկում է, ինչը վտանգում է մեր հսկա ջրային ռեսուրսը։ Այս ֆոնին փորձ արվեց ինչ-որ քայլեր ձեռնարկել։ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտն ահազանգել էր, որ լճում ձկնային պաշարների խնդիր ունենք։ Բայց տեսեք, թե ինչ արվեց։ Ուժի մեջ մտավ մի օրենք, որով թույլատրվեց ձկան ազատ որս։ Նշվեց, որը որսը խստորեն կհսկվի, որպեսզի մարդիկ չափը չանցնեն։ Ի՞նչ ունենք հիմա։ Չափը վաղուց անցել են։ Ամեն քայլափոխի մարդիկ ձուկ են վաճառում։ Չեմ ուզում մեր ժողովրդին մեղադրել, հասկանում եմ, որ ունենք սոցիալական խնդիրներ, բայց չենք կարող ամեն ինչ մինչև վերջ սպառել՝ հող տալ, ջուրը սպառել և այսպես շարունակ։ Սա ի՞նչ սպառողական վերաբերմունք է սեփական հայրենիքի նկատմամբ։

Ընդ որում՝ դա չի վերաբերում միայն օլիգարխներին, այլ նաև սովորական քաղաքացիներին։ Եկեք այսօր որևէ մեկին չմեղադրենք, որ չենք կայացել որպես պետություն և չենք էլ փորձում կայանալ։ Չենք առաջնորդվում որևէ օրենքով։ Երբ իրավիճակը հանդարտվի, գուցե հասկանան, որ լիճը կորցնում ենք։ Այնքան ձուկ է արդեն տարվել լճից, որ տասը և ավելի տարի է պետք, որ վերականգնվի ջրի որակն ու ջերմաստիճանը»,-նշում է «Փաստի» զրուցակիցը: Ադամյանի հավաստմամբ՝ կրկին խնդիրներ ունենք անտառային տարածքների, թափոնների վերամշակման հետ կապված: «Եղան անտառային հրդեհներ, պատերազմից հետո այս հողաբաժանման արդյունքում անտառային տարածքներ ենք կորցրել, ինչը պետք է լինի ուշադրության կենտրոնում։ Այս հարցերի մասին ահազանգել եմ տեսչական մարմնին, դեռ որևէ արձագանք չկա։ Անտառահատումների խնդիր, կարծես թե, չունենք, ամեն դեպքում ահազանգեր չկան, իսկ դա լավ է։

Այժմ պետք է գնանք կլիմայական փոփոխությունների ահազանգերի ճանապարհով։ Ստեղծենք այնպիսի իրավիճակ, որպեսզի դրանք մեղմենք։ Շատերը սրան լուրջ չեն վերաբերվում, բայց հիշենք միայն այն, թե ինչքան ձնառատ էր նախորդ տարիներին դեկտեմբեր ամիսը։ Հայաստանն այնպիսի բնակլիմայական գոտում է, որ ձմեռը պետք է ցուրտ լինի և ձնառատ։ Սա խոսում է այն մասին, որ բնակլիմայական փոփոխությունները հասել են Հայաստան։ Բացի դա, բնապահպանական խնդիրների վրա լուրջ անդրադարձ ունի նաև պատերազմը, տարբեր տեսակի, այդ թվում Արցախում ֆոսֆորային զենքի օգտագործումը, որն իր ազդեցությունն ունի օդի, ջրի, հողի, մարդկանց վրա, տարիներ շարունակ թունավոր նյութերը կարող են մնալ հողի ու ջրի մեջ, պետք է սրան ուշադիր լինենք։ Խնդիրներ ունենք թափոնների հետ կապված։

Վերջերս մեր գործընկեր Մանուկ Մանուկյանը Մասիսում մի աղբավայր էր նկարահանել, որտեղ արագիլները և այլ թռչուններ սնվում էին այդ աղբավայրից։ Իսկ այն համաճարակի աղբյուր է, կան տարբեր տեսակի հիվանդություններ, որոնք կարող են կենդանիների միջոցով տարածվել շրջապատում։ Տարիներ շարունակ մեր կառավարությունները հսկայական գումարներ են ստացել, որպեսզի կազմվի ռազմավարություն աղբավայրերի վերակառուցման, աղբի վերամշակման հարցում։ Ռազմավարությունները գրվել են, բայց մնացել թղթի վրա։ Աղբը մնում է առանց վերամշակման, ինչը լուրջ բնապահպանական և առողջապահական խնդիր է։ Ի դեպ, խնդիր է նաև այս շրջանում դիմակների, ձեռնոցների, բժշկական տարբեր պարագաների հայտնվելը աղբավայրերում։

Որևէ մեկը մտածո՞ւմ է սրա մասին։ Մեզ մոտ փակ շրջան է, չգիտեմ, թե ինչպես ենք այս հարցերը լուծելու»,-ընդգծում է բնապահպանը: Նա վստահ է՝ մեզ պետք է շրջակա միջավայրի շատ լուրջ նախարարություն, մասնագետներ, որոնք պետք է լծվեն գործի, շատ կոշտ վերաբերմունք ունենան խնդիրներին։ «Ծանր վիճակում ենք, չորս կողմից շրջապատված թշնամիներով, մեր ջրային ռեսուրսները կապ ունեն թշնամիների հետ։ Պետք է ուշադիր լինենք՝ կարող է լինել թունավորում, կենսաբանական զենքի կիրառում, ամեն ինչ հնարավոր է։ Չնայած այս ամենին՝ գալիք տարուն պետք է լավատեսորեն մոտենանք, հուսանք, որ շատ բաներ կփոխվեն մեր երկրում։ Բայց պետք է հիշենք, որ մեր այս տարվա խնդիրները լինելու են նաև մյուս տարի։ Մեր ժողովուրդը թող ոտքի կանգնի, դուրս գա այս խայտառակ սթրեսային վիճակից։ Թող ասածս որպես կոչ հնչի՝ ամեն դեպքում չլքենք մեր երկիրը»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված