ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Սևանա լճում կորած քաղաքացիներ մասին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՆոյեմբերի 7-ին, ժամը 10.30-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
***
Նոյեմբերի 6-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 08.35-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ժամը 10.10-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ:
Մթության պատճառով ժամը 19.35-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
***
Ս. թ. նոյեմբերի 5-ին, ժամը 10.17-ին տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 10.43-ին վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 19.05-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են։
***
Նոյեմբերի 4-ին, ժամը 10.15-ի դրությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները:
Ժամը 18.20-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Ժամը 19.25-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են` անարդյունք:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
***
Նոյեմբերի 3-ի ժամը 08.00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
***
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 10.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 12.52-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են:
Ժամը 17.55-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
***
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 13.12-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
***
Ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 09.42-ին Սևանա լճում` Նորատուս գյուղի մոտակայքում, որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.49-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են:
***
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճ ձկնորսության և չեն վերադարձել։ Որոնողական աշխանտանքների համար անհրաժեշտ է Ջրափրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։
Ժամը 19.18-ի դրությամբ մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով դադարեցվել են որոնողական աշխատանքները, որոնք կվերսկսվեն վաղ առավոտյան: