Բացառիկ տեսանյութ՝ երեկ Երևանում 6 ավտոմեքենաների բախումից. պարզվել են վարորդների և վիրավորի ինքնությունը
ՎԻԴԵՈShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream ընկերությունը, որով երևում է՝ ինչպես է երեկ՝ նոյեմբերի 7-ին, Երևանում՝ Արամ Խաչատրյան-Վաղարշյան փողոցներում տեղի ունեցել ավտովթարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից։
Պարզվել է նաև, որ Mercedes մակնիշի 27 ՏՕ 120 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Էդգար Մխիթարյանը։ BMW X5 մակնիշի 70 DQ 101 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 29-ամյա Արամ Սամսոնյանը։
Opel մակնիշի 34 RM 938 համարանիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 33-ամյա Սամվել Մխիթարյանը։ Nissan մակնիշի 03 ԼՏ 833 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ, 51-ամյա Հարություն Ավետիսյանը։ Opel մակնիշի 34 DA 760 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 61-ամյա Արտուշ Վարդանյանը և Opel մակնիշի 35 ՍT 503 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Չարենց թաղամասի բնակիչ, 41-ամյա Արսեն Մարտիրոսյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: