Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկել է ժամանակը, որ մենք ի վիճակի ենք կտրուկ բարելավել իրավիճակը. Սերժ Սարգսյանը՝ զինծառայողների խնդիրների մասին (ֆոտո)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Հանրապետության նախագահին զեկուցել է նախագահի հանձնարարությամբ եւ նախաձեռնությամբ մեկնարկած` մարտական գործողությունների ընթացքում եւ մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարը (ինչպես միանվագ վճարումն, այնպես էլ ամսական վճարները) կտրուկ ավելացնելու ծրագրի մշակումը ՀՀ կենտրոնական բանկի եւ սոցիալական ապահովության նախարարության հետ համատեղ ավարտելու մասին:

Նախագահի մոտ ամեն շաբաթ այս ձեւաչափով տեղի ունեցող աշխատանքային հանդիպման շրջանակներում Պաշտպանության Նախարարը զեկուցել է վերոնշյալ ծրագրի մանրամասները, ինչպես նաեւ ռազմակրթական հաստատությունների խնդիրների, դրանց լուծման եւ արդիականացման ուղղությամբ Նախագահի մեկ այլ հանձնարականի համաձայն իրականացվող աշխատանքները:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ աշխատանքի արդյունքում հնարավոր դարձավ գտնել բանաձեւ, որով 2017թ. հունվարի 28-ից՝ մեր բանակի 25-րդ տարեդարձի օրվանից ծագող դեպքերի համար կնախատեսվեն նոր, զգալիորեն ավելացված վճարներ: Զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողի ընտանիքները կստանան միանվագ 10 մլն. դրամ ապահովագրական վճար: 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողին կհատկացվի միանվագ 5 մլն. դրամ ապահովագրական վճար:

Զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում ամսական ապահովագրական վճարները կկազմեն` 300 հազար դրամ սպայական անձնակազմի, 250 հազար դրամ ենթասպաների եւ 200 հազար դրամ շարքայինների դեպքում: Երկրորդ կարգի հաշմանդամների դեպքում այդ վճարները համապատասխանաբար կկազմեն 250, 200 եւ 150 հազար դրամ:

Այդ գումարը, որպես ապահովագրական վճար, կվճարվի 20 տարի շարունակ՝ կազմելով սպայական անձնակազմի համար 82 մլն. դրամ, ենթասպայական անձնակազմի պարագայում՝ 70 մլն. դրամ եւ շարքայինների դեպքում՝ 48 մլն. դրամ:

Հաշմանդամների պարագայում, հիմնադրամի արդյունավետ գործունեության եւ ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հիմնադրամի խորհուրդը կկարողանա 20 տարի անց որոշում կայացնել այդ վճարումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:

Հակառակ դեպքում, 20 տարի անց հաշմանդամ զինծառայողները կսկսեն ստանալ սոցիալական ապահովության նպաստ՝ այն չափով, որքան պետության կողմից այդ ժամանակ սահմանված կլինի: Ծրագիրը ֆինանսավորվելու է հատուկ հիմնադրամի միջոցով, որին աշխատող յուրաքանչյուր անձ ամսական վճարելու է հազար դրամ: Հիմնադրամը նաեւ հավաքագրելու է կամավոր նվիրաբերություններ:

Գումարը ծախսվելու է բացառապես ապահովագրական վճարները վճարելու նպատակով: Ձեւավորվելու է ծրագրի խորհուրդ` հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող անձանցից, որը վերահսկելու է հասարակության համար եւս ամբողջությամբ թափանցիկ եւ հրապարակային այդ գործընթացը:

Նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է իրականացված աշխատանքը եւ նոր հանձնարարականներ տվել ծրագրի իրականացման փուլի համար:

«Դա չափազանց կարեւոր ծրագիր է: Դեռեւս երկու տարի առաջ մենք սկսեցինք այս աշխատանքը՝ մշտապես համոզված լինելով, որ զոհվածների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրներով զբաղվելը մեր ուղիղ պարտականությունն է, եւ որքանով կարողանանք լավ զբաղվել ու որքանով ի վիճակի լինենք նրանց արդեն դժվարացած կյանքը ինչ-որ կերպով թեթեւացնել, պարտավոր ենք անել:

Ես կարծում եմ, այո՛, հիմա եկել է այն ժամանակը, որ մենք ի վիճակի ենք մեր քաղաքացիների օգնությամբ կտրուկ բարելավել այս իրավիճակը: Մենք միշտ էլ փորձել ենք առավելագույնը անել: Համենայնդեպս, այն հանգամանքը, որ զոհվածների եւ առաջին կարգի հաշմանդամների ու մեծաթիվ երկրորդ կարգի հաշմանդամների բնակարանային խնդիրը հիմնականում կարողացել ենք լուծել, հենց այդ, այսպես ասած, ցանկության եւ պետության պատրաստակամության արդյունքն է, եւ ձեւը շատ ճիշտ է՝ պետություն-մասնավոր համագործակցությամբ:

Այսինքն, եթե մենք ասում ենք՝ «ազգ-բանակ», եթե նույնիսկ այս կարգախոսից, այս գաղափարից առաջ մենք ասում ենք, որ մեր բանակը ժողովրդական բանակ է, մեր բանակը մեր անվտանգության երաշխավորն է, ապա դա պետք է դրսեւորվի ոչ միայն բարոյական խոսքերով, այլ նաեւ, իհարկե, մասնակցությամբ: Այս առումով չափազանց կարեւոր եմ համարում օրենքի ընդունումը, բայց զուգահեռաբար պետք է աշխատել Ֆինանսների նախարարության, Կառավարության հետ:

Տեսնենք, թե որքանո՞վ կարող ենք բարելավել նաեւ նախկինում զոհված զինվորների, սպաների ընտանիքների վիճակը. այսինքն, ունե՞նք, արդյոք հնարավորություններ, ոչ այս չափով, որ հիմա է լինելու, ինչ-որ չափով բարձրացնելու վճարները: Պետք է հաշվարկել, տեսնել այսօրվա համակարգը, արդյո՞ք, կարող է վատթարացնել որեւէ մեկի վիճակը: Կարծում եմ, որ շատ քիչ դեպքեր կարող են լինել, եւ հիմնադրամը իր կանոնադրության մեջ, միգուցե, նաեւ օրենքը պետք է այս հանգամանքը հաշվի առնեն, եւ հնարավորություն ընձեռվի, որպեսզի վիճակի վատթարացում չլինի: Շատ կարեւոր է, որ, այս փուլում եկել ենք այդ հանգրվանին»,- ասել է նախագահը:

Հիշելով, թե ինչպես ապրիլյան դեպքերի ժամանակ տարբեր հասարակական կառույցներ, անհատներ փորձում էին առանձին-առանձին ինչ-որ կերպ օգնել այն մարդկանց, ովքեր տուժել էին, հաշմանդամ դարձել, նաեւ այն ընտանիքներին, որոնք զավակ էին կորցրել, Նախագահ Սարգսյանը նշել է, որ պետք է համախմբել հնարավորությունները՝ այդ բոլոր մարդկանց առաջարկել, որպեսզի կամավորության սկզբունքով հիմնադրամում մուծումներ կատարեն, եւ այդ գործընթացը լինի ամբողջությամբ թափանցիկ: Նախագահի մոտեցմամբ՝ վերոնշյալ հիմնադրամը չպետք է ունենա մեծ աշխատակազմ, ըստ այդմ՝ պետք է քիչ գործառնական ծախսեր կատարի:

Նախարար Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ ծրագիրը նախագծված է հենց «ազգ-բանակ» տրամաբանության մեջ, որտեղ ամբողջ հասարակությունն իր վրա է վերցնում Հայրենիքի պաշտպանի սոցիալական բեռը, իսկ բանակն օգնում է այդպիսի վիճակում հայտնված իր զինծառայողին կամ զոհվելու դեպքում` նրա ընտանիքին:

Նախարարը վստահեցրել է, որ անպայման կհետեւեն, որպեսզի որեւէ ընտանիքի նպաստի գումարը չնվազի: Իսկ ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, ապա այնպես կարվի, որ նրանց վրա այդ ամսական հազար դրամ վճարը չանդրադառնա: Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ ծրագրի տրամաբանությունն այնպիսին է, որ հիմնադրամը պետք է կարողանա ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում եւ ժամանակի մեջ հնարավորինս բարելավի փոխհատուցումների չափը, ընդարձակի շահառուների շրջանակը՝ դառնալով ավելի երկարաժամկետ ծրագրի սկիզբ:

Պաշտպանության Նախարարը զեկուցել է նաեւ ռազմակրթական հաստատությունների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ այդ խնդիրներն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Նախարարը տեղեկացրել է, որ օրեր առաջ այցելել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան, այս շաբաթ նախատեսում է այցելություն մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտ:

Նա իր մոտեցումներն է ներկայացրել այդ հաստատությունների հեռանկարի վերաբերյալ. ռազմական կրթությունը, ըստ նախարարի, պետք է նաեւ ապահովի կապը զինվորականության եւ քաղաքացիականների միջեւ: Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում կառուցված Հրամանատարաշտաբային ֆակուլտետի մասնաշենքը, Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, այսօր արդեն ունի բոլոր հնարավորությունները կրեդիտային համակարգի շրջանակում որակյալ առարկաներ առաջարկելու քաղաքացիական բուհերի մագիստրատուրաների ուսանողներին:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակաբար բարձրացնել ռազմական կրթության եւ սպայական ծառայության գրավչությունը եւ այդ ուղղությամբ պետք է ջանք ու եռանդ չխնայել՝ կրթելով բանիմաց եւ արհեստավարժ սպաներ:

Ըստ Նախագահ Սարգսյանի, սպայական կրթության մեջ պետք է ներդրված լինեն ժամանակակից բոլոր այն հմտությունները եւ գիտելիքները, նման հաստատությունների առաջավոր փորձը, որոնք հնարավոր են դարձնում օր-օրի արդիականացող տեխնիկային եւ էլեկտրոնային կառավարման համակարգերին զինվորականների լիարժեք տիրապետումը:

«Ամբողջ աշխարհում ընդունվա՞ծ է, չէ՞, ասում են, որ հրամանատարի կարգախոսը հետեւյալն է՝ «Կատարիր այնպես, ինչպես ես»: Եթե սպան ֆիզիկապես ավելի կոփված չէ, քան միջին զինվորը, այդպիսի սպան չի կարող հեղինակություն ունենալ: Օրինակ, դասակը ֆիզիկական պատրաստություն է անցնում, վազքով ինչ-որ արգելք պետք է հաղթահարի, եւ հրամանատարը առջեւից չի գնում, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Այդպիսի հրամանատարը չի կարող հեղինակություն ունենալ: Եվ այս առումով, ես կողմ եմ, որ, մենք, միգուցե, հինգով, տասով, քսանով ավելի քիչ երիտասարդ լեյտենանտներ ունենանք, քան ունենանք շատ, բայց մասնագիտորեն չպատրաստված հրամանատարներ: Սա չափազանց կարեւոր է: Վստահությունը հրամանատարի նկատմամբ նման բաներից է սկսվում: Այնպես որ, այս երկու ուղղությունը, իհարկե, պետք է շարունակել եւ առաջ տանել»,- Պաշտպանության նախարարին հանձնարարել է Նախագահը:

Նախարարը նշել է, որ դրա համար շատ լավ հիմքեր են ստեղծված. այսօր ՀՀ ռազմական ուսումնական հաստատություններն առաջարկում են անվճար կրթություն եւ երաշխավորված աշխատանք` մրցունակ աշխատավարձով: Ի տարբերություն, օրինակ, քաղաքացիական բուհերում ուսում ստացող երիտասարդների, որոնք դեռեւս պետք է գտնեն իրենց մասնագիտական կյանքում, վճարեն ուսումնական վարկերը, հիշյալ ուսումնական հաստատություններն առաջարկում են վտանգավոր եւ դժվար, բայց երաշխավորված ծառայություն, որտեղ առաջին իսկ ստացած աշխատավարձը 20 տոկոսով բարձր է միջին հանրապետականից, իսկ մասնագիտական աճի ուղին շատ հստակ տեսանելի: Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, ապահովվում է նաեւ ծառայության ընթացքում լրացուցիչ կրթություն:

Զորացրվելով` սպայական անձնակազմը ստանում է երկարամյա ծառայության զինվորական թոշակ եւ դեռ բավականին երիտասարդ է քաղաքացիական կյանքում մասնագիտական նոր հնարավորություններ գտնելու համար: Պաշտպանության նախարարը զեկուցել է, որ այժմ աշխատանք է իրականացվում զորացրվող սպաների մասնագիտական կողմնորոշման եւ աշխատանքային շուկայում նրանց առավելությունները լիարժեք ներկայացնելուն ուղղված ծրագիր ներդնելու համար:

Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցերԷներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը «Հայոց պատմություն» առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր. «Փաստինֆո»Ոստիկանության ծառայողներն ապօրինի ծառահատումների հերթական դեպքերն են բացահայտելԻրանը մշակում է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին հակազդելու «Դիմադրության պակտ». TasnimԻնչ դիրքեր են զբաղեցնում հայ գրոսմայստերները Ղազախստանում ընթացող շախմատի միջազգային մրցաշարումՆիժնի Նովգորոդում երեխաներ տեղափոխող ավտոբուս է վթարվել․ կան տուժածներ Քանի՞ տուժած կա «Դոմուս»-ում հրդեհիցՀայտնի է «Դոմուս» կահույքի սրահի հրդեհի պատճառը Չի հասել ջրի ծորակին․ նոր մանրամասներ 15-ամյա երեխայի մահվան դեպքից «Սրբազան շարժումը» գնում է ինքնաոչնչացման ճանապարհովԲաքուն չի հավատում Փաշինյանի արցունքներին Իրանը փորձարկել է ատոմային զենք և Հայաստանում երկրաշարժ առաջացրելԾանոթ ու միաժամանակ անհայտ … դելամեն կոնյակ Դպրոցներից մեկում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների«Դիվանագիտական ​​կոռեկտությունը որպես թուլություն». Հայաստանի իշխանությունների փափկասունությունը կանդրադառնա երկրի վրա«Ռուսաստանը հետևում է հայկական արժանապատվության էվոլուցիային»   «Ռոսիա 1»-ի լրատվականն առավոտից չի աշխատում. խոշոր հարձակում՝ ռուսական ալիքների վրաԵրկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԼՂՀ-ի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախը լքել են, կամ բնակության վայրը փոխել են 70 հազար մարդ. պատմության այս օրը (07 հոկտեմբեր)Ս. Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող Երանոսի հիշատակության օրն է այսօրԱդրբեջանում զինվոր է մահացել ՆԳՆ-ն զգուշացնում է Լավ լուր՝ մետրոից օգտվողների համար«Վահեն շատ լավ տղա էր»․ մահացած  հայտնաբերված 21-ամյա զինվորը Մեղրիից էր․ մանրամասներ Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ «թունավորում» ախտանիշով հիվանդանոց տեղափոխված 42-ամյա կինը մահացել էՀոկտեմբերի 9-ին «Սրբազան պայքարը» նյութեր կհանձնի գլխավոր դատախազությանը (տեսանյութ) Նիդերլանդները Ուկրաինային է փոխանցել F-16 ինքնաթիռների առաջին խմբաքանակը Իրազեկում․ վթարի հետևանքով ջուր չի լինիԼևոնդովսկին զիջում է միայն Ռոնալդուին և ԻբրահիմովիչինՌուբլին՝ հիմաԵրևանում և 10 մարզերում լույս չի լինիՌԴ-ում կիրակի գիշերը ցրտահարություններ են սպասվում. սնդիկի սյունը կիջնի մինչև -2°C Ինքնասպան եղած զինվորը գրություն էր թողել․ մանրամասներԱմենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ Կանաչ փայտե օձի տարի. ի՞նչ է մեզ սպասում 2025 թվականին Կադրային լուրջ փոփոխություն՝ Ադրբեջանի բանակում Զոհ ունենք. հայտնի է ինքնությունըՍարսափելի կադրեր. տղամարդը կրակ է բացել Իսրայելի Բեէր-Շեվա կենտրոնական կայարանում (տեսանյութ 18+) Ահաբեկչություն Իսրայելում. մոտ 20 տարեկան երիտասարդ կին է զոհվել, կան տասնյակ վիրավորներ Վրաստանի իշխող կուսակցությունը հերքել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու ծրագրերի մասին լուրերը Սյունիքի մարզում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է Կեսօրից սկսված անձրևներ են լինելու, իսկ կիրակի գիշերը ցրտահարություններ. ջերմաչափերը կլինի -2°C ՌԴ-ում Նոր Հաճնի կամրջով երթևեկությունը կշարունակի փակ մնալ մինչև նոյեմբերի 12-ը Նոր մահացու հիվանդություն է բռնկվել. 4 մարդ արդեն մահացել է B խմբի ստրեպտոկոկների վտանգավոր շտամից Արտաշատի դպրոցում ուսուցչուհին ջրի շշով հարվածներ է հասցրել 6-րդ դասարանի 3 աշակերտների Կուրսկի շրջանում ուկրաինական զինված ուժերի չորս հակագրոհ է հետ մղվել. Ուկրաինայի ԶՈւ-ն կորցրել են մինչև 30 մարդ Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո 11 օրվա ընթացքում Լիբանանում առնվազն 100 երեխա է սպանվելԱշնանային արձակուրդների օրերը՝ դպրոցներում Օդի ջերմաստիճանը կշարաունակի բարձրանալ. Սուրենյանը՝ եղանակի մասին Հայտնի է թե Իսրայելը երբ կhարվածի Իրանին
Ամենադիտված