Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարված՝ մի քանի կողմից. ի՞նչ է սպասվում տնտեսությանը, և ինչպե՞ս վտանգվեց տնտեսական անվտանգությունը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստը» տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ ամփոփել է տնտեսական տարին՝ անդրադառնալով անցնող տարում մեր երկրին բաժին հասած ցնցումներին, առկա իրողություններին ու հնարավոր նոր մարտահրավերներին: «Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսը թողել ու դեռ շարունակում է թողնել իր սոցիալ-տնտեսական հետևանքը մեր երկրի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ համաճարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված մեր արձագանքն անհամաչափ էր: Եվ պարզ է, որ այս պարագայում տնտեսական շոշափելի հետևանքներ էինք ունենալու: Ինչ վերաբերում է պատերազմին, ապա այն դեռ տնտեսությանը շոշափելի հարված չի հասցրել՝ հաշվի առնելով նախ այն, որ մինչ պատերազմն էլ օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ հոսքեր չունեինք:

Կապիտալի խոշոր արտահոսքի հետ կապված ևս դեռ տեղեկություններ չկան: Հակառակը՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ֆինանսական մեծ հոսքեր եկան երկիր, առևտրաշրջանառությունը մեծացավ, հարկեր գեներացվեցին: Այդուհանդերձ, պատերազմը արդեն հարվածել է մեր տնտեսական անվտանգության մակարդակին՝ մի քանի բաղադրիչներով»,-մեզ հետ զրույցում նկատեց տնտեսագետը: Թվարկելով մի քանի կողմից տնտեսությանը հասցված հարվածները՝ նա առաջինը բանկային համակարգին անդրադարձավ. «Հայտնի է, որ ՀՀ բանկային համակարգը վերաֆինանսավորել էր Արցախի բանկային համակարգին: Խոսքն ավելի քան մոտ մեկ միլիարդ դոլարի մասին է: Նախնական հաշվարկներով, մոտ 600 միլիոն դոլար կորել է այն տարածքներում, որտեղ տարբեր ծրագրեր են ֆինանսավորել ու վարկավորել:

Դրանք կորած գումարներ են, ինչը հարված կլինի մեր ֆինանսական անվտանգությանը, առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող բանկային համակարգին: Լուրջ ու ծանր հարված ենք նաև հասցրել պարենային անվտանգությանը: Միայն ցորենի առումով մոտ 50 հազար հեկտարից ավելի տարածք ենք կորցրել, որը տարեկան միջինը 100-150 հազար տոննա ցորեն էր ապահովում: Դրան գումարած՝ պտղատու մրգերի հազարավոր հեկտարներ, այգիներ ենք կորցրել, ինչը ևս մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա: Հարված ենք ստացել էներգետիկ անվտանգության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ թշնամու տարածքում մնացած ՀԷԿ-եր ունենք: Սոցիալական անվտանգությանն է լուրջ հարված հասցվել. ավելի քան 40 հազար մարդ անտուն է մնացել, իսկ այսօրվա տնտեսական, անվտանգային իրավիճակը չի խրախուսում նրանց գնալ և Արցախում նորից տուն-տեղ ստեղծել:

Այս բոլոր գործոնները, որոնք ազդել են տնտեսական անվտանգության մակարդակի վրա, մոտակա ժամկետներում կսկսեն արդեն ուղիղ ազդեցություն ունենալ»: Հաշվի առնելով կորոնավիրուսի, ինչպես նաև պատերազմի՝ արդեն սպասվելիք հետևանքները՝ Է.Պետրոսյանը նշեց. «Այսօր տնտեսությունը բարդ իրավիճակում է հայտնվել: Իսկ եթե նշվածներին գումարենք քաղաքական անորոշ իրավիճակը, ստացվում է, որ բոլոր ուղղություններով առկա գործոնները ճնշում են տնտեսության վրա: Պետության տնտեսական բլոկն ահռելի աշխատանք ունի կատարելու՝ նաև մոտալուտ մարտահրավերներին հակազդելու տեսանկյունից: Հայտնի է, որ Կենտրոնական բանկը պարտադիր վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է՝ առաջին հերթին գնաճը զսպելու, երկրորդ՝ ազգային արժույթի կայունացման նպատակով: Սա նշանակում է, որ ԿԲ-ն ավելի է կոշտացնում իր քաղաքականությունը:

Բյուջեն ծանրաբեռնված է առանց այդ էլ մինչև պատերազմն առկա մարտահրավերներով, իսկ պետությունը դեռ անվտանգային, առողջապահական լուրջ խնդիրներ ունի լուծելու. խոսքը մեր վիրավոր զինվորների առողջապահական ծախսերի մասին է, ունեզրկված մարդկանց սոցիալական ծախսերը ևս ավելանալու են: Հաշվի առնելով այս ամենը՝ տնտեսությանն աջակցելու բյուջետային միջոցները սահմանափակվում են: Եվ, բնականաբար, տնտեսական բլոկը պետք է վերանայի իր քաղաքականությունը: Իսկ տնտեսական ռազմավարությունը չպետք է մշակել մոլորության մեջ՝ ի դեմս այն հանգամանքի, թե ճանապարհները կապաշրջափակվեն: Իհարկե, դա մեծ խթան կլինի տնտեսության համար, բայց պարզ է, որ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, նման բան տեղի չի ունենա: Իսկ դա առնվազն մոտ ապագայում չի սպասվում՝ հաշվի առնելով թշնամու նախապայմանները, որը պարզ հայտարարում է Երևանի, Զանգեզուրի, Գեղարքունիքի նկատմամբ ունեցած հավակնությունների մասին»:

Տնտեսագետը շեշտեց ռեալ քաղաքականության վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին: «Պատերազմի հետևանքով սահմանները փոփոխվեցին, սահմանների ճշգրտում է տեղի ունենում, կտրուկ ավելանում է սահմանամերձ բնակավայրերի քանակը: Այդ բնակավայրերում տնտեսական ներուժի կտրուկ անկում կլինի, մասնավորապես՝ գյուղատնտեսության անկում: Սահմանամերձ բնակավայրերում սոցիալ-տնտեսական խնդիրները խորանալու են, ինչը էլի անդրադառնալու է մեր տնտեսության վրա:Սրան գումարենք նաև ֆինանսատնտեսական խնդիրները: Բազմիցս ենք խոսել կորոնավիրուսի տնտեսական հետևանքներից տուժած ոլորտների խնդիրների մասին, հիմա գումարվում է պատերազմը, որի հետևանքով առաջացած խնդիրները շատ մեծ հարված են նաև բանկային համակարգին:

Ֆինանսական համակարգն էլ է հայտնվել շատ բարդ իրավիճակում, որը էլի ուղղակի ազդեցություն է թողնելու տնտեսության վրա: Ըստ էության՝ մի քանի կողմից հարված է սպասվում տնտեսությանը, որոնցից պաշտպանվելու համար նախ պետք է գույքագրել խնդիրները: Օպերատիվ աշխատանք է պետք, բայց չկա տեղեկություն, թե ինչ աշխատանք է տարվում կամ առհասարակ տարվո՞ւմ է, թե՞ ոչ: Կորցրածն այս պահին հետ բերել չի լինի, պետք է եղածը պահել, և այս առումով առաջինը ֆինանսական, տնտեսական հարցերը պետք է լուծել, որ մեր վիճակն ավելի չվատանա, ավելի չգլորվենք: Այո, աքսիոմա է՝ քաղաքական անկայունությունն իր տնտեսական հետևանքները թողնում է, ինչն անխուսափելի է:

Առաջնային խնդիրն, իհարկե, քաղաքական կայունության հաստատումն է, որն ազդում է ներդրումների հոսքի վրա, թեպետ նշեցի՝ այնպես չէ, որ ունեինք, հիմա էլ կրճատվել է: Ազդում է նաև կապիտալի խոշոր արտահոսքի վրա: Կարճաժամկետ կտրվածքով այս առումով դեռ էական ազդեցություն չկա, բայց եթե քաղաքական անկայունությունը ձգվի, միջնաժամկետ կտրվածքով չի կարող բացասական հետևանք չունենալ տնտեսության վրա»,-նշեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, առկա խնդիրների մեջ, իհարկե, անձերի հանգամանքը կա, բայց ստեղծված իրավիճակը կառավարման համակարգերի ճգնաժամերի հետևանք է. «Անարդյունավետ կառավարման համակարգեր ունենք, որի պարագայում ցանկացած ճգնաժամային իրավիճակում պետությունը բարդ վիճակում է հայտնվելու:

Կան հետխորհրդային երկրների օրինակներ այն մասին, թե խորհրդարանական կառավարման համակարգերն ինչ ճգնաժամեր են ծնում՝ և՛ տնտեսական, և՛ կառավարման, և՛ սոցիալական առումով: Հիմա մեր թիվ մեկ խնդիրը պետության կառավարման արդյունավետության բարձրացումն է, ով կլինի իշխող ուժը, պետք է մտածի կառավարման համակարգի վերանայման մասին: Անարդյունավետ կառավարման համակարգը ցանկացած ֆորսմաժորային պայմաններում չի կարող ճգնաժամ չծնել, ինչը և տեսանք. երկու տարի իներցիա էր գնում, իսկ հենց մի ճգնաժամային իրավիճակ էր ստեղծվում, երբ պետք էր կտրուկ ավելացնել ջանքերը, արդեն կառավարման համակարգն անարդյունավետություն ցույց տվեց, ինչը մինչ օրս շարունակվում է: Առանց կառավարման համակարգի վերանայման լուծում չեմ տեսնում»:

Տնտեսագետի խոսքով, այսօր կան գործընթացներ, որոնք այս պայմաններում օրինաչափ են ու անխուսափելի: «Ճիշտ է, այսօր գնաճը զսպելու խնդիր կա. կարևոր է ֆինանսատնտեսական կայունություն ապահովել, զուգահեռ՝ զսպել գնաճը: Բայց որպես տնտեսագետ՝ երբեք կողմնակից չեմ եղել գնաճի զսպման քաղաքականությանը, ինչն իր անարդյունավետությունը ցույց է տվել բոլոր ժամանակներում. ճիշտ է, գնաճի ընդհանուր ցուցանիշը հաջողվել է զսպել՝ վերջին 12 տարում այն մինչև 5 տոկոսը չի գերազանցել, բայց առաջին անհրաժեշտության ապրանքները սովորաբար շատ ավելի են թանկացել, ինչի մասին կվկայեն բոլոր սպառողները: Քաղաքացիների գրեթե 90 տոկոսի համար կարևոր չէ, թե որքանով թանկացավ S դասի Mercedesը, այլ կարևոր են ոսպն ու բրինձը, իսկ այդ հատվածով չի հաջողվել գնաճը զսպել:

Ես կողմնակից եմ, որ մարդկանց եկամուտներն անընդհատ ավելանան, զուգահեռ թող գնաճն ավելանա. տնտեսական քաղաքականությունը մարդկանց եկամուտների ու տնտեսական աճի ավելացմանը պետք է ուղղվի: Մենք այս պահի դրությամբ լուրջ ռիսկեր ունենք, սոցիալական վիճակի վատթարացումն անխուսափելի է: Սոցիալական խնդիրները սրվելու են, և այս ուղղությամբ պետք է ծախսեր անել: Միջոցների հայթայթումն անխուսափելի է. ուզի, թե ոչ, պետությունը պետք է ավելացնի սոցիալական ծախսերը: Առաջնայինը սոցիալական խնդիրները պետք է լուծվեն, որովհետև օրեցօր շատ մարդիկ հայտնվում են էլ ավելի բարդ վիճակում: Մենք արագ աճող սոցիալական խնդիրներ ունենք, ինչն անխուսափելի գործընթաց է»,-ասաց Է. Պետրոսյանը՝ հավելելով, որ պարզ չէ, թե ինչ մասշտաբներով ենք հակազդում նշված իրողություններին:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված