Հանրապետության հրապարակում նստացույցը շարունակվում է (տեսանյութ) ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ 26 Դեկտեմբեր, 2020 21:59 Կիսվել Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը Երևանի Հանրապետության հրապարակում շարունակվում է. այս մասին հայտնում է «Հայրենիքի փրկության շարժում»-ի Ֆեյսբուքի էջը: «Չնայած եղանակային ոչ բարենպաստ պայմաններին և ջերմաստիճանի անկմանը՝ Հանրապետության հրապարակում շարունակվում է «Հայրենիքի փրկության շարժման» նստացույցը: Հրապարակն ակտիվ էր թե՛ գիշերը, թե՛ այսօր»,- ասված է հաղորդագրության մեջ։ Կիսվել