Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի ասուլիսի պատմություն…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայտնի է, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, ուր պատմության ողջ ընթացքում շարունակ բախվել են աշխարհի գերտերությունների շահերը. 21-րդ դարը ևս, այդ առումով, բացառություն չէ: Չնայած մեր երկիրը ողջ աշխարհին հայտնի է որպես մեծամասամբ Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող պետություն, որն իր ամեն մի քայլը համաձայնեցնում է Մոսկվայի հետ, բայց Հայաստանում միշտ էլ եղել են ու հիմա էլ կան այնպիսի ուժեր, որոնք Հայաստանի զարգացումն ու հետագա ընթացքը տեսել ու տեսնում են արևմտյան բլոկում, որի ռազմական գլխավոր բաղադրիչը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ն է: Ասել, թե ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները սառն են ու խնդրահարույց, իհարկե, սխալ կլիներ, բայց համարել դրանք նույնքան խորն ու համապարփակ, որքան ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական հարաբերություններն են, անխոս, ոչ ոք չի համարձակվի. մենք ՀԱՊԿ-ի անդամ երկիր ենք ու մեր անվտանգության պորտալարը վաղուց կապել ենք Մոսկվայի հետ, ինչը, բնականաբար, ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, այլընտրանք, պարզապես, չի կարող ունենալ. դրանում երկրորդ կարծիք լինել չի կարող:

Ինչպես գիտեք, մայիսի 2-ին կայացած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության նպատակահարմարության հարցին, հայտարարել էր, թե ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում, դրա համար էլ մտել ենք ՀԱՊԿ ու հավելել. «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի արել»: Հիմա եթե փորձենք մի փոքր խորքային վերլուծություն կատարել Աշոտյանի ասածն ու կարդալ տողատակերը, պետք է ուզած-չուզած ենթադրենք, որ բանախոսը, օգտվելով իրեն ընձեռված հնարավորությունից, փորձում է յուրատեսակ մեսիջ հղել Արևմուտքին ու փորձել հասկացնել Ռուսաստանին՝ այն թեզը, թե Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի, սին է ու դատարկ, իսկ Հայաստանն օր առաջ սպասում է Արևմուտքի առաջարկություններին ու հարկ եղած դեպքում կարող է և վերանայել իր արտաքին քաղաքականությունը՝ հօգուտ Բրյուսելի:

Ամենևին էլ չբացառելով այն, որ մեր նման եզրակացությունը կարող է և թյուր լինել ու մենք սխալ հասկացած լինենք Աշոտյանին, կցանկանայինք, այնուամենայնիվ, մեր տեսակետը ներկայացնել այս հարցի վերաբերյալ: Հայտարարում ենք ի լուր բոլորի՝ մի՛ արեք բաներ, որոնց մասին հետո կարող եք զղջալ:

Աշխարհում կա՞, արդյոք, որևէ մեկը, ով հաճույք է ստանում Ուկրաինայում տիրող իրավիճակից… Իսկ գիտե՞ք, թե ինչու է Ուկրաինան նման ողբերգական իրավիճակում հայտնվել, կանգնել ոչնչացման եզրին. դրա պատճառն այդ երկրի կառավարության անհեռատես արտաքին քաղաքականությունն էր՝ Յուշչենկոյի անիրատես քայլերը, որոնք էլ հանգեցրին այն սարսափին, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ տիրում է Ուկրաինայում:

Իսկ հիմա հարց՝ նրանց, ովքեր կողմ են արտահայտվում Հայաստանի նատօյականացմանը. ինչո՞ւ եք փորձում կործանել Հայաստանը, ո՞րն է այդ ամենում ձեր անձնական շահը, կարո՞ղ եք պատասխանել: Ամենևին էլ հանդես չգալով Հայաստանի ժողովրդավարայնացման դեմ՝ վստահ ենք, որ աշխարհում իրերի դասավորության ներկայիս պայմաններում նախաձեռնել Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձեր, կատարյալ արկածախնդրություն կլիներ. դա, ի դեպ, հասկանում են նաև Վաշինգտոնում ու ըմբռնումով են մոտենում մեր երկրի աշխարհաքաղաքական ընտրությանը: Փոխարենը Ռուսաստանին ապացուցելու, որ ինքը, Հայաստանից բացի, տարածաշրջանում այլընտրանք չի կարող ունենալ, մեզանում ոմանք, ցավոք, զբաղված են «մուցիկուլիությամբ» ու բացառապես սեփական գրպանային շահերից բխող կասկածելի գործունեությամբ. ինչո՞ւ…

Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ Հայաստանի անվտանգության միակ ու ամենաիրական երաշխավորը նախևառաջ հայկական փառահեղ բանակն է, մեր առյուծ տղերքը, որոնք էլ, անկասկած, փայլուն են իրականացնում իրենց առաքելությունը: Իսկ ինչ վերաբերում է անվտանգության գլոբալ երաշխիքներին, ապա այսօր նման երաշխիքներ, բացառապես օբյեկտիվ պատճառներից ելնելով, մեզ կարող է տալ միայն Ռուսաստանը, քանի որ «25 տարվա ընթացքում Արևմուտքը Հայաստանի համար այլընտրանքային անվտանգային առաջարկություն չի էլ արել»…

Դավիթ Բաբանով

TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Մանրամասներ` Վանաձորում պայթյունի հետևանքով վիրավորի մասինՓարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 15-ամյա տղային. նա հիվանանոցում էՎան Դեյկն խոսել է «Ռեալ»՝ իր հնարավոր տեղափոխության մասին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բախումներից տուժել է 32 ոստիկան, կան բերման ենթարկվածներ. Զուրաբիշվիլին ԵՄ-ից «կոշտ արձագանք» է ակնկալում Աշխատում ենք «3+3» հարթակը լիարժեք կազմակերպության վերածելու ուղղությամբ. ՌԴ ԱԳՆ Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների թվում են Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի հետ համաձայնագրերի ողջ շրջանակին․ ՌԴ ԱԳ փոխնախարար Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի էԵրևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժամանակացույցը Թուրքիայում տարադրամի փոխանակման կետերն ու բանկերը դադարեցրել են 50 և 100 դոլարանոց թղթադրամների փոխանակումները կեղծիքների պատճառովՍիրիական բանակը հակահարձակում է սկսել Հալեպի մոտ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ֆորտ ԲոյարդՀիմնանորոգվում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27.5 կմ երկարությամբ հատվածը «Սպառազինվելը մի տեսակ այդպիսի բան է... չերևացո՞ղ»  «Հետախուզությունը հաղորդում է. ԱՄՆ-ը փորձում է զավթել Հայաստանը»  TikTok-ում մինչև 18 տարեկաններին կարգելվի կիրառել «գեղեցկության ֆիլտրեր» Փողոցի հանդիպակաց երթևեկելի գոտիով ընթացող MAN ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից․ խոսնակ Ադրբեջանը օկուպացված Արցախում բնակեցրել է շուրջ 30,000 մարդ Ընդդիմությունը «կրակն է ընկել» իր պատգամավորի ձեռքը Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները զրուցել են Մոսկվայում Հարյուրավոր հայեր մնացել են Լարսում․ երեխաներ են հոսպիտալացվելՀայաստանը կարձագանքի՞ Պուտինի հայտարարությանը Գեղանիստ գյուղում տուն է այրվել․ ինչ է հայտնի Սերգեյ Սմբատյանը Կանադայում կղեկավարի Օնտարիոյի ֆիլհարմոնիկ նվագախումբը Գյումրին կարող է դնել Փաշինյանի վերջի սկիզբըԱրտակարգ իրավիճակ՝ ՀՀ ճանապարհներին Վրաստանում բախումներ են. ընդդիմությունը չի նահանջումԵրևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրի բացումը. պատմության այս օրը (29 նոյեմբեր)Գևորգ Կոստանյանը բիզնես գործունեությամբ չի զբաղվել․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ենթադրյալ ապօրինի գույքը Պատրաստվեք․ կցրտի մինչև -15 աստիճանԱրցախից բռնի տեղահանվածների մասինՀոսանքազրկման հասցեները 47 ուկրաինական անօդաչու թռչող սարք մեկ գիշերվա ընթացքում վնասազերծվել է Ռուսաստանի տարածքում Նշված անձիք կարող են ստանալ ավանդի դիմաց փոխհատուցումըԱմենացածր ջերմաստիճանը կազմել է -71,2 աստիճան Բուք, մերկասառույց․ իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներինԳնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտագաղթի նպատակով. «Ժողովուրդ» Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարքի համար ընդամենը տուգանվել է․«Հրապարակ»
Ամենադիտված