Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլի բուն առաքելությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վստահաբար կարող ենք փաստել, որ որևէ մեկը չկասկածի Նիկոլ Փաշինյանի կարողություններին, թե ապաշնորհ է, արկածախնդիր, նվաստ ունակությունների տեր, որ փողոցից պատահաբար կամ բախտի երջանիկ բերումով եկավ իշխանության: Փաշինյանն այն անհատն է, ով կարողացավ կոտրել մի ամբողջ ժողովրդի Հայաստանում և Սփյուռքում: Սա հեշտ ու դյուրին խաղ չէ, ոչ էլ ամեն մեկին տրված հատկություն, համենայն դեպս, մեր վերջին 30 տարվա պատմության մեջ միայն նրան հաջողվեց անել դա, հասնել այդ սև կետին: Կարողացավ նախ երկուսուկես տարում պառակտել մեզ, բաժան-բաժան անել, ատելության ու ջղաձգության մեջ պահել, կրկեսային տեսարաններով ոգևորել, իրենով անել և կոտրել ծանր, գոնե այս պահի մեջ՝ անդարձ: Այսօր երկու ամիս առաջվա նույն ժողովուրդն է, որ մեծից փոքր ոգևորված` և՛ սահմանին, և՛ թիկունքում, ամեն հնարավորն ու անհնարն անում էր իր հողի անգամ մեկ սանտիմետրը պաշտպանելու, չզիջելու համար: Անպարտելի էր այդ ժողովուրդը և վճռականորեն դեպի ապագան գնացող: Իսկ հիմա հայրենիքի զգալի մասը կորցրած և ամեն օր իր սահմանները թշնամուն զիջելու իրողության մեջ գտնվելով` դուրս չի գալիս փողոց ու հրապարակ՝ ասելու, որ ինքը տեր է իր երկրին: Սա ինքնապաշտպանական բնազդ է, որ բնորոշ է ամեն կենդանի էակի:

Տասնամյակ չի անցել, սերունդ ու մտածողություն չեն փոխվել, նույն պատերազմի օրերի տոկուն ժողովուրդն է` պարզապես կոտրված, շատ կոտրված: Իրականում կարող էր պարտվել, բայց չկոտրվել: Ամբողջ պատերազմի ժամանակ խաբվեց, հիմա էլ ծաղրվում է թշնամուց, որի առաջ բոլորովին անպաշտպան է մնացել: Իսկ Նիկոլը դարձյալ շարունակում է տեսարաններ սարքել, էժան կտերով կերակրել` մնալով իր բնույթին հարազատ: Հիմա էլ Հասմիկ Պողոսյանի և Արմեն Սմբատյանի դեմ է քրեական գործ հարուցել՝ օֆշորներում փողեր լվանալու համար: Արդյո՞ք կարող է սա բուժական ներգործություն ունենալ, ապագայի հույս ներշնչել ընկճախտի մեջ գտնվող հասարակությանը, որ ճամպրուկները կապել և սպասում է ռազմական դրության չեղարկվելուն, ճանապարհների բացվելուն, որ օր առաջ բռնի օտարության ճանապարհը:

Այս մարդկանց համար արդեն միևնույն է` Նիկո՞լը կմնա վարչապետ, թե՞ մեկ ուրիշը կլինի, ռուսի՞ տիրապետության տակ կլինենք, թե՞ թուրքի: Արդեն հետաքրքիր չէ, թե ով կգնա, ով կգա, իրենք գնացող են: Իսկ մնացողները ճամփաբաժանին կանգնածի պես չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ գնան,և նայում են անորոշ: Հավանաբար կհամաձայնեք, որ բարոյական չէ և անարդարացի, որ նման հոգեվիճակում գտնվող ժողովուրդը դեկտեմբերի 31-ի գիշերը լսի պարտված ու ծաղրված և երկիրը պարտության ու ծաղրանքի հոմանիշ դարձրած Փաշինյանի ամանորյա ուղերձը: Նիկո՛լ, մի՛ ողջունիր նորոգման հավատ ներշնչող տարեմուտի այդ գեղեցիկ գիշերով մի ժողովրդի, որ չի սպասում քո ողջույնին, խղճա, խնայիր մարդկանց` այդպիսով գոնե սփոփած կլինես: Իսկ եթե մինչ այդ մնալու և կարդալու ես, գոնե կարդա քո հրաժարականի տեքստը: Հնարավոր է, որ մարդիկ մտափոխվեն, բացեն կապած ճամպրուկները, նորից սիրեն իրենց տունը և հավատան իրենց երկրին:

 

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված