Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլ» խմբակցության կողմից ներկայացված Կարեն Առուստամյանի թեկնածության քվեարկության արդյունքները:
Այսպիսով՝ քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավոր, որից Կարեն Առուստամյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 103 պատգամավոր, դեմ՝ մեկ: