ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա: «Արմենպրես»-ի հետ զրույցում` լուրը հաստատել են ԱԱԾ լրատվության բաժնից:
«Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- նշել են ԱԱԾ-ից:
Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաև դեկտեմբերի սկզբին: