Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջալալը, որը պատերազմի ժամանակ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, մեզ ասում էր՝ զենք չկա, Նիկոլն ասում է՝ կա. Սերոբ Գասպարյան

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ ուղիղ եթերի՝ դեմ առ դեմ ինձ հետ խոսելու, ինձ նայելու ու իմ հարցերին պատասխանելու համար։ Երկրի վարչապետին առաջարկում եմ ուղիղ եթերում պատասխանել իմ հարցերին, որպեսզի ժողովուրդը դա տեսնի, նա պարտավոր է դա անել, իսկ եթե հրաժարվի գալ ուղիղ եթերի, ապա ես կհամարեմ, որ երկրի առաջին դեմքը եթե չունի կարևոր հարցի պատասխանը, թե ում դավաճանության արդյունքում կորցրեցինք հայրենիքը, նշանակում է` դավաճանն ինքն է։ Եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու ամբողջ իրավական լծակները նրա ձեռքի տակ են, ու նա չի բացահայտվում, թե ինչո՞ւ ոչնչացվեց մի ամբողջ երեք սերունդ, ինչը ես ուղղակի համարում եմ ցեղասպանություն, ուրեմն դավաճանն ինքն է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Սև Հովազ»  ջոկատի լեգենդար հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայր Սերոբ  Գասպարյանը՝ ընդգծելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում պարտություն կրեցինք, որովհետև չկա մի հրամանատար, որը կարող է ասել, որ երբևէ լսել է ոչ թե նահանջ, այլ հարձակում հրամանը։

 

«Անընդհատ նահանջ, նահանջ, նահանջ. սա է եղել»,- ասաց Գասպարյանը` նշելով, որ դավաճանության արդյունք է համարում նաև իր եղբոր և եղբորորդու մահը։

«Բայրաքթարը երբեք 4 հոգու չէր խփի։ Կոնկրետ կոորդինատները տրված էին, խփեց, որից 20 րոպե հետո ադրբեջանական մամուլը գրեց, որ եղբայրս՝ Սև Հովազը, մահացել է, թեև նրա մահվան մասին դեռ չգիտեին, դեռ նրան հոսպիտալ էլ չէինք հասցրել։ Սա ի՞նչ է, եթե ոչ՝ դավաճանություն։ Ռուստամն ասել էր, որ դավաճաններին չենք ներելու, որովհետև մենք արդեն հասկացել էինք, որ կա դավաճանություն,- ասաց Գասպարյանը՝ հավելելով,– Նիկո՛լ Փաշինյան, դու անգամ մի դավաճանի չես կարողանում գտնես, տո՛ւր ինձ մանդատ, ես մեկ ամսում դավաճաններին կբացահայտեմ, կդնեմ քո առաջ, հնարավոր է՝ նաև բանը հասնի քեզ»։

Հարցին՝ ո՞ւմ էր խանգարում Ռուստամ Գասպարյանը, Սերոբ Գասպարյանը պատասխանեց.

«Խանգարում էր իշխանություններին, որովհետև պայքարում էր համակեցության, այլասերվածության դեմ»։

Հարցին՝ իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ այս պատերազմը դավաճանության հետևանքով պարտվելու մասին չեն խոսում բանակի զինվորական վերնախավը և ինչո՞ւ են պահպանում լռություն, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց.

 

«Հիմա տեսեք. Ջալալից զենք ուզեցինք, ասաց՝ չկա, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ մեր պահեստներում շատ զենք կար։ Ջալալը, որը պատերազմի ժամանակ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին, մեզ ասում էր՝ զենք չկա, Նիկոլն ասում է՝ կա. հիմա ո՞վ իրեն ասաց՝ չտաս զենք, ինչո՞ւ չի խոսում Ջալալը, թող խոսի»,- ասաց Գասպարյանը։

Ճշտող հարցին՝ Ջալալ Հարությունյանի լռությունն ինչո՞վ է պայմանավորում, Ռուստամ Գասպարյանը պատասխանեց.

«Պայմանավորվածությամբ։ Ես կխոսեի, կորցնելու ոչինչ չունեմ, եթե այստեղից դուրս գամ ու ինձ գնդակահարեն, միևնույն է՝ կորցնելու բան չունեմ, ուրախ կլինեմ, որ կմիավորվեմ եղբորս հետ, իսկ այն ազատամարտիկներին, որոնք այսօր կաշկանդված են, հարց եմ տալիս՝ տղե՛րք, ինչի՞ց եք վախենում, խոսե՛ք։ Այն, որ Արծրունն ասում էր, թե տակտիկական նահանջ է, այո՛, տակտիկական նահանջ էր՝ հողերը տալու համար, իսկ դա իմանալն ու չխոսելը նշանակում է՝ լինել հանցակից թշնամու հետ, նշանակում է՝ դու ուզում ես, որ քո տունը քանդեն։ Այս իշխանությունը բերել էր թշնամու հետ համակեցությամբ ապրելու ծրագիրը, ու դա է նաև դավաճանություն»։

Սերոբ Գասպարյանի խոսքով՝ այս պատերազմում պարտություն կրեցինք նաև, որովհետև անհրաժեշտ մակարդակով զինված չէինք, չունինք ամենաանհրաժեշտ զինտեխնիկան։

«Հյուսիսից երբ մեզ տեղափոխեցին ամենաթեժ վայրը՝ Հադրութ, եղբայրս՝ Ռուստամ Գասպարյանը, մտավ բունկեր, Ջալալի մոտ, ասաց, որ մենք ընդամենն ունենք պուլիմյոտներ, տեխնիկայի դեմ չենք կարող կռվել, տվեք մեզ Կորնետ, ասաց՝ չունենք։ Եվ այդ չունենքով մենք գնացինք տանկերի դեմ կռվելու և մեկ էլ «Թութակներ» կոչված դիրքերում խրամատներում, հողի տակ տեսնում ենք Կորնետ, սնայպեր և այլ զենքեր, տեխնիկա, որը թողել էին ու նահանջել, և այդ նահանջի ժամանակ անգամ այդ տեխնիկան չէին տարել։ Նվեր էին թողել Ադրբեջանին»,- ասաց Գասպարյանը։

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված