Արթուր Վանեցյանը կնոջ՝ Նոնա Վանեցյանի եւ այլոց հետ այցելել է Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիներին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կնոջ՝ Նոնա Վանեցյանի, կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի եւ կուսակցության այլ անդամների հետ այսօր՝ հունվարի 1-ին այցելել է Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույցը շարունակող քաղաքացիներին։
Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածված լուսանկարներից երեւում է, որ նրանց է միացել նաեւ «Պոլիտեկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը:
Նշենք, որ կեսգիշերին էլ նստացույցը շարունակող քաղաքացիներին այցելել էր Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ տիկնոջ հետ: