Վաղը 9։30 լինելու եմ Սբ. Գայանե եկեղեցում՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգությունները. Շարմազանով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՎաղը 9։30 ես լինելու եմ Սբ. Գայանե եկեղեցում՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ ոտնձգությունները։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Կոչ եմ անում ընկերներիս եւ համախոհ քույրերիս եւ եղբայրներիս միանալ մեզ։ Ձեռքներդ հեռու պահեք մեր սրբություններից»,– գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Տեր Սահակ քահանա Գալստյան անունով օգտատերը հայտարարել էր, որ հունվարի 3-ին, առավոտյան 9:30 Էջմիածնում բողոքի ցույց է լինելու՝ «ուղղված Գարեգին Բ-ին գահընկեց անելուն»։