Հայ քաղաքագետը պատմել է նոր հետհետխորհրդային տեսակի պատերազմի հայտնվելու մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆukraina.ru-ն գրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը դարձել է առաջին պատերազմը այն բոլոր հետխորհրդային տարածքի պատերազմների շարքում, որի ժամանակ Ռուսաստանի ռազմավարական շահերի տարածքում ՆԱՏՕ-ի անդամը (Թուրքիան) ոչ միայն ուղղակի մասնակցություն է ունեցել, այլ նաև հաղթել է: Այս մասին ukraina.ru-ին տված հարցազրույցում ասել է Կովկասի ինստիտուտի (Երևան) տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, փաստորեն, ՆԱՏՕ-ի անդամներից մեկը կռվել է Ադրբեջանի կողմից: Դա ազդել է ամբողջ հետխորհրդային տարածքի վրա, դա լոկալ իրադարձություն չէ: Այդ պատերազմը կարելի է կոչել ոչ թե հետխորհրդային, այլ հետհետխորհրդային, որը պատերազմի նոր տեսակ է, և որտեղ պլանավորման առումով ներառվել են տեխնոլոգիաների օգտագործման և պատերազմելու բոլորովին այլ մեթոդներ: Սա նոր իրավիճակ է»,- ընդգծել է փորձագետը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը