Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվու՞մ է. այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ է
ՄՇԱԿՈՒՅԹՌեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը բաժանվելու մտադրություն ունեն: Հոդվածը վերցրել ենք «Радио Sputnik»-ից:
Տվյալների համաձայն՝ Քարդաշյանն արդեն վարձել է աստղային փաստաբան Լաուրա Ուեսսերին, և ամուսինները կարգավորման վերաբերյալ բանակցություններ են վարում:
Ամանորյա տոներն ամուսիններն առանձին են նշել. Ուեսթն ուղևորվել է Վայոմինգում գտնվող իր ռանչոն: Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Քիմը չի կրում ամուսնական մատանին:
Աստղային զույգի ամուսնալուծության վեճի հիմնական առարկան կարող է դառնալ Կալաբասասում գտնվող նրանց տունը: Քարդաշյանը ցանկանում է, որ համատեղ ձեռքբերված 60 մլն դոլար արժողությամբ անշարժ գույքը բաժին հասնի իրեն և երեխաներին:
ԶԼՄ-ները նշել են, որ առաջին անգամը չէ, որ զույգի բաժանման վերաբերյալ խոսակցություններ են ծագում, բայց այս անգամ, նրանց համաձայն՝ «ամեն ինչ ավելի լուրջ է»:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը
Ավելին՝ այստեղ