Վանաձորի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 52-ամյա բնակչի դին. Մահվան պատճառը չի նշվում
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի ԱԻՆ-ում, նոյեմբերի 9-ին, ժամը 19.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սեբաստիայի փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել 52-ամյա Ա. Օ.-ի դին: Մահվան պատճառների մասին ոչինչ չի նշվում: