Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանա-թուրքական կոնգլոմերատ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրերս Իրանի գերագույն առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ այաթոլլա Սեյիդ Հասան Ամիլին նշել է, որ Իրանը միշտ ասել է, որ Ղարաբաղը մի հատվածն է Ադրբեջանի, որը փորձում էր վերադարձնել իր հողերը։ Ի դեպ նա նաև պատմել է, որ արյունալի մարտերը դադարելուց հետո Թեհրանն Ադրբեջանին առաջարկել է աջակցություն էլեկտրաէներգիան և գազը վերականգնելու, ինչպես նաև մի շարք օբյեկտներ վերակառուցելու համար:

«Ռուս խաղաղապահները տարածաշրջանում անվտանգության երաշխավորն են։ Նրանք թույլ չեն տա երկու կողմերին խախտել հրադադարի ռեժիմը, կապահովեն խաղաղություն ու հանդարտություն»,- նշել է Ամիլին։

Ինչ վերաբերում է Թուրքիայի մասնակցությանը, ապա, ըստ Ամիլիի, Անկարան «երբեք չպետք է լինի մարտի դաշտում», կատարի միայն դիտորդի գործառույթները, ինչպես կողմերն են համաձայնեցրել: Այս առումով հատկանշական է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզական վարչության նախկին ղեկավար, ներկայումս նաև ակտիվ քաղաքական գործիչ Իսմայիլ Հաքքը Փեքինի տեսակետը, ով չի կարծում, թե Ղարաբաղյան հակամարտությունը կրկին կվերածվի մեծ պատերազմի, քանի որ Ռուսաստանը և Իրանը դա թույլ չեն տա։ Ըստ Փեքինի՝ այժմ գլխավոր հարցը Լաչինի միջանցքն է, որը հայկական կողմում է.

«Այնտեղ դիտորդները ռուս խաղաղապահներ են: Ադրբեջանը պնդում է, որ այդ մասը պետք է մնար իրենց կողմում: Ռուսաստանն ու Թուրքիան արդեն մեծ փորձ ունեն Սիրիայում համատեղ աշխատելու: Կարծում եմ, որ նրանք պետք է այս հարցը լուծեն առանց որևէ հակամարտության»,- նշել է նա։ Այսպես թե այնպես, թուրքական բանակը ոչ մի բախման ու հակամարտության մեջ չի մտնի, հավաստիացրել է Փեքինը. «Բոլոր հարցերը կորոշեն ռուս խաղաղապահները»:

Ռազմական հետախուզության նախկին ղեկավարի խոսքերով՝ Հարավային Կովկասում այժմ հավասարակշռություն կա, բայց Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գործողությունները, որոնք «ցանկանում են շրջապատել Ռուսաստանին», տեսանելի են.

«Հարավային Կովկասում վաղուց արդեն սպառնալիք կա ուղղված դեպի Ռուսաստանը: Արևմուտքը փորձում է Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը ներառել ՆԱՏՕ-ի մեջ: Ռուսաստանը, իհարկե, դեմ է դրան: Բայց Նիկոլ Փաշինյանը շարժվում է դեպի Արևմուտք, և ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ցանկանում են օգտագործել հայկական սփյուռքը»։

Փեքինի խոսքերով՝ այս տարածաշրջանը զգայուն է նաև Իրանի համար, և Արևմուտքը փորձում է կազմավորել սալաֆիների և քրդերի խմբեր Կովկասում և Կասպիցի ավազանում՝ «տարածքը շրջապատել հարավից և հյուսիսից»:

«Տարածաշրջանում քաոսի առաջացումը կարող է հանգեցնել ահաբեկչության ակտիվության աճի և խախտել հավասարակշռությունը, որը կխաղա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի դեմ: Բայց երեք երկրները կարող են կանխել քաոսը՝ մշակելով ընդհանուր ռազմավարական ծրագիր»,- հավելել է ռազմական հետախուզության նախկին ղեկավարը:

Հավելենք, որ Արցախի 44-օրյա պատերազմում ադրբեջանա-թուրքական տանդեմը նաև ներգրավել էր սիրիացի վարձկան ահաբեկիչների։ Հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտնում է նաև մեր տարածաշրջանում Թաքֆիրի ահաբեկիչների առկայության մասին։ Սիրիացի ահաբեկիչները պատերազմի ժամանակ հիմնականում ներգրավված են եղել Ղարաբաղի հարավային հատվածում, որի ուղղությամբ ընթանում էին ադրբեջանա-թուրքական ուժերի հիմնական գրոհները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված