Ես պատերազմի ժամանակ հասկացա, որ դավաճանություն կա, բայց չդրեցի ոչ մի նյութ. վախեցա, որ ինձ կտուգանեն. Վահրամ Սահակյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵս երկու բան չեմ արել, որի համար չեմ էլ զղջում, որովհետեւ հնարավոր չէր. Այդ հեղափոխության օրերին քիչ ասացի, որ մի ոգեւորվեք, որովհետեւ հարձակումը շատ մեծ էր: Այս մասին, այսօր՝ հունվարի 9-ին, մտավորականները, մշակույթի եւ գիտության ներկայացուցիչների հավաքի ժամանակ նշեց ռեժիսոր, բեմադրիչ Վահրամ Սահակյանը:
«Այո, ես այդտեղ մեղավոր եմ: Երկրորդ, երբ պատերազմի օրերին երբ ուսումնասիրում էի բոլոր տեսակի կայքերը, այդ թվում ադրբեջանական, եւ արդեն կեսից տեսա, որ պարտվում ենք եւ մոտավորապես հասկացա, որ դավաճանություն կա, ես չդրեցի ոչ մի նյութ, որովհետեւ վախեցա, որ կգան ինձ կտուգանեն: Փող չկար մոտս, վախեցել եմ»,- ասաց Սահակյանը:
«Եթե այդ րոպեին ես ունենայի կես միլիոն փող, ես կդնեի այդ կադրերը, բայց չեմ արել»,-նշեց նա: