Մահացել է գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն.«ՀԺ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Երեկ երեկոյան, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող իր բնակարանում 58 տարեկան հասակում մահացել է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, գնդապետ Սամվել Հովսեփյանը՝ Ադմիրալ Սամոն։
Մեր տեղեկություններով, Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր քառօրյա պատերազմի սկսման օրերից մոտ 2 ամիս առաջապահ դիրքերում մնալուց հետո։ Նրա թոքերի վրա ուռուցքներ էին գոյացել։ Սամվել Հովսեփյանը վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։