Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին». Հասմիկ Կարապետյան

ՖՈՏՈ

«Պատերազմական շրջանը դեռ չեմ հաղթահարել, որովհետև կարծում եմ՝ պատերազմը դեռ չի ավարտվել, շարունակվում է: Ամենացավալին այն է, որ բացի տարածքները, թշնամուն տրվեցին նաև այդ տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողները, եկեղեցիները:

Նույնիսկ չգիտենք, թե դրանց ճակատագիրն ինչ կլինի: Շատ ծանր եմ տանում այս ամենը, սարսափելի անորոշության մեջ եմ, չգիտեմ, թե ինչ է լինելու:

Ցավում եմ, որ մեր ժողովուրդն ունի նմանատիպ կարմա: Չեմ կարծում, որ մեզ կարելի է երջանիկ ժողովուրդ համարել, որովհետև անընդհատ ծանր իրադարձություններ են տեղի ունենում մեզ հետ»,- ասաց նա:

Հասմիկը նկատեց, որ հայ լինելն արդեն իսկ բարդ է. «Երբ հայ ես ծնվում, արդեն գենոֆոնդում կա այդ ամենը, գուցե, պետք է աշխատենք փոխել այդ կարծրատիպը, աշխատենք մեզ վրա, որովհետև կարծում եմ՝ մեզ հետ կատարվածի մեջ մենք էլ մեղքի բաժին ունենք:

Մենք մեծամիտ ազգ ենք, դեռ փոսը չթռած՝ եզրակացություններ ենք անում, խնդիրը չլուծած՝ գոռում ենք, որ հաղթելու ենք, կայուն հիմք չունենալով՝ ինչ-որ բաներ ենք մատուցում ժողովրդին»:

Երգչուհու խոսքով՝ հայ ժողովուրդը շատ է չարացել մեկը մյուսի հանդեպ: «Աստված էլ զայրացել է մեզ վրա, որովհետև որակազրկվել ենք: Չեմ ուզում այդպես լինի, բայց տպավորությունն այդպիսին է: Հիմա, առհասարակ, ամբողջ աշխարհում ավելի շատ բացասականն է, քան դրականը:

Մարդիկ նախ չարանում են ոչ բարեկեցիկ կյանքից, կորուստներից, անընդհատ խաբված լինելուց, ապագա չտեսնելուց, չամուսնանալուց: Իմ շրջապատում հարյուրավոր օրինակներ ունեմ, երբ մարդիկ չեն ամուսնանում, որովհետև չեն կարողանա պահել իրենց ընտանիքը: Այդ ամենը կուտակվում է և ստացվում է բնական ռեակցիա՝ մարդը չարանում է»,- ասաց Հասմիկը:

Երգչուհին նաև նշեց, որ պատերազմական շրջանում կարողացել է երեխաներին հեռու պահել բացասական լուրերից. «Նրանք երջանիկ են այնքանով, որ դեռ փոքր են ու չեն զգացել, թե ինչ է կատարվում: Որքան էլ ինձ համար ծանր էր, որպես մայրիկ, փորձել եմ լիարժեք ապահովել նրանց ուրախ ժամանցը, որ իրենց լավ զգան»:

Այս ընթացքում շատերը մտածում են արտագաղթելու մասին, Հասմիկը բացառություն չէ. «Շատերն այս օրերին խոսում են արտագաղթի մասին, հիմա կարող եմ ասել, որ ճիշտ են անում:

Ես ու ամուսինս բացառում էինք հայրենիքից գնալը, հիմա էլ մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց և ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին, որովհետև հայրենիքում ես դեռ լույս չեմ տեսնում:

Դեռ չեմ մտածում, թե ուր կարելի է գնալ, բայց կգնանք այնպիսի երկիր, որտեղ կկարողանանք լավ ապագա կառուցել մեր երեխաների համար: Այնպիսի զգացողություն է, կարծես քո երկրում քեզ անտեր զգաս, հենարան չունենաս: Միգուցե հենց այս ամենն է դրդել, որ սկսել եմ մտածել հայրենիքից գոնե ժամանակավոր գնալու մասին»:

Չնայած այս շրջանի բոլոր խնդիրներին՝ Հասմիկն աշխատանքային նորություն ունի: Խոսելով իր և Դեր Հովայի նոր զուգերգի տեսահոլովակի նկարահանումների մասին՝ նա ասաց, որ նկարահանման մի մասն իրականացրել են մինչև պատերազմը:

«Առաջին օրը նկարահանեցինք, հետո սկսվեց պատերազմն ու նկարահանումները դադարեցրինք, քանի որ ոչ տրամադրություն կար, ոչ էլ ոգևորվածություն: Ժամանակն անցավ, սպասում էինք, թե ինչ կլինի:

Ամանորից առաջ վերսկսեցինք նկարահանումները,- ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը նկարահանվել է նաև երկրպագուների նվիրաբերած միջոցներով,- Այդ մարդիկ գումար են տրամադրել, մենք տեսահոլովակ չնկարահանելու իրավունք չունենք, որքան էլ մեր ուղեղն այլ բաներով է զբաղված:

Երևի, պետք է շարունակենք ապրել, որ հետագայում քայլ առ քայլ փորձենք այս խավարից դուրս գալ: Յուրաքանչյուր գիշերից հետո արև է լինում, մութն ու լույսը հաջորդում են իրար: Ինչքան էլ ընկած լինես, պետք է թափ տաս ծնկներդ ու առաջ շարժվես, ուղղակի պետք է ուժ գտնել»:

Աղբյուր

Հրաժարականները Հայաստանում. Վեց պաշտոնյաների հրաժարականի պատճառների մեկնաբանություն Երկու տարեկան աղջիկը լուրջ այրվածքներ է ստացել ինքնաթորիչին դիպչելու հետևանքով, ապա հոսպիտալացվել ծանր վիճակում. ՌԴ Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըԵրևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարըՇատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրումԱշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը Հրդեհ ավտոտնակում. այրվել է 2 «Լեքսուս» մակնիշի մեքենա Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը ցրեց Հայաստանի ուժային բլոկի ամբողջ վերնախավը Ռուսների ծանր գիշերը. Ուկրաինան ինտենսիվ գրոհել էՌումինիայում մեկնարկել են նախագահական ընտրություններըԱնգամ նախնիների հիշատակն է դավաճանվել. Փաշինյանի թիմը Հայաստանը տանում է դեպի աղետՏարադրամի փոխարժեքն՝ այսօրԱդրբեջանական Զակատալի և Շեքի քաղաքներում տեղի են ունեցել հայկական ջարդեր. պատմության այս օրը ( 24 նոյեմբեր) Ինչ իրավիճակ է ճանապարհներինԱրտակարգ իրավիճակ Բյուրեղավան քաղաքում. կեղտաջրերը ողողել են մի ամբողջ թաղամաս Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի Շահագործման է հանձնվել հերթական զինվորական ճաշարանը. ՊՆ Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ՀՀ ԶՈՒ հավաքականը թիմային աղյուսակում հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը. ՀՀ ՊՆ «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր լինիՀյուսիսկորեական 170 մմ-ոց ինքնագնաց «Չուչխե-պո» հաուբիցն աշխարհի ամենահեռահարներից մեկն է Հայաստանի կառավարությունում հրաժարականների մասինՀայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսական կայսրությունը և ԽՍՀՄ-ը հայերին խորթ պետություններ են եղելՊետդումայում գնահատել են Փաշինյանի հայերի հակապետական ենթագիտակցության մասին հայտարարությունը. «Պատմական դավաճանություն» Փաշինյանը «պատահականության մեթոդով» փոխում է նախարարներին  ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Ծառերի սպանդ՝ ԵրևանումԹուրքիայում ուժեղ քամու պատճառով փլուզումներ են եղել ՌԴ-ում զորահավաքի նոր «ալիքի» սպասե՞լ. Կրեմլի պարզաբանումըԱրագածոտնում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, վիրավnրներ կան Շիրակի Ամասիայի տներից մեկի բակում խոշոր հրդեհ է եղել․ Shamshyan Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սյունիքում Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա Ձյունը ծածկել է Լենինգրադի մարզըՄյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը, վիրավnր կա․ Shamshyan
Ամենադիտված