Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ այդ մեկ ուսապարկը դու ես

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանի վերջին գրառումը բավականին ծիծաղելի դրության մեջ է դրել իշխող ուժին։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Իմ քայլը խմբակցությունից դուրս եկավ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Ի դեպ, սա այն եզակի պատգամավորներից է, ով աչքի է ընկել ոչ միայն աշխատասիրությամբ, այլև թիմի ներսում սեփական տեսակետների համար շատ թե քիչ պայքարելու ռիսկով։

Դե, ինչպես ցույց է տալիս կյանքը, Իմ քայլում գրեթե բոլորը, որոշակի բացառություններով, ընդամենը լուռ կոճակ սեղմող են աշխատում։ Եվ այսպես, ՔՊ խոսնակը Սոֆյա Հովսեփյանին ուղղված ֆեյսբուքյան գրառման մեջ մի ցնցող եզրահանգման է եկել։ Նա գրել է, որ եթե Սոֆյա Հովսեփյանի հետ թեկնածու լիներ նաև Նիկոլի ուսապարկը, ապա ուսապարկն ավելի շատ ձայն կհավաքեր ու մի հորիզոնական վերև տեղ կզբաղեցներ։

Արձանագրենք, որ խոսնակը նույն միտքը կարող է պրոյեկտել Իմ քայլի գրեթե բոլոր պատգամավորների վրա, եթե նրանք էլ մի օր ռիսկ անեն դուրս գալ խմբակցությունից։ Բայց դա այլ քննարկման թեմա է։ Խնդիրն ուշագրավ է այլ տեսանկյունից։ Խոսնակը նախևառաջ բառացի ասում է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարան է բերել ուսապարկից ավելի ցածր հեղինակություն ունեցող մարդկանց։

Եվ երկրորդ՝ խոսնակն ասում է, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը առաջադրել է ուսապարկից ցածր հեղինակություն մարդկանց ու 800 հազարից ավել մարդ քվեարկել է, դիցուք, ուսապարկերի օգտին։

Սկզբից գանք։ Եթե խոսնակի հայտարարությունից հետո, նա չի ազատվում զբաղեցրած պաշտոնից, նշանակում է՝ նա արտահայտում է նաև Նիկոլ Փաշինյանի տեսակետը։ Եթե նա արտահայտում է նաև Փաշինյանի տեսակետը, ապա Իմ քայլի շատ թե քիչ իրեն հարգող ցանկացած պատգամավոր պետք է իր վրդովմունքն արտահայտեր նվազագույնը, խմբակցությունը լքեր՝ առավելագույնը։ Դա չեղավ քիչ չէ, ավելին՝ Իմ քայլի մի քանի պատգամավորներ ոչ միայն այսպես ասած լայքել էին խոսնակի գրառումը, այլև հանդես էին եկել առանձին գրառումներով։

Խոսնակի գրառման երկրորդ ու թերևս ամենանողկալի մեսիջն այն է, որ ՀՀ ընտրողները մասսայաբար քվեարկել են ուսապարկից նվազ հեղինակություն ունեցող տասնյակ թեկնածուների օգտին։ Սա թերևս սեփական էլեկտորատին հրապարակայնորեն վիրավորելու երբևէ եղած ամենացցուն դրսևորումն է։ Ինչևէ, կարծում եմ, մարդիկ սա կհիշեն հաջորդ ընտրություններում։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Իմ քայլի պատգամավորներն ու պաշտոնյաները ընտրողների մասին նման կարծիք են հայտնում։ Հիշում ենք Իմ քայլը խմբակցության մեկ այլ պատգամավոր Բաբկեն Թունյանի հայտնի միտքը իր հարևան Պողոսի մասին։ Թերևս այդքան էլ ուշադրության արժանի չլիներ ՔՊ խոսնակի միտքը, և մենք այն ընդամենը ներթիմային հասարակ գզվռտոց համարեինք, եթե մեր երկիրը կանգնած չլիներ արտաքին և ներքին բազմաթիվ մարտահրավերների առաջ։

Տեսեք, պառլամենտական կառավարում ունեցող երկրի պատգամավորները իզոլացված են երկրի կառավարման գործընթացներից։ Դիցուք, իշխող խմբակցության 80-ից ավելի պատգամավոր մամուլից է իմանում, որ երկրի վարչապետը, ով հենց պառլամենտին է հաշվետու, համատեղությամբ իրենց թիմի ղեկավարը 44 օր 《հերոսաբար》 հաղթելուց հետո, կապիտուլացիայի փաստաթուղթ է ստորագրում։ Կարող ենք ենթադրել, թե ինչ կլիներ բոլոր նորմալ երկրներում նման դեպքերում։ Նվազագույնը իշխող ուժը պաշտոնանկ կաներ վարչապետին։

Բայց ինչպես տեսնում ենք պառլամենտական կառավարման երկրի խորհրդարանի իշխող ուժի պատգամավորները լուռ համաձայնությամբ հաստատում են դասականի հայտի արտահայտության նորաոճ դրսևորումը՝ և այդ մեկ ուսապարկը դու ես։ Ակամայից հիշեցի նաև Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի ելույթը, ով ԱԺ դահլիճում ցուցադրելով շողոքորթության և դիլետանտության մաստեր կլաս վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց. «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել՝ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորը արմատներ ունի և այնքան հեռու է գնում, կախված Ձեր կատարած գործունեությամբ և անցած ճանապարհով, որ եթե անգամ Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ 1 նախադասություն՝ ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու, ես վստահելու էի Ձեզ և «կողմ» էի քվեարկելու»:

Տպավորություն է, թե ՔՊ խոսնակը վերը հիշատակված գրառումն արել է՝ հիշելով նաև Քրիստինե Պողոսյանի հայտնի ելույթը։ Պարզապես Իմ քայլում հավանաբար բոլոր պատգամավորներին նույն արշինով են չափչփում։

Անի Գրիգորյան

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված