Ոմանց կրքոտ տարի, ոմանց էլ անսպասելի հաջողություններ․․․Ինչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանին 2021 թվականին
ՖՈՏՈ2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց,ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ:
Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, ապա 2021 թը-վականը իդեալական ժամանակ է:Ցուլի տարին դա համառ առաջ շարժվելն է՝ անտեսելով հոգնածությունն ու ալարկոտությունը:
Տքնաջանության համար տարվա խորհրդանիշը անպայման կպարգևատրի:Իսկ թե ինչ է սպասվում 2021 թվականին յուրաքանչյուր նշանի, կպատմեն աստղերը:
ԽՈՅ — Մինչև փետրվարի կեսն արժե զգույշ լինել: Մարտը կուրախացնի հաջող զուգադիպություններով: Մա-յիսի վերջը դրական փոփոխություններ է խոստանում կյանքի բոլոր բնագավառներում: Հունիսը հաջող կդասա-վորվի ուսանողների համար:Հուլիսից բարդ շրջան կսկսվի:
Սեպտեմբերը ֆինանսական վիճակը բարելավելու, շահավետ գործարքներ կնքելու հնարավորություն կտա: Սա բարենպաստ ժամանակահատված կլինի անշարժ գույք ձեռք բերելու համար: Դեկտեմբերն անպայման կուրախացնի: Այս ամսին կփոխվի ձեր շրջապատը:
ՑՈՒԼ — Ձեզ լավ տարի է սպասվում: Հատկապես բարենպաստ ու անամպ կլինի տարվա առաջին կեսը: Փետր-վարին կվշտացնի գործերում կանգառը, անհապաղ հաջողության հասնելու անհնարինությունը: Մարտից հու-նիսը կկարողանաք շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ նրանցում, որոնք առաջ ձեզ չէին տր-վում: Իսկ ահա օգոստոսին արժե ուշադիր լինել:
Հոկտեմբերին գործերը շատ ժամանակ կխլեն: Նոյեմբերն ու դեկտեմբերը հաջող կդասավորվեն: Բազմաթիվ հետաքրքիր գործեր կլինեն, իսկապես կտարվեք նրանով, ինչով կզբաղվեք: Կհանդիպեք մարդկանց, ովքեր կարևոր դեր կխաղան ձեր կյանքում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ — Տարին շատ հակասական ու անհարթ կսկսվի: Հունվարյան իրադարձությունները կստի-պեն ձեզ մտածել՝ արդյոք ճիշտ ուղի եք ընտրել: Փետրվարը ոչնչով ավելի լավը չի լինի: Գարունը բարենպաստ կլինի նոր ծանոթությունների համար:Ամառը կստիպի հուզվել: Դա բարդ ժամանակ կլինի աշխատանքի ու ուս-ման համար:
Չի բացառվում՝ սեպտեմբերը նույն ձևով դասավորվի: Հոկտեմբերն ավելի հեշտ կլինի: Տարվա վերջին ամիսները նոր հնարավորություններով լի կլինեն: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն գործնական ու անձնական հարաբերությունները:
ԽԵՑԳԵՏԻՆ — 2020 թվականի սկզբում արժե ուշադիր լինել, նրա առաջին ամիսները հեշտ չեն լինելու: Շատ բան կախված կլինի ինքնատիրապետումից: Ավելի բարենպաստ շրջան կսկսվի ապրիլի կեսից: Իհարկե, բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվի, ամեն ինչ ինքն իրեն լավագույն ձևով չի դասավորվի:
Հոկտեմբերի առաջին օրերին դրական միտումների ազդեցությունն ու գործնական ակտիվությունը կնվազեն: Տարվա վերջն այնքան էլ արդյունավետ չի լինի: Փոխարենը մի քանի հանգիստ ամիսների ընթացքում կկարողանաք վերականգնել ուժե-րը, լուծել տնային հարցերը, հոգ տանել ձեր ու մտերիմների մասին:
ԱՌՅՈՒԾ — Տարվա սկիզբը բարենպաստ է: Մարտն ու ապրիլը լարված կլինեն: Այս ամիսների համար լուրջ ու կարևոր բան մի ծրագրեք, քանի որ փոքրիկ գործերը մեծ ուժեր են խլելու:Հունիսին ամեն ինչ կհեշտանա, չնա-յած՝ որոշ խնդիրներ կհիշեցնեն իրենց մասին:
Մինչև տարեվերջ կհասցնեք հետաքրքիր ու անսովոր բաներ անել, եթե հնարամիտ ու վճռական լինեք, չվախենաք խախտել ավանդույթները: Դեկտեմբերին կարևոր կլինի ինքներդ ձեզ լսելը: Այդ ամսին ձեր որոշումներից ու արարքներից շատ բան կախված կլինի:
ԿՈՒՅՍ — Տարին լավ կսկսվի: Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք մարտին: Այդ ամիսը գործերում իսկա-կան բեկում մտցնելու հնարավորություն կտա: Ապրիլից բացասական միտումների ազդեցությունը կուժեղանա և մինչև սեպտեմբեր պետք է պայքարեք դրանց դեմ:
Շատ բան սովորականից դժվարությամբ կտրվի:Ամենա-մեծ հաջողություններ խոստացող շրջանը կսկսվի հոկտեմբերին: Հաճելիորեն կզարմանաք այն հնարավորութ-յուններից, որոնք ձեր առջև կբացվեն: Այդպիսի հնարավորությունները շատ կլինեն և՛ գործնական, և՛ անձնա-կան հարաբերությունների ոլորտներում:
ԿՇԵՌՔ — Բարենպաստ, բայց անհանգիստ տարի է լինելու: Շատ բան կախված կլինի նրանից, թե որքան ա-րագ կկարողանաք մի գործից մյուսին անցնել: Դա հատկապես ակներև կլինի 2020-ի առաջին կեսին, երբ իրա-վիճակը հաճախ կփոխվի, առաջնահերթություններն էլ կփոխվեն: Տարվա առաջին կեսի իրադարձությունները կազդեն կյանքի նկատմամբ ձեր վերաբերմունքի վրա:
Դուք շատ բաների այլ կերպ կնայեք:Տարվա երկրորդ կե-սը մի փոքր թուլանալու հնարավորություն կտա: Աստղերի աջակցությունը նկատելի կդառնա: Ամենահետաքր-քիրը այն հանդիպումներն են լինելու, որոնք սպասվում են 2020-ի վերջին ամիսներին: Հենց դրանց շնորհիվ կհասկանաք, որ ճիշտ որոշումներ եք ընդունել:
ԿԱՐԻՃ — Հունվարի սկզբին ձեզ մի քանի տհաճ պահեր են սպասվում: Փետրվարը, մարտն ու ապրիլը հաջող կդասավորվեն: Շրջապատողները ավելի շատ կվստահեն ձեզ, հաճախ կկիսվեն գաղտնիքներով ու հետաքրքիր առաջարկներ կանեն: Մայիսից ավելի բարդ շրջան կսկսվի:
Այն կարող է մինչև աշնան կեսը ձգվել, բայց պետք չէ հուսահատվել:Հերոսությունների ու բարդ, բայց կարևոր հաղթանակների շրջանը կսկսվի հոկտեմբերից ու կձգ-վի մինչև տարվա վերջ: Մի քանի ամսվա ընթացքում շատ բան պետք է սովորեք, վերանայեք ձեր վերաբերմուն-քը սովորական թվացող բաների հանդեպ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ — Տարին բարենպաստ կսկսվի:Որոշ Աղեղնավորներ կհասկանան, որ պատրաստ են փոխել գոր-ծունեության ոլորտը: Ավելի դժվար կլինի մարտից օգոստոս ընկած հատվածում, քանի որ այդ շրջանում շատ բան պետք է հասցնեք անել:Տարվա վերջը խոստանում է հանգիստ, թեթև ու ուրախ լինել:
Այդ հատվածում ցան-կությունները կկատարվեն, ձեզ մոտ լավ կստացվի այն,ինչ առաջ չէր հաջողվում անել:Նոր հեռանկարներ կբաց-վեն մասնագիտական ոլորտում: Անձնական հարաբերություններն էլ ներդաշնակ կլինեն, բողոքելու պատճառ-ներ չեք ունենա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ — Տարին անհանգիստ, բարդ, հետաքրքիր և թևեր տվող կլինի: Հաստատ չեք ձանձրանալու: Մինչև ապրիլ տեղեկատվություն հավաքեք, շփվեք տարբեր մարդկանց հետ, ոչ ստանդարտ լուծումներ փն-տրեք: Մայիսից օգոստոս ձեզ լարված շրջան է սպասվում:
Պետք է միաժամանակ բազմաթիվ որոշումներ ըն-դունեք, իսկ դա ձեզ դուր չի գա:Մնացած ամիսները բարենպաստ են, բայց դրանք էլ թույլ չեն տա պարզապես թուլանալ ու ոչինչ չնախաձեռնել. պետք է աշխատեք, ընդ որում՝ ավելի շատ, քան նախատեսել էիք: Բայց այս-տեղ չեք բողոքի: Նպատակը մոտ է:
ՋՐՀՈՍ — Տարվանից շատ բան սպասելը սխալ կլինի: Եթե ձեզ հաջողվի բռնել ալիքն ու ժամանակին գործել, շատ բան ավելի հեշտ կդասավորվի: Առաջին շրջանը, երբ կարող են նման հնարավորություններ բացվել, մար-տի կեսին կլինի: Մայիսն ու հունիսի սկիզբը իրենց ձևով լավը կլինեն:
Այս շրջանի կենտրոնում անձնական հա-րաբերությունները կլինեն:Եվս մեկ ամիս, երբ կարող եք հաջողության հասնել, հոկտեմբերն է: Ամենայն հավա-նականությամբ, խոսքն այստեղ ֆինանսական հաջողության մասին կլինի: Մնացած ամիսները ոչ այնքան վա-տը, որքան հոգնեցուցիչ կլինեն:
ՁԿՆԵՐ — Տարին հակասական ու ոչ միանշանակ կլինի, և դա ձեզ դուր կգա: Տարին կսկսվի աշխատավայրում բարդ իրավիճակներից: Համարյա ողջ գարունը կանցնի հետաքրքիր, գրավիչ, ժամանակ առ ժամանակ հոգնե-ցուցիչ աշխատանքի մեջ: Մի մոռացեք հոգ տանել ձեր մասին:
Հունիսն ու հուլիսը չեն արդարացնի ձեր ակնկա-լիքները, իսկ ահա օգոստոսը իսկապես լավը կլինի: Կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ: Տարվա մնացած մասը լավն է անշտապ, թուլացած, բայց նպատակաուղղված անելու այն, ինչն օգտակար է ձեր ու մյուսների համար: