Շվեդիայի Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախումբը համերգներով հանդես կգա Հայաստանում
ՄՇԱԿՈՒՅԹԱրամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 7-ին տեղի կունենա Շվեդիայից ժամանած Սուրբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի (գեղարվետական ղեկավար և դիրիժոր` Կարին Օլդգրին), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), և «Սպեղանի» երգչախմբի համատեղ համերգը` «Եղիցի լույս» խորագրով: Համերգի կազմակերպմանն աջակցել է Հ այաստանում Շվեդիայի թագավորության դեսպանությունը՝ ի դեմս դեսպանատան ներկայացուցիչ Մարթեն Էնբերգի։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հայաստանում շրջագայության ծրագրի շրջանակում, մայիսի 4-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում Շվեդիայի Սբ Յոհաննեսի անվան կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Կարին Օլդգրինը վարպետության դասեր է անցկացրել հայ երիտասարդ երաժիշտների և երգիչների համար: Մայիսի 5-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա «Սպեղանի» երգչախմբի հետ համատեղ համերգը:
Մայիսի 6-ին, Շվեդիայի կամերային երգչախումբը ելույթ կունենա Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: