Պատմության այս օրը (հունվարի 14)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ըստ Յուլյան օրացույցի՝ Նոր տարի, կամ ինչպես հիմա է կոչվում Հին Նոր Տարի, Ուզբեկստան՝ Հայրենիքի պաշտպանների օր, Ռուսաստան՝ Խողովակաշարային զորքերի օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1832 - բացվել է Երևանի գավառական դպրոցը, որտեղ որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խ. Աբովյանը (1925 թվականից Խ. Աբովյանի անվան դպրոց):
1873 – ծնվե է թիֆլիսահայ ինքնուս գծանկարիչ Վանո Խոջաբեկյանը:
1912 - գործարկվել է Երևանի քաղաքային ջրմուղը:
1920 – ծնվել է դատաբժիշկ, փորձագետ Նորայր Ավագյանը:
1921 - բացվել է Երևանի եւ Էջմիածնի գավառական ուսուցիչների առաջին համագումարը:
1930 – ծնվել է երգահան Էդգար Հովհաննիսյանը:
1949 – վախճանվել է վրացահայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը:
1969 - կազմավորվել է ՀԽՍՀ Մասիսի շրջանը:
1919 - հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Գադջի Մեհթի Բաղիրովի գլխավորած Նախիջևանի իշխանությունը ստորագրել է հայկական կողմի առաջարկած ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագիրը:
1990 - Ադրբեջանական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդը հայաբնակ Շահումյանի շրջանը միավորել է ադրբեջանաբնակ Կասում-Իսմաիլովի շրջանի հետ և նոր շրջանը անվանակոչել Գերանբոյի շրջան, որի արդյունքում այդ շրջանում հայ բնակչությունը դարձել է ընդանուր բնակչության 20 %-ը:
1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Դանիայի հետ:
1993 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հարվսլավիայի դաշնային հանրապետության և Սլովակիայի հետ:
1998 - լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հաստատել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր դիրքորոշումը:
2005 - «Համազգային» թատրոնում մեկնարկել է «Ոսկե սրինգ» փառատոնը:
2006 - Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ժխտել է 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին իր մասնակցությունը գործարար Գագիկ Ծառուկյանի ստեղծած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով:
2019 - կայացել է նորընտիր խորհրդարանի առաջին նիստը, որի ժամանակ Արարատ Միրզոյանն ընտրվել է 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
մ.թ.ա. 83 – ծնվել է հռոմեացի քաղաքական և ռազմական գործիչ Մարկոս Անտոնիոսը:
1604 — Անգլիայի թագավոր Յակոբ 1-ինի գլխավորությամբ բացվել է Հեմպտոն-Կորտյան համաժողովը, որտեղ քննարկվել է Անգլիական եկեղեցու հայեցակարգի փոփոխության հարցը:
1676 – վախճանվել է իտալացի երգահան Ֆրանչեսկո Կավալլին:
1700 — Ռուսաստանում Պետրոս 1-ին ցարը հրամայել է ռուս ազնվականներին հին երկար հագուստի փոխարեն կրել կարճ եվրոպական հագուստ:
1742 – վախճանվել է անգլիացի աստղագետ Էդմունդ Հալլեյը:
1753 – ծնվել է անգլիացի փիլիսոփա, սուբյեկտիվ իդեալիստ Ջորջ Բերկլին:
1814 – Կիլում կնքվել է հաշտության պայմանագրեր, որով ավարտվել է անգլո-դանիական պատերազմը, իսկ Նորվեգիան, Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները զիջել է Դանիային:
1841 – ծնվել է ֆրանսիացի կին նկարիչ Բերտա Մորիզոն:
1851 – ծնվել է գերմանացի քիմիկոս Լյուդվիգ Կլայզենը:
1867 – ծնվել է ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա Վիկտոր Կուզեն:
1875 – ծնվել է ռուս աշխարհագրագետ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկին:
1898 – վախճանվել է անգլիացի գրող Լուիս Քերոլը:
1900 – Հռոմում տեղի է ունեցել իտալացի երգահան Ջակոմո Պուչինիի «Տոսկա» օպերայի առաջնախաղը:
1943 — Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խաղաղ օվկիանոսում սկսվել է Գվադալախարա կղզուց ճապոնական զորքերի էվակուացիան:
1952 — ԽՍՀՄ-ում ստեղծվել են Խողովակաշարային զորքեր:
1957 – վախճանվել է ամերիկացի նշանավոր կինոդերասան Համֆրի Բոգարտը:
1966 – վախճանվել է ուկրաինացի խորհրդային նշանավոր գիտնական, հրթիռատիեզերական համակարգերի կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովը:
1991 – Վրաստանն ընդունել է իր պետական դրոշը:
2005 – Եվրոպական տիեզերական գործակալության պատվերով ստեղծված «Հյույգենս» տիեզերական ապարատը իջել է Սատուրնի Տիտան արբանյակի վրա, դա եղել է պատմության մեջ Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրեջէքը:
2010 — Չիկագոյի համալսարանի «Գիտնական-ատոմաբանների բյուլլետեն» ամսագրում, որը ստեղծել են 1947 թվականին ամերիկյան ատոմային ռումբի ստեղծողները, աշխարհի վերջի ժամացույցույցի սլաքը մեկ րոպեով հետ է տարվել՝ այսինքն որոշակիորեն հետաձգվել է ապոկալիպսիսը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը