Կաշառք ստանալիս ձերբակալվել է Գյումրու զինկոմիսարիատի 4-րդ բաժնի պետը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԳյումրիում այսօր կաշառք ստանալիս ձերբակալվել է Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի բաժնի պետը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարի տեղեկացմամբ՝ Շիրակի մարզի Գյումրու տարածքային զինկոմիսարիատի 4 րդ բաժնի պետ, մայոր Արտեմ Արտաշեսի Մարգարյանը ձերբակալվել է ՀՀ ՊՆ ՌՈ ՕՀ և ՀՕԾ բաժինների աշխատակիցների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում՝ կաշառք ստանալիս։