Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել. միևնույն է, պարտված թիմը հեռանալու է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հաշվի առնելով 44-օրյա պատերազմը և կապիտուլ յացիոն փաստաթղթի հետևանքները՝ քաղաքական զարգացումների մի քանի ճանապարհ ունեինք: «Փաստի» հետ զրույցում նման դիտարկում արեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը: Թվարկելով ուղիները՝ նա նշեց. «Նման դեպքերում ընդունված ճանապարհ է, երբ պարտված երկրի առաջնորդը ինքնասպանություն է գործում: Հիշենք Հիտլերին: Բայց Նիկոլ Փաշինյանի պարագայում այլ է. քանի որ ինքն Արցախը միշտ որպես բեռ է ընկալել, տրամաբանական էր, որ ինքնասպանություն չգործեց: Երկրորդ. եթե առողջ ու կայացած քաղաքական համակարգ ունենայինք, ինքն իր թիմի հետ պարզապես հրաժարական կտար, բայց դա ևս չեղավ: Երրորդ. նման խայտառակ պարտությունից հետո զինվորականները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը, ինչը շատերը կողջունեին:

Չորրորդն այն էր, որ ընդդիմությունն իր փողոցի ակտիվությամբ ու նաև կուլիսային ինչ-որ գործողություններով բանակցությունների միջոցով կփոխեր ներքաղաքական իրավիճակն ու կհասներ Ն. Փաշինյանի հրաժարականին: Այս պահի դրությամբ նշված չորսից որևէ մեկը չեղավ»: Քաղաքագետի խոսքով, այս պայմաններում հիմնական բողոքի ալիքն ուղղված է ընդդիմությանը: «Ընդդիմությանը մեղադրում են կոշտ գործողություններ չանելու մեջ: Բայց, վերջիվերջո, պետք է հասկանալ, որ ընդդիմությունը չպետք է գնա ու ԱԺ շենք կամ Ռադիոտուն գրավի: Իր կատարած գործողություններին զուգընթաց՝ ընդդիմությունը նաև ներքին կուլիսային որոշակի քայլեր պետք է զուգորդեր, և ուժային կառույցները պետք է իրենց ձեռքը վերցնեին իշխանությունը: Այսօրվա Հայաստանում ընդդիմությունն իր քայլն անում է, իսկ ռազմական վերնախավը, փաստորեն, ավելի շատ ծառայում է Ն. Փաշինյանին, քան ՀՀ-ին: Այս իրողությունն իր հերթին ստիպում է, որ ընդդիմությունն արդեն փոխի իր գործողությունների տրամաբանությունը:

Բացի այդ, կան քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություններ, և միայն Հայաստանում չէ, որ դրանք գործում են. այն հարցերն ու գաղափարները, որոնք հնչում էին հարթակից, ցավոք, հասարակության երևի մոտ 30 տոկոսին է հետաքրքրում: Խոսքն, օրինակ՝ արժանապատվություն, տարածքային ամբողջականություն և նման գաղափարների մասին է: Այս պարագայում ի՞նչ պետք է անի ընդդիմությունը»,-ասաց նա՝ նկատելով, որ մարդկանց մոտ պատերազմական իրավիճակի ու հետևանքների վերջնական գիտակցում չկա: «Մարդիկ չեն գիտակցել նաև տնտեսական փոփոխությունները: Իրականում, մեծ հաշվով, տնտեսությունը լրջագույն կոլապսի առաջ է: Մենք Արցախի հսկայական տարածքներ, ինչպես նաև ՀԷԿ-եր, հանքեր ենք կորցրել: Բայց սա փաստելը քիչ է: Բացի այս ամենը փաստելուց՝ ընդդիմությունն արժանապատվության, ազգային հայրենասիրական կոդերին պետք է ավելացնի նաև սոցիալական բաղադրիչը, սոցիալական հստակ մեսիջներ ուղղի: Մարդիկ պետք է հասկանան, թե նույն Վազգեն Մանուկյանը իշխանության գալու դեպքում նույնիսկ մեկ տարվա կտրվածքով իր հետ հստակ ինչ սոցիալական փոփոխություններ է բերելու: Սոցիալական կարգախոսներն ավելի շատ մարդկանց կարող են փողոց հանել, ինչը տրամաբանական է:

Իսկ երբ կարողանաս ավելի շատ մարդկանց բերել փողոց, արդեն կախված չես լինի նույն ռազմական վերնախավի քայլերից, ինչպես նաև ոստիկանության պահվածքից և այլն: Ինքդ արդեն կարող ես ավելի առողջ օրակարգ թելադրել իշխանություններին ու ստիպել հրաժարականի գնալ»,-ընդգծեց Բ. Մաթևոսյանը: Անդրադառնալով Հայաստանի շահերը ներկայացնելու խնդրին, հարցին, թե այսօրվա իշխանության ղեկավարն ի վիճակի՞ է բանակցել և առաջ տանել մեր շահերը, քաղաքագետը նկատեց. «Այդ հարցին ավելի կոնկրետ պատասխանելու համար պետք է ելնել հետևյալ տրամաբանությունից. որպեսզի Ն. Փաշինյանը կարողանա ներկայացնել ՀՀ շահերը, նա առնվազն վերահսկողություն պետք է ունենա հանրապետության ամբողջ տարածքում: Այսինքն, Ն. Փաշինյանի որոշումները պետք է անմիջապես կյանքի կոչվեն, նա պետք է հնարավորություն ունենա ՀՀ-ում այցելել այնտեղ, որտեղ կցանկանա: Բայց նա չի կարողանում այցելել ոչ միայն Սյունիք, այլև չի կարողանում առանց մեծ ավտոշարասյան կառավարական առանձնատնից կառավարության շենք գնալ: Հայաստանում այսօր անիշխանություն է: Մենք ունենք երկրի ֆորմալ ղեկավար, որը չի տիրապետում իրավիճակին: Հայաստանում այսօր կա կառավարելիության խնդիր:

Եվ եթե երկրի ներսում այդ մարդը չի կարողանում կառավարելիության խնդիր լուծել, ինչպե՞ս կարող ենք ակնկալել, որ կկարողանա արտերկրում հարցեր կարգավորել: Լիակատար կոլապսից մեզ փրկում են Ռուսաստանի Դաշնության պետական շահերը, որոնք որոշ հարցերում համընկնում են մեր շահերի հետ:Օրինակ՝ ՌԴ-ին ձեռք չէր տա, որ Ադրբեջանն ամբողջությամբ գրավեր Արցախի Հանրապետությունը, ՌԴ-ին ձեռք չէր տա նաև, որ Թուրքիան ներխուժեր ՀՀ տարածք: Եվ ես պնդում եմ, որ եթե ռուսական կողմը վերջին պահին չկանգնեցներ պատերազմը, մենք չէինք խուսափի նաև թուրքերի ներխուժումից Հայաստան: Քանի որ մեր շահերը որոշակի հարցերում համընկնում են Ռուսաստանի հետ, ինչ-որ գործողություններ իրականացվում են:

Ռուսաստանի համար Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը երկարաժամկետ կտրվածքով կարևորագույն փաստ է, ինչը հասկացանք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի վերջին հայտարարությունից: Ու քանի որ Ռուսաստանը չի հրաժարվել իր դիրքորոշումից, մենք մոսկովյան բանակցություններից հետո չտեսանք իրավիճակ, երբ բոլոր կողմերը կհայտարարեին, թե այլևս ոչ մի կարգավիճակ չի լինելու: Այսինքն, հայկական կողմի շահերն այս պահին ավելի շատ պաշտպանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, քան այն մարդը, որը ֆորմալ իշխանություն ունի: Այս իրավիճակն աննորմալ է և չի կարող երկար շարունակվել:

Փոփոխություններն ուղղակի անխուսափելի են: Պարզապես ցանկալի կլինի, որ դրանք առավելագույնս անարյուն ու առանց ցնցումների լինեն, որովհետև, ըստ իս, Հայաստանը նոր ցնցումների դիմանալու ռեսուրս գրեթե չունի»: Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ հիմա էլ է համոզված՝ իշխանությանը շատ կարճ ժամանակ է մնացել. «Աշխարհում քաղաքագիտական նորմեր ու օրինաչափություն կա և այդ իմաստով ՀՀ-ն վակուում չէ: Այդ տրամաբանության շրջանակում, միևնույն է, այս պարտված թիմը հեռանալու է: Այլ խնդիր է, թե հեռանալուց առաջ ինչքան վնաս կհասցնեն պետությանը»: Անդրադառնալով կորուստները, խնդիրները մոռանալ տալու փորձերին, այն տպավորությանը, ըստ որի՝ կարծես ոչինչ չի եղել, նա շեշտեց. «Եկեք պետությունը համեմատենք մարդու օրգանիզմի հետ. երբ կա առողջական խնդիր, բայց բժշկին դիմելու, շուտափույթ բուժում ստանալու փոխարեն մարդը ձևացնում է, թե խնդիրներ չկան, ի վերջո, մարդը պարալիզացվում է: Նույնը պետության հետ է լինելու: Պետությունը նույնպես օրգանիզմ է, ունի տարբեր մարմիններ, որոնցից մեր կենսական հարցերի ապահովումն է կախված:

Ձևացնում են, թե ոչինչ տեղի չի ունեցել, թե ավելի քան 5000 զոհ չենք ունեցել, որ պետությունը այս պահին ստիպված չի լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիների տնով ապահովել, որ ստիպված չի լինելու աշխատել այն բանկային համակարգի հետ, որը միլիարդավոր դոլարներ կորցրեց: Սրանք խնդիրների ընդամենը մի մասն են: Բայց քանի որ ձևացնում են, թե նման խնդիրներ չկան ու մարդկանց կերակրում են սուտ խոստումներով, ինչպիսին 4-5 մլրդ դոլարի ներդրումներն են, իսկապես գալու ենք մի վիճակի, երբ պետությունը չի կարողանալու իրականացնել իր մինիմալ գործառույթները: Այս իրավիճակը բոլոր երկրներում տրամաբանորեն սոցիալական բունտի է հանգեցնում:

Ինչքան էլ փորձեն դա բարդել նախկինների կամ այլմոլորակայինների վրա, ժողովուրդը գիտակցելու է, որ պատասխանատվությունը կրում է այսօրվա իշխանությունը՝ իր ղեկավարի հետ: Իսկ սոցիալական բունտի պարագայում ժողովուրդն արդեն կոնկրետ պատասխաններ է պահանջելու: Վազգեն Մանուկյանն ասում է՝ Ն. Փաշինյանի համար այդ շարժումը իշխանությունից անցնցում հեռանալու հնարավորություն է, այլ պարագայում ժողովուրդն իրեն պարզապես կհոշոտի ու դուրս կվռնդի: Այնուամենայնիվ, Փաշինյանը դա դեռ չի գիտակցել:

Ինչի վրա են հույսը դրել՝ չգիտեմ: Միգուցե թուրքական կապիտալի ներհոսքի՞: Բայց ֆիզիկապես չեն հասցնի այդ գործառույթն իրականացնել, և սոված ժողովուրդն այս իշխանությանը դուրս է վռնդելու կառավարությունից: Ամեն դեպքում, չեմ ցանկանա, որ դեպքերը նման սցենարով զարգանան, բայց քայլերի հաջորդականությունը դրան է բերում, որովհետև բոլոր երկրներում ամենասարսափելի բաները տեղի են ունենում սոցիալական բունտերի ժամանակ: Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն չի ապրելու այդ փուլը, դա գրեթե պետականության ոչնչացմանը կհանգեցնի»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված