Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Աբրահամ. Մեր մեջքը պետք է ուժեղ լինի, որ կարողանանք պայքարել Թուրքիայի դեմ

ՍՊՈՐՏ

Հայ ազգը երբեք ծնկի չի եկել ու չի գա ոչ սպորտում, ոչ քաղաքականության մեջ եւ ոչ էլ պատերազմի դաշտում: Այս ամենը ժամանակավոր է. ես վստահ եմ:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը:

Արցախյան երկրորդ պատերազմի օրերին Արթուր Աբրահամն ակտիվ մասնակցում էր Գերմանիայի հայ համայնքի բողոքի ցույցերին,  միջազգային հանրությանը կոչ անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Գերմանիայում բնակվող աշխարհի նախկին չեմպիոնն օրերս այցելել էր Եռաբլուր:

Արթուր, ի՞նչ հույզերով լքեցիր Եռաբլուրը:

Ինձ թվում է, որ ամեն հայի պարտքն է՝ այցելել Եռաբլուր, խոնարհվել պատերազմում նահատակված հերոսների առաջ: Սա մեծ բան չէ, ուղղակի յուրաքանչյուրիս պարտքն է: Ամեն հայ զինվորի կորուստ բոլորիս կորուստն է: Որքան էլ ուժեղ ուզում ես եղիր, երբ մտնում ես Եռաբլուր, անկախ քեզանից աչքերիցդ արցունքները գնում են. անհնար է այդ տեսարանին դիմանալ: Աշխարհի ամենավատ տեսարանն է ու ամենախորը ցավը: Աշխարհում դրանից այն կողմ ցավ չկա, երբ ծնողն իր զավակին է կորցնում:

44 օր տեւած պատերազմի օրերն ինչպե՞ս ապրեցիր, ինչպե՞ս անցար:

Պատերազմի օրերին Բեռլինում էի եւ ամբողջ օրը ընտանիքով, ընկերներով հետեւում էինք լրահոսին, տեղեկություններին: Հայերով Գերմանիայում Հայաստանի դեսպանատան հետ միասին ցույցեր էինք անում կանցլեր Անգելա Մերկելի նստավայրի մոտ, Բրանդենբուրգի պատի մոտ: Մի քանի մեծ ցույցեր արեցինք, որի միջոցով փորձում էինք կանգնեցնել պատերազմը, բայց դրանք քաղաքական հարցեր են եւ լուծումը տրվում է քաղաքական ձեւով:

Այդ օրերին հպարտացա հայ ազգի միասնականությամբ: Հետաքրքիր եւ նախադեպը չունեցող իրադարձություն եղավ՝ աշխարհի հայերը շատ կարճ ժամանակահատվածում համախմբվեցին: Նկատեցի, որ աշխարհի բոլոր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ասիայից, Աֆրիկայից օգնություն էր գալիս բանակին, Արցախին: Յուրաքանչյուր հայ իր հնարավորությունների չափով օգնություն էր ուղարկում: Ես էլ իմ կողմից 5 մլն դրամ փոխանցեցի Համահայկական Հիմնադրամին: Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Իսպանիայի ընկերներով հավաքվեցինք, գնեցինք 15 շտապօգնության մեքենա եւ ուղարկեցինք Արցախ՝ յուրաքանչյուրս մեկ մեքենա: Գերմանիայի հայերով մի քանի զոհված զինվորիների ընտանիքներին 1-ական մլն դրամ նվիրաբերեցինք:

Ապրումները ծանր են բոլորիս համար. ինչքան մահ տեսանք: Իմ հարազատների, ընկերներրի ընտանիքներում եղան կորուստներ: Շատ ցավ ապրեցինք պատերազմի օրերին:

Պատերազմն ի՞նչ տվեց ու ի՞նչ խլեց քեզանից:

Տվեց միայն ցավ, խլեց հարազատներ, մարդիկ, խլեց հայ երիտասարդների, որոնք պետք է ընտանիք ստեղծեին, երեխաներ ունենային ու հիմա դա պակասեց: Պատերազմը հող խլեց մեզանից, ինձանից:

Երբ տեղեկացար եռակողմ համաձայնագիր ստորագրելու եւ պարտությամբ պատերազմն ավարտելու մասին, ինչպե՞ս ընդունեցիր: Սպասու՞մ էիր նման ելքով ավարտ:

Խոր ցավով ու տխրությամբ ընդունեցի լուրը: 3 միլիոն մարդն ինչպե՞ս կարող է պայքարել 88 միլիոնի դեմ: Հայաստանը չի կարող միայնակ պայքարել Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ: Անհնար է:

Ճիշտ է՝ իրավունք չունեմ քաղաքականությունից խոսել, բայց իմ կարծիքով, եթե մենք Ռուսաստանի հետ չլինենք, մեր վիճակը շատ վատ կլինի: Որ օրը Թուրքիան ուզենա, կհարձակվի մեր վրա: Անհնար է պաշտպանվել, քանի որ շատ քիչ ենք: Պետք է Ռուսաստանի կողքին լինենք, խնդրենք մեզ օգնի, որ որեւէ մեկը բան չասի: Բոլոր ժամանակներում մուսուլմանական երկրները մեզ նեղել են, ճնշել ու փորձում են նորից ճնշել: Եթե Ռուսաստանը մեր կողքին լինի, մեզ ոչինչ չի լինի:

Սպորտում այդպես է՝ եթե քո մեջքին ուժեղ մենեջեր, պրոմոութեր չի լինում, դժվար թե հաղթես: Գուցե մեկ-երկու հաղթանակ ունենաս, բայց որքան էլ ինքդ ուժեղ լինես, ամեն անգամ չես հաղթի: Մեջքդ պետք է պինդ լինի: Այս նույն իրավիճակը նաեւ քաղաքականությունում է: Մեր մեջքը պետք է ուժեղ լինի, որ Թուրքիայի դեմ կարողանանք պայքարել: Ադրբեջանը 8 մլն է, Թուրքիան 80 մլն. անհնար է նրանց դեմ պայքարել միայնակ:

Ես քաղաքական գործիչ չեմ, ուղղակի կարծիք եմ հայտնում որպես Հայաստանի քաղաքացի. իմ կարծիքով՝ մենք պետք է Ռուսաստանի հետ եղբայրական հարաբերություններ ձեռք բերենք, որ ուժեղ լինենք:

Հաճախ եմ զբոսնում Երեւանում: Պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է, մարդիկ փոխվել են, ուրախություն չկա: Ժամանակն էլ չի կարող շատ բան փոխել: Այն մարդը, որը երեխա է կորցրել, հետ չի գա, չի վերականգնվի:

Յուրաքանչյուրս էլ ուզում ենք, որ մեր ազգը լավ լինի, խաղաղ ապրի: Մենք լավ ժողովուրդ ենք, ու դա երեւաց պատերազմի օրերին մեր միասնականությամբ:

Ես համոզված եմ, որ մենք պետք է ունենանք լավ ապագա: Հերիք է՝ որքան տանջվել ենք: Ժամանակն է, որ լավ ապրենք: Հուսով եմ՝ մեր հայրենիքը կծաղկի, կբարգավաճի: Բոլորս ուզում ենք մեր ազգին ուրախ տեսնել, այլեւս վատ օր չունենանք, զարգացած տեսնենք, որ ամեն տեղ հպարտանանք:

Քո կոչը, խոսքը, հորդորը հայ ազգին:

Ուզում եմ, որ բոլորս լինենք միմյանց հանդեպ հարգանքով, սիրով: Հայը պետք է լինի պայքարող ու չընկճվող: Հայ ազգը երբեք ծնկի չի եկել ու չի էլ գա. դա մեր արյան մեջ է: Այդպես էլ լինելու է թե սպորտում, թե քաղաքականության մեջ եւ պատերազմի դաշտում: Այս ամենը ժամանակավոր է. ես վստահ եմ:

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքը Ուկրաինան 5 երկրի խնդրել է իրեն էլեկտրաէներգիա մատակարարել «Ինտեր»-ին գեղեցիկ հանդիպում է սպասվում առաջնությունը գլխավորող թիմի հետ․ Ինձագի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ԱԹՍ-ներով զանգվածային փոխադարձ հարձակում է եղել. ռուսական կողմն արձակել է 145, ուկրաինականը՝ 70 անօդաչու Բայդենն ու Թրամփը կհանդիպեն չորեքշաբթի օրը Սպիտակ տանը Ադրբեջանի պահանջով Հորդանանը հետ է կանչել «Օսկարի» ներկայացված 11-ամյա արցախցի Վրեժի մասին պատմող ֆիլմը Արագածոտնում կինը համացանցում խարդախության միջոցով ստացել է շուրջ 10 մլն դրամ Ավստրալիայի ներկայացուցիչը ճանաչվել է «Միսս Երկիր 2024» Թիկնիզյանը նշել է` ում կցանկանար տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի պաշտոնում Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն. Ալիևը՝ Շոլցին Կենդանակերպ. չար հորոսկոպ Բիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարը «Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել Ե՞րբ կնշվեն «Տաղավար տոները» 2025 թվականին Արտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ Հզոր անտիցիկլոն. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինՈւկրաինային օգնելը կշարունակի մնալ ԵՄ-ի օրակարգային խնդիր. ԲորելՈստիկանները վնասազերծել են ՏՏ տեսակի ատրճանակով զինված՝ ծեծկռտուքի վայրից փախուստի դիմած երիտասարդին Մոսկվա թռչող ինքնաթիռը նորմալ վայրէջք է կատարել. Աերոֆլոտի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Թբիլիսիում` նոր ցույցերի մասինՆոյեմբերի 12-ին տեղի կունենա Գարի Քյոսայանի ջազ-քառյակի «Ազնավուր» համերգ-ներկայացումը2 զոհ, 15 վիրավոր. Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող 33 ուղևորներով ավտոբուսը կողաշրջվել էՀայտնի է, թե Հայաստանից ում օգտին են քվեարկել 2024 թվականի Ոսկե գնդակի մրցանակի համարԱվտոբուսը կանգառում վրաերթի է ենթարկել թոշակառուին. նրան փրկել չի հաջողվել. ՌԴ (տեսանյութ 18+) Ավագ Մանուկյանը որոնվում է որպես անհետ կորածԻ գիտություն կամավոր ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների. ԿԳՄՍՆ իրազեկումը Նոր տղեկություններ՝ Նոր Խարբերդում 17-ամյա տղայի մահվան դեպքից Ե՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում ամանորյա տոներից հետո Բազմազավակ ընտանիքը թունավորվել է անհայտ նյութից, երկու տարեկան երեխան մահացել է. ՌԴ Գեղարքունիքի մարզում քույրը փրկել է եղբոր կյանքը, իսկ նրանց հայրն օրեր առաջ էր վերջ տվել իր կյանքին Քաղաքագետ Բելյակով. Երևանի և Բաքվի բանակցություններում առաջընթաց է գրանցվել, բայց բեկում չկաՓրկարարները հայտնաբերել են Գեղաշենի սարերում մոլորված քաղաքացիներին Ավտովթար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ Կինը «Instagram»-ի միջոցով առաջարկել է աշխատանք և գրանցումն իրականացնելու համար պահանջել է վճարում Վրաստանն արգելափակում է Հայաստան սպառազինության առաքումը. «Դրա մեջ կա տրամաբանություն»Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա. կա տուժած (տեսանյութ) Երևանում՝ Իսակովի պողոտայում, հրդեհ է բռնկվել «Kia Sorrento» մակնիշի ավտոմեքենայում Ժամը 10:00-18:00-ը ջուր չի լինի. հասցեներ Bloomberg. ԵՄ-ն բանակցություններ է վարում Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով գազի մատակարարման շուրջ Անօդաչուներով հարձակում է եղել Մոսկվայի վրա. ներդրվել է «Կարպետ» պլան, օդանավակայանները դադարեցրել են թռիչքները Եվրոն էժանացել է, ռուբլին թանկացել. փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին «Հայաստանը դառնում է իրանական «չարիքի առանցքի» մաս. Վերջին մետամորֆոզների մասին»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ով է Նոր Խարբերդում ծեծկռտուքի հետևանքով կյանքից հեռացած 17-ամյա տղան Արագ շախմատի հաղթող է դարձել Աշոտ Նադանյանը Հրապարակվել է Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին եռակողմ հայտարարության տեքստը. պատմության այս օրը (02 նոյեմբեր)Նոյեմբերի 13-ին Բայդենն ու Թրամփը կհանդիպեն Սպիտակ տանը Ձյուն կտեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Խոշոր ու ողբերգական ավտովթար․ կա 1 զոհ․ 4 վիրավորներից 2-ը անչափահասներ են ԱՄՆ-ում դադարեցնում են Դոնալդ Թրամփի դեմ դատական գործերի ընթացքը
Ամենադիտված