Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետություն ունենալուց հրաժարվելու հայկական տարբերակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տիգրան Մեծը ծովից ծով Հայաստան էր կառուցել։ Սա գիտենք պատմությունից։ Պատմությունից նաև գիտենք, որ Տիգրան Մեծի կառուցած հայրենիքը 2000 տարում փոքրացավ շուրջ 13 անգամ։ Հաճախ ենք լսում մեզ շրջապատող մարդկանցից, որ մենք Աստծո պահած ազգ ենք ու նույնիսկ կեսկատակ կեսլուրջ ասում ենք, որ եթե աշխարհը կործանվի, ու գեթ մեկ մարդ փրկվի, ապա դա անպայման հայ կլինի։ Գուցե այդպես է, գուցե՝ ոչ։ Մեր ազգը տվել է համաշխարհային մեծության անհատներ։ Մեր ազգը որտեղ էլ լինի, աշխարհի որ ծայրում էլ լինի, կարողանում է ստեղծել, հիմնել իր փոքր Հայաստանը։ Սակայն իրական փոքր Հայաստանը, մեր իրական հայրենիքը մենք ամեն օր մաշում ենք, ամեն օր բզիկ-բզիկ ենք անում։ Պարադոքս է՝ եթե ապրում ես օրինակ Ֆրանսիայում, ապա երբեք սիգարետը չես շպրտի փողոցի մեջտեղում, բայց Հայաստանում կանես, Գերմանիայում երբեք հյութի տարան մեքենայի պատուհանից չես նետի, բայց Հայաստանում կանես։ Այսպես ենք նաև մաշում մեր հայրենիքը։ Բայց սա էլ ամենամեծ չարիքը չէ, քանի որ մարդը կարող է լինել փոքր ինչ փնթի, բայց հարկ եղած դեպքում կյանքը չխնայի հայրենիքի սահմանները պաշտպանելու համար։

Արձանագրենք, որ հայերն ամենալավ կռվողներն են, հայերը ամենալավ զինվորներից են, դա մենք չենք ասում միայն։ Դա մենք ապացուցել ենք Բաշ-Ապարանում, Հայրենական պատերազմում, Արցախյան պատերազմում, բոլոր ժամանակներում։ Լավ, բա ի՞նչն է պատճառը, որ մեր հայրենիքն անընդհատ մաշում ու փոքրանում է, ինչո՞ւ ենք մենք միշտ կորուստներ ունենում, ինչո՞ւ են մեզ միշտ կոտորում, հայրենազրկում։ Ինչո՞ւ։ Գուցե աբսուրդ վարկած է, բայց մերօրյա գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ հայրենիք չունենալու համար պետք են մի խումբ դավաճան գործակալներ և հայրենիքը սիրող մարդկանցից քանակապես շատ հայրենիքի զգացում չունեցողներ։

Օտարերկրյա դավաճան գործակալներ Հայաստանում, կարծես թե, միշտ եղել են ու կլինեն, սակայն այս մարդիկ ոչինչ չեն կարող անել, եթե ամբողջ հասարակությունը, կամ դրա գերակշիռ մասն իսկապես ուզում է հայրենիք ունենալ ու կառչած է այդ ցանկությունից։ Ես վստահ չեմ, որ հիմա մեր հասարակության մեծ մասն ուզում, ավելին՝ պայքարում է այս արևի տակ իր հայրենիքն ունենալ։ Ես չեմ ընկալում, որ օրինակ Լոռվա մարզում ապրողը կարող է հանգիստ նստել տանը ու նայել, թե ինչպես է թշնամին մտնում ու վերցնում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը։ Կոտայքի մարզում ապրողը հանգիստ կարող է նայել, թե ինչպես է թշնամին գալիս կանգնում Գորիս-Կապան ավտոճանապարհի վրա, որովհետև Գորիսը Չարենցավանից հեռու է տասնյակ կիլոմետրեր, որովհետև Աբովյանում ապրողների մեծ մասը հնարավոր է տարիներով այդ ճանապարհով չանցնեն։ Այսինքն մարդիկ չեն ընկալում, որ գյուղ գյուղ գրավելով, թշնամին մի օր էլ կհասնի Վանաձոր, Գյումրի, Աբովյան, կամ Աշտարակ։

Հայ ժողովրդի մեծ մասի նույնիսկ ինքնապաշտպանական բնազդն է բթացել։ Կարծես՝ մարդիկ համակերպվել են այն մտքի հետ, որ թուրքը պիտի գա ու իրեն իր տան մեջ գլխատի։ Իսկ գիտե՞ք, թե ինչից է բթանում մարդկանց զգոնությունը։ Մարդկանց զգոնությունը բթանում է, երբ տարիներ շարունակ գործակալական-դավաճանական ցանցերը բարձր մակարդակով ուղղակի քարոզում են թրքասիրություն, աղանդավորություն, թշնամություն եկեղեցու, լեզվի, պատմության և ազգային արժեքների դեմ։ Ինչևէ, երբ ասում եմ, թե ինչու է երևանցին հանգիստ նայում Սյունիքում տեղի ունեցող խայտառակությանը, ամենևին նկատի չունեմ, թե երևանցիները պետք է հավաքվեն ու գնան Սյունիք թշնամու հետ պատերազմ սկսելու։ Ամենևին, բայց ես չեմ հասկանում, թե Երևանի, Գյումրու, Վանաձորի, Հրազդանի, Աբովյանի և առավելապես Գորիսի, Կապանի, Սիսիանի ու առհասարակ Հայաստանի բոլոր բնակավայրերի մեր հայրենակիցները ինչու չեն հավաքվում հանրապետության հրապարակում ու Կառավարության շենքում տաքուկ աթոռներին սոսնձված բարձրաստիճան պաշտոնյաներին դուրս շպրտում աշխատասենյակներից։

Նիկոլ Փաշինյանն ասում է՝ իսկ ինչո՞ւ պետք է հրաժարական տամ, ՀՀ քաղաքացիները համաձայն են այն ամենի հետ, ինչ եղավ, հակառակ դեպքում հարյուր հազարավոր մարդիկ փողոցները հեղեղած կլինեին։ Եզակի դեպք է, բայց համաձայն եմ Նիկոլի հետ՝ մեր ժողովուրդը համակերպվել է հայրենիք չունենալու մտքի հետ, հակառակ դեպքում, ինչպես օրը ու մեջ մի գյուղ թշնամուն հանձնող Նիկոլ Փաշինյանն է ասում, մարդիկ չէին հանդուրժի նրա ու նրա քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմի գոյությունը։

Անի Առաքելյան

www.1or.am 

Մանկավարժական համալսարանի ստորգետնյա հատվածում հայտնաբերվել է տղամարդու մարմինՀայաստանը խաղաղության պայմանագրի նախագծից հանել է 3 կետ. Ալիև Վերջին 5 ամիսներին աճել է Հայաստանի և Իրանի միջև առևտուրը Մահացել է լեգենդար ABBA խմբի անդամ Ռոջեր Պալմը Ամերիկյան համալսարանի մոտ վիճաբանության ժամանակ կրակnց էր հնչել․ նոր մանրամասներ Բնակարանային գողություն՝ Արարատում. 15-ամյա աղջիկը ներկայացվել է քննչական բաժին Ուկրաինան ենթարկվել է հարվածների. Սումիում կա 2 վիրավոր, Զապորոժիեում` 17 Չդիմադրելու հրամանը Հայաստանից է Արցախ գնացել. ԿարապետյանԿապանում 28-ամյա երիտասարդը հուշանվեր թղթադրամով գնումներ է կատարել մթերային խանութից Ի՞նչ է ակնարկում Էրդողանը Ընդդիմադիր շարժումն ակտիվանալու է. ի՞նչ կտա դա Հայաստանին Ութ ամիս անց Ադրբեջանի դեմ հայց չի ներկայացվել ՆԳՆ-ն զգուշացնում է Ավագ Զաքարյանի մահվան գործով նոր մանրամասեր են ի հայտ եկելՔաղաքագետ Նաումով. Փաշինյանը Հայաստանին պարտադրում է արևմտյան օրակարգ՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքըԵրևանում ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ Մետրոպոլիտենից օգտվելիս վճարային համակարգից օգտվել է ուղևորների ընդհանուր թվի 21 տոկոսը Էլինա Ավանեսյանը կրկին առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում. WTA-ն հրապարակել է նոր աղյուսակը Գյումրիում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Թուրքական ստորաբաժանումները հրադադարի հաստատումից հետո փորձել էին ներխուժել Ստեփանակերտ. Տիգրան Աբրահամյան Կրակոցներ՝ Հաղարծինում․ ինչ է հայտնիԾանոթ ու միաժամանակ անհայտ … խաչբառ«Հայաստանի անվտանգությունը ամրագրված է ռուս զինվորների արյունով»․ Սենատոր ԴոլգովBrent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 75,03 դոլար «Ատոմային ուրվականն է շրջում Հայաստանում» Ողբերգական դեպք՝ Երևանում․ Մանկավարժական համալսարանի դիմաց հայտնաբերվել է տղամարդու դիԱմուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային Ժողովի դարպասների մոտ․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)Կրասնոյարսկում ընտանիքի 3 երեխաները մահացել են հավ և պելմեններ ուտելուց հետոՀրազենի կրակոցից ադրբեջանցի զինծառայող է մահացելԶգուշացում՝ Վարդենիսցիներին․ 36 ժամ ջուր չի լինիՆոր փոխարժեքներ են սահմանվելՉիլիում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու․ մանրամասներ Իրանում ևս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել՝ այս անգամ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 22-ին Մյանմարում «Յագի» թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 384-ի Մեր պայքարի ակտիվ շրջանը վերսկսում ենք. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18։30 ին, հավաքվում ենք Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսն ամեն առավոտ երեք ժամով փակ է լինելու մինչև հոկտեմբերի 1-ը Խոշոր վթար Երևանի Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհին․ կան վիրավորներ Ռուսաստանը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի հարցով խաղաղության երկրորդ գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիները․ տեսաշար՝ առանց մեկնաբանության Շիրակում Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում. 1 կին, 2 երեխա հոսպիտալացվել են Հայերի շրջանում տուժածներ չկան. ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել էր․ օգնության են հասել փրկարարները Կենդանակերպի ո՞ր նշանը փողի հետ կապված խնդիրներ կունենա սեպտեմբերի 22-ին Ուզո՞ւմ ես իշխանափոխություն լինի, ուրեմն կլինի․ Սրբազանը` լրագրողին Արցախի հարցը փակված չէ, դա որևէ մեկի քմահաճույքից չէ կախված Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում գալ համալիր, նրանց խոչընդոտում են իրավապահները ՄԱԿ. Մերձավոր Արևելքն անխուսափելի աղետի եզրին է
Ամենադիտված