Ղազախստանում տղաների եւ աղջիկների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվում դպրոցում
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՂազախստանում մինչեւ 10 տարեկան տղաների 70%-ը սեռական ոտնձգության է ենթարկվում դպրոցում: Informburo-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ղազախստանի ֆեմինիստական լիգայի ղեկավար Եվգենիա Կոզիրեւան:
Նրա խոսքով՝ «աղջիկները ոտնձգության են ենթարկվում փոքր տարիքից մինչեւ թոշակի անցնելը»: «Խնդիրն այնքան մեծ է, որ ժողովուրդը կարծում է, որ այլեւս անհնար է համբերել, պաշտոնական քայլեր են անհրաժեշտ»,- նշել է նա:
Ֆեմինիստական լիգան հետազոտություն է կատարել՝ նպատակ ունենալով պարզել աշխատավայրում սեռական ոտնձգության առկայությունը: Կոզիրեւան պարզաբանել է, որ ուսումնասիրության ընթացքում հարցում են անցկացրել 18-56 տարեկան կանանց եւ տղամարդկանց շրջանում:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կանանց եւ տղամարդկանց 70%-ն աշխատավայրում բախվել է սեռական կամ որեւէ այլ ոտնձգության: Կոզիրեւայի կարծիքով՝ հենց պետությունը պետք է պաշտպանի սեռական ոտնձգությունից տուժածների շահերը: