Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի­այն թե ար­դեն շատ ուշ չլի­նի. իշ­խա­նու­թյուն­նե­րի ան­ձեռն­հա­սու­թյու­նը, ան­հե­ռա­տե­սու­թյու­նը և տնտե­սու­թյան տա­պա­լու­մը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

2020 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար։ Քիչ չէին համավարակի տարածումն ու իրավիճակին ոչ համահունչ կառավարումը, դրան էլ գումարվեցին պատերազմում կրած ծանր պարտությունն ու դրա աղետալի հետևանքները։ Երկիրն այնպիսի շրջապտույտի մեջ է մտել, որ դրությունը օրավուր շարունակում է վատանալ։ Մասնագետների համոզմամբ, այս տրամաբանությունից ելնելով՝ 2021-ը ևս բարդ և նոր մարտահրավերներով հագեցած տարի է լինելու։ 2020 թվականին Հայաստանում տնտեսական ճգնաժամը շատ լուրջ դրսևորումներ ունեցավ, և դրա արդյունքում տնտեսության ներսում առկա իրավիճակն իրոք ծայրահեղ է։ 2009 թվականից ի վեր առաջին անգամ Հայաստանի տնտեսությունն անկում է ապրում։

Խոսվում է 7-ից 8 տոկոս անկման մասին, բայց չի բացառվում, այնուամենայնիվ, պարզվի, որ անկումն իրականում ավելի խորն է։ Հատկապես ուշագրավ է, որ տնտեսության մի շարք ճյուղերում, մասնավորապես զբոսաշրջությունում և դրան հարակից ոլորտներում ուղղակի աղետալի իրադրություն է։ Միայն նախորդ տարվա ընթացքում Հայաստանում իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է ավելի քան 22 հազար կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր, ընդ որում, դրանց առյուծի բաժինը իր գործունեությունը դադարեցրել է հենց հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Բնականաբար, այս ամենը հանգեցնում է գործազրկության կտրուկ աճի, սոցիալական լարվածության ու աղքատության ավելացման։

Եվ իրավիճակն ավելի է բարդանում համատարած թանկացումներով, դրամի արժեզրկմամբ ու դրանց կողմնակի էֆեկտներով։ Ու այսպիսի պայմաններում հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է իշխանությունների հույսը։ Մանավանդ որ նրանք տնտեսության մեջ աճող անորոշությունների ու հոռետեսական տրամադրությունների պարագայում ոչ մի լուծում չեն առաջարկում։ Չնայած երկրի պետական պարտքն արդեն ահռելի չափերի է հասել, սակայն կառավարությունը զբաղված է միայն դրսից վարկեր վերցնելով։ Վարկային միջոցների ու «Հայաստան» համահայկական հիմնադրամում հանգանակված գումարները պետբյուջե փոխանցելու հաշվին է, որ իրավիճակը դեռևս տանելի է։ Բայց, ինչպես կանխատեսում են մի շարք մասնագետներ, շատ շուտով կարող է ստեղծվել այնպիսի իրադրություն, երբ պետությունն ի վիճակի չի լինի կատարել քաղաքացիների նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ընդհուպ մինչև աշխատավարձերի և թոշակների վճարում։

Գործնական մակարդակում տեսանելի չէ, թե այս իրավիճակում իշխանություններն ինչպե՞ս են խթանելու երկրի տնտեսությունը, սակայն դա չի խանգարում, որ Նիկոլ Փաշինյանն ամպագոռգոռ հայտարարություն անի այն մասին, թե 2021 թվականը լինելու է մեր տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի: Բայց եթե երկրի կառավարումը տանուլ տված իշխանությունները 2020 թվականի ընթացքում ընդունակ չեղան որևէ ձևով վերականգնել երկրի տնտեսական ամբիցիաները, ապա ինչպե՞ս են տնտեսությունը նոր ռելսերի վրա դնելու արդեն այս տարի։ Ավելին՝ կշռադատված քայլերի փոխարեն իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարում, որ միայն թե կարողանան գումարներ մուտքագրել բյուջե, իսկ թե ինչ կլինի տնտեսվարողների ու քաղաքացիների հետ դրանից հետո, նրանց շատ քիչ է հետաքրքրում։

Այդ է պատճառը, որ այս ծանր շրջափուլում քաղաքացիների համար հարկային նոր պարտավորություններ են ավելացնում, որոնցից հատկապես առանձնակի ծանր բեռ է դառնալու գույքահարկի բարձրացումը։ Իրական հարցերից թեման շեղելու և որպես իրավիճակային ելք ներկայացնելու համար կառավարությունը շոշափում է սահմանների բացման և տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման փաստարկը։ Բայց սահմանների բացման՝ տնտեսական առումով դրական նշանակությունը չափազանցված է։ Օրինակ՝ կառավարությունն ինչպե՞ս է տեղական արտադրողներին պաշտպանելու թուրքական էժան ապրանքների մրցակցությունից։

Հարցն այն է, որ առանց այն էլ ծանր վիճակում գտնվող տեղական արտադրողներն ուղղակի կարող են դուրս մղվել շուկայից։ Ընդհանուր առմամբ մեծաթիվ քաղաքացիներ, տրվելով իշխանությունների մանիպուլիացիաներին, դեռ լիովին չեն պատկերացնում, թե իրականում ինչ է կատարվում, բայց երբ տնտեսապես անելանելի իրավիճակում հայտնվեն, այդ ժամանակ էլ կգիտակցեն, որ Փաշինյանը տապալել է տնտեսությունը և կառավարումն ընդհանրապես։ Միայն թե արդեն շատ ուշ չլինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված