Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ինքնախաբեությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր երկրի ներսում ստեղծվել է ակնհայտ պատային իրավիճակ։ Մինչ լայն հասարակությունը, եկեղեցին, նախագահը ու քաղաքական առաջատար ուժերը Նիկոլ Փաշինյանի հրաժարական են պահանջում, նա քաղաքական խորհրդակցություններ է սկսում արտահերթ ընտրությունների համար (ըստ քաղաքագիտական բոլոր կանատեսումների այս հարցում ևս ձախողում է ունենալու)։ Զուտ փաստենք, որ երբ Փաշինյանը հանդիպել էր Գագիկ Ծառուկյանին ու Էդմոն Մարուքյանին, նրանք երկուսն էլ պահանջել է հրաժարական տալ և հեռանալ։ Հանդիպել է նաև ինքն իր հետ, այսինքն՝ «Իմ քայլի», ու բոլորի արդյունքում էլ, վստահաբար, հասկացել է, որ հանրային պահանջը հրաժարականն է, ոչ թե վերարտադրվելը՝ ընտրությունների ճանապարհով, որը հնարավոր չէ։ Թե որն է նպատակը, հայտնի չէ, արդյո՞ք նա որոշել է գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով, կասկածի տեղիք է տալիս, և ահա, թե ինչու։

Փաստ է, որ իր՝ որպես կապիտուլացիոն ակտ ստորագրած վարչապետի օրերը հաշված են, լայն հասարակությունը այլևս իր ներկայացրած ցուցակին իշխանություն տալու քվե չի տա։ Դա չի նշանակում, որ ընդհանրապես ձայն չի տա։ Կտա, բայց որքան էլ կարողանան պետական ռեսուրսով «քերել», իշխանություն ձևավորելու համար չի հերիքի։ Անգամ քարոզարշավին ասելիք չկա։ Չէ՞ որ եթե դու 2018-ին ասում էիր, որ «գալիս եք կոռուպցիան վերացնեք», ու «բոլորը սկսեն լավ ապրել», չարեցիք, ինքներդ խրվեցիք կորուպցիայի մեջ։ Ասացիք, թե «երիտասարդներով առաջընթաց կապահովեք»՝ հետընթաց եղավ։ Ասացիք՝ «Արցախը Հայաստան է»՝ տվեցիք Ադրբեջանին։ Ինչ ասել եք, բոլորը սուտ են դուրս եկել։ Այդպիսով քարոզարշավին ասելու, խոսելու թեմա էլ չունեք։

Իրականում կարծիք կա, որ ուզում եք ընտրությունը դուք անեք, որ կարողանաք կեղծելով ընտրվել․ դա նույնպես չի ստացվի։ Պետական համակարգւմ կամ այլ տեղերւմ չեն գտնվի մարդիկ, որոնք հանցագործություն կկատարեն Նիկոլի համար, որը դավաճանի պիտակ ունի․ նրանք լավ հասկանում են, որ այդ ամենի համար միանշանակ պատասխան պետք է տան, ոչ հեռու ապագայում։ Ո՛չ Տիգրան Մուկուչյանը, ո՛չ ցանկացած ուժային, երբ վարչապետը հրաժարական տա՝ մնալով ժ/պ, նրա ցուցումներով հանցագործություն չեն կատարի՝ իմանալով, որ որքան էլ Փաշինյանը հավաքի, միևնույն է՝ իշխանության համար բավարար ձայներ չի հավաքի։ Ըստ էության, առավելագույնը, ինչ կարող է ստանալ Փաշինյանի ցուցակը, խորհրդարանում փոքր ֆրակցիան է, որի հետ միասին իշխանություն ձևավորելն էլ իրատեսական չի լինի։

Հայաստանի քաղաքական երկնակամարում դժվար թե գտնվի իրենից քիչ թե շատ ուժ ներկայացնող, որը պատրաստ է լինելու կրել դավաճանի համբավ ունեցող խմբակի հետ պատասխանատվություն։ Ու չնայած այս՝ բերածս հիմնավորումներին, որոնք ընդամենը տրամաբանված են, Փաշինյանը նախաձեռնել է ինչ-որ գործընթաց։ Սակայն ի՞նչն է հետաքրքրական․ այն քաղաքական դեմքերը, ում հետ հանդիպում է, ու որոնք միանգամից չեն պահանջում նրա հրաժարականը, դրանք մարդ-կուսակցություններ են, բայց որոնք ունեն ընդգծված արևմտյան կողմնորոշում, իսկ իրականում հակառուս են։ Հանդիպումներից մեկը Արամ Զավենի Սարգսյանի հետ էր, «Հանրապետություն» կուսակցության նախագահի, մարդու, որը ոչ միայն արևմտամետ է ու հակառուս, այլև նա քիչ էր մնում արդարացներ Շուշիում եղբոր հուշարձանի պղծումը։ Մյուս հանդիպումը Գուրգեն Արսենյանի հետ էր, որի հետևում դարձյալ չկա կուսակցական հեղինակություն, թիմ, ընտրող։

Ընդամենը բոլոր «նախկինների» ժամանակ հաջող գործարարությամբ զբաղված, իսկ հեղափոխությունից հետո Փաշինյանի ցանկացած ձախողում նախկիններին վերագրող մեկը, ով այս դիրքորոշումը ներկայացնում էր պետական կամ արևմտյան ու սորոսական հարթակներում։ Հաջորդ հանդիպումները կարող ենք միանգամից ասել՝ ում հետ է լինելու՝ ռուսատյաց Լևոն Շիրինյանի, Արման Բաբաջանյանի։ Խնդիրը նա չէ, որ նա հանդիպում է հեղինակություն չունեցող կուսակցությունների։ Փաշինյանը հանդիպում է ընդգծված հակառուսական կողմնորոշում ունեցող կերպարների հետ, կարծես ինչ-որ ազդակներ է ուղարկում, իսկ թե ո՞ւմ, հայտնի չէ։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

700 հայկական բեռնատար է կուտակվել Վերին Լարսի անցակետի մոտ Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ Մասկը «F-35»-ը համարում է ոչնչով աչքի չընկնող վագոն Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Բորելն ավարտում է աշխատանքը ԵՄ դիվանագիտության ղեկավարի պաշտոնում Հայաստանը եղել է, կա և մնում է մեր դաշնակիցը. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ՊՍՎ-ն ՉԼ-ի ռեկորդ է սահմանել Հայաստանը Հունգարիայում դեսպանություն կբացի. կառավարությունը հավանություն տվեց որոշմանը Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Արդշինբանկը նվիրաբերում է 120 մլն. ՀՀ դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին Սասունիկ գյուղում կեղտաջրերը հոսում են խմելու ջրի համար նախատեսված տեղովՌոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք առաջադրելու միջնորդություն ներկայացվեցՆոյեմբերի 27-28-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 92 դեպք ԲԴԽ նախագահ չի հաջողվել ընտրել Նշվել է Հայաստանում համացանցի ներդրման եւ .am-ի ստեղծման 30-ամյա հոբելյանըԻ՞նչ է ցույց տալիս ՀՀ–ի բացակայությունը. Լուկաշենկոն` ՀԱՊԿ–ի մասին Փաշինյանը որոշեց փոխել ՀՀ օրհներգը «Հող հանձնող» գեներալին՝ նոր պաշտոն․ այս իշխանության օրոք դա օրինաչափ է «Ձնառատ»․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակվելՀնարավո՞ր է ռուսական «Օրեշնիկ» հրթիռը խոցել Անկախը կրկնակի է վճարում. Հայաստանը հեռու չի գնա առանց ռուսական գազի «Դավաճանական չեզոքություն». Հայաստանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ում չեն աջակցել ԻրանինՓաշինյանը պայքարում է Անկախության հռչակագրի դեմ«Երևանի բաքվեցումը». Փաշինյանի թիմը դափի տակ պարելով կկործանի Հայաստանը11-ամյա Վարդան Մ.-ն հրաշքով փրկվեց«Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսը Սորոսի սանը հայ ժողովրդին մտցրել է փակուղի, իսկ փակուղուց ելքը տեսանելի չէ. «Փաստ»Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը․ մանրամասներ Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել«Միայն ավելի վատ կլինի». «Փաստ»Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Զանգեզուրում սկսվել են եռօրյա մարտեր. պատմության այս օրը (28 նոյեմբեր)«Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Գերեզմանոցում ծեծի են ենթարկել 16-ամյա տղայինԴավիթի սպանությունից հետո փորձել են այրել կասկածյալներից մեկի տունըԿսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»Հայտնի են հոսանքազրկման հասցեներըԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»Ադրբեջանում ավտովթարի հետևանքով 5 զինվորական է մահացելՌուբլին կրկին էժանացել է«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»
Ամենադիտված