ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանն առաջին տիկինը` Ջիլլ Բայդենը, ներկայացել է ամերիկյան «Մարգարյան» բրենդի հագուստով:
Առաջին տիկնը կրել է փիրուզագույն տվիդե վերարկու` թավշյա դարձածյալներով և նույն գույնի զգեստով ու դիմակով:
Հագուստի հեղինակը Կոլորադոյում ծնված դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլն է, ով 2017 թվականին «Մարգարյան» բրենդը:
Օ'Նիլն իր բրենդն անվանել է «Մարգարյան»` ոգեշնչվելով հայ խորհրդային աստղագետ Բենիամին Մարգարյանի անունով կոչված «Մարգարյանի գալակտիկաներից»: