Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մերկանտիլ քայլերի շարք՝ պետական ապարատն առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համար». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի կողմից` մեր երկրում իշխանության հրաժարականի պահանջ է ձևավորվել, մյուս կողմից՝ նույն իշխանության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի: Զուգահեռ՝ որոշ նշանակումներ են արվում, որոնք հիմնականում փոխատեղումների են նման: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս ամենի մեջ այլ նպատակ է տեսնում, որում ամենևին երկիրն ստեղծված իրավիճակից հանելու խնդիր չկա: «Իրականում, իմ կարծիքով, խոսքը պետական ապարատը ռեսթարթի ենթարկելու մասին չէ: Խոսքն, ըստ իս, այդ պետական ապարատն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստելու և վերաֆորմատավորելու՝ Նիկոլ Փաշինյանի ձգտման մասին է:

Բոլոր կադրային տեղափոխությունները, որոշ դեպքերում «ռակիրովկաներն» անխուսափելի արտահերթ ընտրությունների ընթացքը վերահսկողության տակ վերցնելու փորձ են: Այլ կերպ ասած՝ մոբիլիզացվում, փորձ է արվում լիովին վերահսկողության տակ վերցնել վարչական ռեսուրսը: Նիկոլ Փաշինյանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛, առավել ևս, պատերազմից հետո շատ լավ հասկացավ, որ բացարձակապես չի վերահսկում երկրում տիրող իրավիճակը, որ իրականում պետական ապարատն ընդհանրապես չի ենթարկվում իրեն: Այսինքն, երկրում անիշխանություն է տիրում: Ու այս պայմաններում, քանի որ ինքն այլ ելք չունի, առաջարկվող անհապաղ հրաժարականի պահանջին զուգահեռ իր տարբերակը առաջարկեց: Ասաց՝ եկեք այդ դեպքում ոչ թե հրաժարական տամ, այլ արտահերթ ընտրություններ անենք: Ն. Փաշինյանը հասկանում է, որ այդ տարբերակն է իրեն մնացել, և այդ տարբերակով է խաղում: Հասկանում է նաև, որ գոնե այդ տարբերակով գնալու համար պետք է վարչական ռեսուրսն իր ձեռքի տակ լինի, որովհետև հիմա Ն. Փաշինյանն այդ վարչական ռեսուրսն էլ չունի: Սա է պատճառը, որ փոխում է իր աշխատակազմի ղեկավարին, կարծում եմ՝ որոշակի փոփոխություններ կփորձի անել նաև ուժային կառույցներում:

Ինչպես տեսնում ենք, ՊՆ-ում տարօրինակ նշանակումներ են արվում: Կարծում եմ, մեծ հաշվով, սա մի գործընթաց է, որը կփորձի իրականացնել: Եվ սա է պատճառը, որ, ըստ իս, խոսքն ամենևին պետական ապարատի ռեսթարթի մասին չէ: Նպատակը երկիրն ստեղծված «անվերադարձ կետից» քիչ թե շատ տանելի ու վերահսկելի դարձնելը չէ: Սա մերկանտիլ քայլերի շարք է՝ պետական ապարատը առաջիկա ընտրություններին վերադասավորելու և հարմարեցնելու համատեքստում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ խնդիրը պարզապես վարչական ռեսուրսը վերահսկելի դարձնելն է: «Իսկ պրակտիկան ցույց տվեց, որ պետական ապարատը ոչ միայն վերահսկելի չէ, այլև Ն. Փաշինյանն ընդհանրապես վարչական ռեսուրս չունի. ի վերջո, վարչական ռեսուրսը պետական ապարատն է, ՏԻՄ-երը, ուժային կառույցներն են, ինչպես նաև տարբեր այլ լծակներ, որոնց թվում նաև բիզնեսմեններն ու ֆինանսական լծակներն են: Դա, մի քիչ ամպագոռգոռ ասած, այն էլիտան է, որը պահանջել է իր հրաժարականը: Մեծ հաշվով, վարչական ռեսուրս կոչեցյալն էլ իրենը չի, ինչպես ցույց տվեցին Ն. Փաշինյանի շատ անհաջող գործողությունները:

Մասնավորապես, դեկտեմբերի 19-ին Եռաբլուր, ինչպես նաև Սյունիք մտնելու փորձերը: Բայց հիմա ասել է՝ հրաժարական չի տալու ու, որպես քաղաքական սակարկություն, առաջարկել է արտահերթ ընտրություն անել: Այդ արտահերթ ընտրությունների ժամանակ իր ամենագլխավոր հույսերից մեկը վարչական ռեսուրսն է: Չեմ բացառում, իհարկե, նաև ազդեցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վրա: Այսինքն, թվանկարչությունն էլ չեմ բացառում: Ըստ էության այն, ինչից հենց հիմա վախենում են ընդդիմադիրները»,-նկատեց Վ. Հակոբյանը: Ինչ վերաբերում է նկարագրված իրավիճակին, որտեղ եղածից հետո ոչ թե հեռացած, այլ ինչ-որ շանսերի ու հույսերի մասին մտածող իշխանություն կա, Վիգեն Հակոբյանը երկու գործոն է առանձնացնում: «Այս պահի դրությամբ առնվազն երկու գործոն կա: Նախ՝ ունենք մի հասարակություն, որին տարիներ շարունակ և, մասնավորապես, վերջին 2,8 տարվա ընթացքում պատերազմի ոչ բարենպաստ արդյունքին էին պատրաստում: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այստեղ երկու կողմն էլ՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ամեն դեպքում, իրենց խաղը խաղացին:Այսինքն, մենք ունեինք հասարակության նման բազա, որին կարելի էր կա՛մ դեակտիվացնել, կա՛մ ակտիվացնել:

Ի՞նչ արեց իշխանությունը: Խաղաց իր զանգվածի նուրբ լարերի վրա: Այսինքն, ընտրվեցին մի քանի թիրախային խմբեր, որոնց վրա հստակ աշխատեցին: Որո՞նք են այդ թիրախային խմբերը: Օրինակ՝ խոշոր բիզնեսին, տնամերձ օլիգարխներին, որպես պարտության փոխհատուցում, ասվում է, որ տնտեսական, այսպես ասած, ապաշրջափակում է լինելու, և բիզնեսն ազատվում է Արցախի բեռից, Արցախից բխող շրջափակումներից, խոշոր բիզնեսի առջև «նոր շուկաներ» են բացվում: Եվ սա ուղղակիորեն ասվեց թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, թե՛ նորանշանակ էկոնոմիկայի նախարարի կողմից: Պարտության ֆոնի վրա ուղղակիորեն ասվեց, որ կարող են բացվել թուրքական և ադրբեջանական շուկաները և, հակառակը, նրանց համար կարող է բացվել հայաստանյան շուկան: Այսինքն, խոշոր բիզնեսին, այդ թվում՝ բոլոր իշխանությունների տնամերձ օլիգարխներին նման բաներով են շողոքորթում: Փոքր առևտրականներին էլ են շողոքորթում, որ իրենց հանդեպ լոյալ լինեն ու ձայն չհանեն: Ասում են, թե ապաշրջափակման արդյունքում, իբրև թե, երկաթգիծն օգտագործելով՝ կարող են դեպի Ռուսաստան գնալ: Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրն էլ ուղղակիորեն կասեն, որ Թուրքիայի սահմանը կբացվի արդեն ոչ թե Նախիջևանի, այլ Մարգարայի միջոցով:

Փոքր բիզնեսին ասում են՝ ձեր գործերը կլավանան, որովհետև եթե չկան տրանսպորտային շրջափակումներ, ձեր ներմուծվող ապրանքը կարող եք «թուրքիաներից» բերել: Նրանց գայթակղում են նման՝ հիմնականում ֆանտաստիկ հեռանկարներով: Անհետ կորածների հարազատներին էլ ասում էին՝ քանի ընդդիմությունը միտինգներ է անում ու պահանջում է իշխանության հրաժարականը, իրենց հուզող հարցերը չեն կարող լուծվել: Ի դեպ՝ սա մինչև վերջերս շրջանառում էին: Երևի թե, հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից հետո միայն բոլորի համար հասկանալի դարձավ, որ դրանք որևէ կերպ իրար հետ փոխկապակցված չեն»,-նշեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ կային նաև օբյեկտիվ զգացողություններ, որոնց վրա իշխանությունը ևս խաղում էր: «Ասում են՝ եթե պատերազմը շարունակեինք՝ զոհերը կավելանային:

Ամեն դեպքում, երիտասարդների ծնողների, քույրերի ու կանանց մոտ ինքնապաշտպանության բնազդն է աշխատում: Նիկոլը խաղաց նաև այն կետի վրա, երբ, ըստ էության, ասաց՝ ընդդիմությունը որ գա, ես չլինեմ, միանգամից պատերազմ կսկսեն: Մեծ հաշվով, խաղաց նման մանիպուլ յացիաների, սպեկուլ յացիաների վրա: Ընդդիմությունն իր հերթին շատ ակադեմիական ոճով առաջ շարժվեց, որն այդքան էլ համահունչ չէր իրավիճակին:Ընդդիմությունն ակնհայտորեն շատ ավելի մեծ զանգվածներ ուներ, քան Ն. Փաշինյանի պահպանած զանգվածն ու ընդդիմության՝ փողոց դուրս եկած զանգվածները: Ընդդիմության այդ ավելի մեծ զանգվածը, կարծում եմ, ավելի կտրուկ ինչ-որ քայլերի սպասումներ ուներ: Քայլեր, որոնք բնորոշ են իշխանափոխությանը, որոնք նախորդում են իշխանափոխությանը:

Օրինակ, պայմանականորեն ասած, սիմվոլիկ ինչ-որ բանի գրավում, որովհետև ինչպես աշխարհի ցանկացած հասարակություն, մեր հասարակությունն էլ է սովոր, որ իշխանափոխությունը հենց այնպես չի լինում: Ընդդիմությունն առայժմ շարունակում է ակադեմիական ոճով: Կարծում եմ՝ ընդդիմությունը մի քիչ շատ էր իր ուշադրությունը սևեռում Ն. Փաշինյանի ֆանատներին դեպի իրենց կողմ հեղաշրջելու վրա: Եթե այդ ժամանակն ավելի շատ սեփական ընտրազանգվածի հետ հստակ աշխատելու վրա օգտագործեր և մի փոքր «էքշն» ու շոու հաղորդեր իր գործողություններին, ըստ իս, շատ ավելի լուրջ հաջողություններ կունենար»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)Փաշինյանը չի մասնակցի վաղն Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Ինչպես է աշխարհն արձագանքել Լիբանան-Իսրայել hրադադարին 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Վրաստանի 49 ընդդիմադիր պատգամավորներ հրաժարվել են վերցնել մանդատը Երեք տարեկան երեխան մահացել է գիշերը շոկոլադ ուտելուց հետո Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև հրադադարն ուժի մեջ է մտել Apple-ը գրեթե դադարեցրել է կարմիր սմարթֆոնների և այլ սարքերի արտադրությունը ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի համաձայնությունը Նոր մանրամասներ՝ Դավիթի սպանության գործովՆոր Եվրահանձնաժողովը կսկսի ռուսական բնական գազի դուրսբերումը եվրոպական շուկայից Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքը կարգելվի Արագածոտնի և Լոռու մարզերում 300-ից ավելի ավտոմեքենա հայտնվել են ճանապարհին ու չեն կարողանում տեղաշարժվել Թմրամիջոց 18-ամյա երիտասարդի մոտ. «անձնական օգտագործման համար է» Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Տհաճ անակնկալ՝ Հայաստանի բնակիչների համար (տեսանյութ)Ի՞նչ է կատարվել. փորձել են կրակել տեսախցիկի ուղղությամբՋրի գնի հարցով նոր որոշում կա Ծանոթ ու միաժամանակ անհայտ … փախլավաՆոր «Օրեշնիկ» հրթիռն ունակ է ոչնչացնել ստորգետնյա բունկերները «Միայն ավելի վատ կլինի»  ««Հայաստանը Եվրոպա՞ է». Փաշինյանը գնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ճանապարհով»  ՃՏՊ Շիրակի մարզում. 20 համարի երթուղայինը բախվել է ծառին. 5 վիրավոր կա Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի մասով նոր որոշում կա Փաշինյանը լուրջ բարդությունների է բախվել Գյումրիում Իրավիճակը՝ Վերին Լարսում Երբ ցիկլոնը կկորցնի ուժըԿոռուպցիան «պոզով-պոչով» չի լինում Հրդեհ՝ Բալահովիտի չշահագործվող մանկապարտեզում Արտակ Աղաբեկյանը դարձավ ոսկե մեդալակիր Թրամփն ուզում էր իմանալ՝ ինչ կարծիք ունեմ Պուտինի մասին. Ավստրիայի կանցլեր Լեհաստանի նախագահը Արևմուտքի զգուշացումներն է բերել Փաշինյանին Հրդեհ-վթար՝ Կոտայքի մարզում․ վիրավոր կա7 ոստիկան հեռացվել է համակարգից. մանրամասներ Ստեփանակերտում բացվել է առաջին դպրոցը պատերազմից հետո. պատմության այս օրը (27 նոյեմբեր)ՀՀ մեծ մասը ծածկված է ձյան շերտով․ հաստությունը կազմում է 30-40 սմԲազմաթիվ հասցեներ կհոսանքազրկվենԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելՔԿ-ում իսկական քաոս է. Ովքե՞ր են ազատման դիմում գրել. «Հրապարակ» Փաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ» Մանդատը հանձնածը վերջին կռիվը տվեց․ «Հրապարակ»
Ամենադիտված