Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ. «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» թերթը գրում է.
Մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը վստահ չէ, որ իր հրաժարականից հետո ԱԺ-ն չի ընտրի նոր վարչապետ, ուստի ԱԺ ընդդիմությանն առաջարկել է կոալիցիա կազմել եւ հուշագիր ստորագրել, որ թեկնածու չեն առաջադրի, եւ 6 ամսում գնալ ընտրությունների, սակայն ընդդիմադիրները չեն համաձայնել։ Երեկ ԱԺ-ում Տիգրան Ավինյանը հաստատեց այս լուրերը։
Արտահերթի ժամկետի մասին հարցին ի պատասխան ասաց, թե դա միայն իշխանության ուզելով չէ՝ եթե ընդդիմությունն ուզում է, կարող են հուշագիր ստորագրել։ ԼՀԿ-ական Արմեն Եղիազարյանն ասաց՝ դա նշանակում է, որ սեփական թիմի վրա վստահ չեն, հակառակ դեպքում թիմով կգնային արտահերթի, իրենք կողմ են առանց նախապայմանների՝ հուշագրի, ընտրություններին։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում