Ինչու փոխնախարար Նարինե Թուխիկյանն ազատվեց աշխատանքից. վարչապետի որոշման հետքերով. «Ժողովուրդ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեռեւս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանի կառավարման ժամանակահատվածում նախարարությունում դժգոհություններ են եղել փոխնախարար Նարինե Խաչատուրյանից (Թուխիկյան):
Բանն այն է, որ Խաչատուրյանը համակարգում էր մշակութային ոլորտը, ու այդ ուղղությամբ որեւէ աշխատանք չէր իրականացվում: Նշենք, որ երեկ անակնկալ հայտնի դարձավ, որ Նարինե Թուխիկյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից:
Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ պատերազմի ավարտից հետո էլ Թուխիկյանը եղել է այն անձանցից ,որ իր դժգոհությունն է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Սակայն Թուխիկյանի կատարած աշխատանքից նախարարությունում դժգոհություն է առաջացել նաեւ նոր նախարարի նշականումից հետո, ինչի համար էլ նրան ազատել են աշխատանքից:
Հիշեցնենք, որ դեռեւս 2019 թվականի մայիսի 31-ին Նարինե Թուխիկյանը վայր դրեց իր պատգամավորական մանդատը՝ որոշելով գործադիրում իր աշխատանքն իրականացնել: Նշենք, որ Թուխիկյանը նաեւ իր օրենսդիր լինելու ժամանակահատվածում աչքի չի ընկել իր կատարած աշխատանքով, կրկին նույն անկնկալ ձեւով հայտարարվեց, որ Թուխիկյանը օրենսդիրից գործադիր է տեղափոխվում:
Երեկ՝ ողջ օրվա ընթացքում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել Նարինե Թուխիկյանի հետ, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չէր պատասխանում:
Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում