Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե գիտեիք, որ Արարատ Միրզոյանը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք․ Միքայել Մինասյանը պատասխանել է իրեն հաճախ տրվող հարցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է այն հարցին, թե ինչու ավելի շուտ չի ասել, որ Արարատ Միրզոյանը Թուրքիայի գործակալ է։

Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Բոլոր նրանց, ովքեր իրենց և ինձ հիմարի տեղ դրած ասում են. «բա որ գիտեիք, որ Արարատը գործակալ է, ինչո՞ւ շուտ չասեցիք, որ այս օրին չհասնեինք»։ Այս կամ նման հարցեր դեմքի լուրջ արտահայտությամբ ուղղում են քաղաքական բարիկադների տարբեր կողմերից, նույնիսկ բարիկադների վրա կանգնածները։

Բազմաթիվների խնդրանքով պատասխանում եմ՝ հիմա եմ իմացել, հիմա եմ ասում։ Բայց ձեր ձեռքն ո՞վ է բռնել, որ հիմա անեք այն, ինչ պետք է անեիք այն ժամանակ, որ այս օրը չընկնեիք։

Ո՞վ է ձեզ խանգարում։ Ավելին, եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա։ Իսկ նրա և նրա ոհմակի գործածները ձեր աչքի առջև են. 44-օրյա պատերազմի պարտություն, հանձնած հայրենիք, սպանված սերունդ և պետական գաղտնիք դարձրած գերիներ։ Արձագանքե՛ք։ Արե՛ք հիմա ինչ ուզում եք։ Ո՞վ է ձեզ խանգարում։

Եվ վերջում ի գիտություն բոլոր նրանց, ովքեր ասում են, որ ես, ասելով, որ չկա քաղաքականություն, պառակտում եմ ընդդիմադիր դաշտը։ «Ռեքվիեմ 8»-ից 48 ժամ անց Ազգային ժողովում, որը քաղաքական դաշտի քվինտ-էսենցիան է (որովհետև խորհրդարանական երկիր ենք՝ համենայն դեպս ըստ բռնաբարված Սահմանադրության), հանդիպեցին իշխանական մեկ և ընդդիմադիր երկու քաղաքական ուժեր՝ Արարատ Միրզոյանի սեղանապետությամբ։ Եվ ի՞նչ էին քննարկում նրանք հետպարտերազմյան քաոսի մեջ գտնվող երկրում ճիշտ է՝ Հողային օրենսգիրքը։

Ավելին, քառօրյայի օրակարգում ներառված 60 հարցերից ոչ մեկը կապ չուներ պատերազմի ու հետպատերազմյան այս վակխանալիայի հետ։ Բայց դա էլ կարևոր չէ։ Ցանկացած օրինագծի քննարկում կարելի էր ընդհատել և հարցնել նիստը նախագահող Արարատ «Օմեգա» Միրզոյանից. «Մեծարգո պարոն ԱԺ նախագահ (այսպես եք չէ՞ սիրում դիմել), Դուք գործակա՞լ եք»։

Այդպես կվարվեին ցանկացած երկրում։ Ընդ որում, այդ հարցը կուղղեին և՛ անկախ պատգամավորները, և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանական ֆրակցիայի անդամները։ Բայց, իհարկե, առաջին հերթին ընդդիմադիրները։ Ուղղեք ինձ, եթե սխալ եմ, ես եմ բա՞ց թողել ինչ-որ բան, թե՞ այդպիսի հարց իրոք չի հնչել։

Հետևաբար կարևոր չէ, թե երբ եք իմացել, որովհետև մեկ է ոչինչ չեք անելու։ Եթե նույնիսկ Թուրքիան պաշտոնապես հաստատի Արարատի գործակալ լինելը, միևնույն է, ոչինչ չեք անելու։

Չեք անելու, որովհետև… ժամանակը ցույց կտա ինչու չեք անում։ Իսկ հիմա անպայման շարունակեք քննարկել մեքենաների տեխզննման կտրոնը դիմապականուն չփակցնելու՝ խիստ հրատապ օրենսդրական նախաձեռնությունը։ Որովհետև դիմապակիները պետք է մաքուր պահել։ Մեզ տեսադաշտ է պետք։ Նայելու Արարատին։ Լեռանն անշուշտ»։

ՔՊ-ում քննարկել են ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքները«Մերձավոր Արևելքի առյուծը» շատ լավ գիտակցում է, որ պատերազմն այս տարածաշրջանում գրեթե հավերժական է. իրանագետՄոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. Սուրեն ՍուրենյանցՍյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվիՈվ է հովանավորում Հայաստանից մանր եղջերավոր անասունների արտահանման բիզնեսը․ Հովիկ Աղազարյանը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնումԻրանը զգուշացրել է ԱՄՆ-ին, որ միակողմանի զսպվածություն չի ցուցաբերիՓաշինյանն այցելել է 23 միլիոն եվրոյով ձեռք բերված Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենք«Չենք բացառում Լիբանան և Գոլանի բարձունքներ զորք ուղարկելու տարբերակը»․ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարՌուսական կողմի վերահսկողության տակ է անցել Դոնեցկի Ուգլեդար քաղաքը. ՌԴ ՊՆԵրևան է ժամանել Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր ԿրասնովըԱՄՆ 60 կոնգրեսական կոչ են անում երկրի ղեկավարությանը պատասխանшտվnւթյան ենթшրկել ԱդրբեջանինԱկտիվացնել ջանքերը, ապահովել Ադրբեջանում ապօրինաբար կալանավորված բոլոր քաղբանտարկյալների և գերիների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ումՀայաստանը սկսել է ևս 84 միավոր ATAGS կայանքների գնման գործընթացը. IDRWՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետՎաղը Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվենՌուբեն Վարդանյանի փաստաբանները հայցեր են ներկայացրել Ադրբեջանի դատարան«Ես եկել եմ հարթելու հայ-ռուսական հարաբերությունները»․ Գուրգեն ԱրսենյանՀայաստանը ողջունում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագիծը, որն աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ՄիրզոյանՄՊՀ նախագահ Գևորգյանը Վաշինգտոնում հայտարարել է՝ Հայաստանի օրենսդրությունը ԵՄ օրենսդրության հետ է ներդաշնակեցվումԲազմիցս պատրաստակամություն ենք հայտնել առանց հետագա հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ․ ՄիրզոյանՌԴ-ի և Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունները կխորացնեն համագործակցությունը. Նարիշկինը Բաքվում հանդիպել է Ալիևի հետՄեծ Բրիտանիան համաձայնել է Չագոս կղզիները վերադարձնել ՄավրիկիոսինՎանաձորի տներից մեկում տեղի է ունեցել պայթյունՏուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում․ ՆԳՆԱռաջիկա օրերին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կսկսվեն հիմնանորոգման աշխատանքներՆախադպրոցական տարիքի 236 հազար երեխաներից շուրջ 154 հազարը չեն հաճախում մանկապարտեզ Telegram-ի աշխատանքում խափանումներ են Հայաստանի ֆուտբոլի Մ-17 հավաքականը սկսում է մարզական հավաքըՀրդեհ՝ Հայաստանում․ մանրամասներԼուկաշենկոն հայտարարությամբ է հանդես եկելՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Դավթաշենում քաղաքացին հատել է թվով 45 բարդի տեսակի ծառերԱրմեն Աշոտյանի նկատմամբ անգամ տնային կալանքն այս պահին անհրաժեշտ չէ. Ռուբեն Մելիքյան ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 191-ի Ի՞նչ է փնտրում Փաշինյանը Փարիզում «Քաղպայմանագրին» նյարդայնացնում է արցախցիների մասին հիշատակումը Փաշինյանն ու Միրզոյանը խոստովանում են «խաղաղության դարաշրջանի» ձախողումը Ադրբեջանը հայտարարում է ամենաբարձր մակարդակով, որ nւժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում. Աբրահամյան ՃՏՊ Երևանում․ վիրավորներ կանDARPA-ն ցանկանում է անօդաչու թռչող սարք մշակել, որը կարող է բարձրացնել մինչև 35 տոննա բեռ  Հարավային Կովկասը և Իրանի բարդ մանևրները  «Բլինկենը կախված է մնացել Բայրամովի և Միրզոյանի միջև»Այսօր Ս. Սահակ և Ս. Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օրն է Baijiahao. Պուտինը վատ լուր ստացավ Ռուսաստանին խաբած դաշնակիցից  Կառավարությունը դադարեցրել է 11 մարզիկներին տրված զինծառայությունից տարկետումը Արդյո՞ք Կրեմլին պետք է տապալել նյարդայնացնող Փաշինյանին  Նախազգուշացում` նոր համաճարակի տարածման մասինԱշխարհաքաղաքական ցնցումների վեկտորները. «Փաստ»Ադրբեջանի հատուկ ծառայություններին են հանձնվել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործող նախագահ Դավիթ Իշխանյանը. պատմության այս օրը (03 հոկտեմբեր)Ադրբեջանը Նախիջևանում հրետանու և ԱԹՍ-ների կիրառմամբ զորավարժություններ է անցկացրել
Ամենադիտված